Ճանապարհային ոստիկանության գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա. Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից որոշվել է, որ ըստ անհրաժեշտության եւ ամենայն հավանականությամբ ամիսը մեկ անգամ իրեն կից կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ բացի պատկան մարմիններից՝ ճանապարհատրանսպորտային թեմաներով քննարկումներին մասնակից կլինեն նաեւ քաղհասարակության ներկայացուցիչները: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

Գաբրիելյանի խոսքով՝ նման մեկ հանդիպում արդեն կայացել է, որն անցել է բավական արդյունավետ մթնոլորտում։

«Հույս ունեմ, որ նման հանդիպումների ժամանակ կկարողանանք մշակել առավել երկարաժամկետ կտրվածքով ճանապարհային անվտանգության հայեցակարգ եւ ռազմավարություն։ Կայացած հանդիպման ընթացքում վարչապետի կողմից ներկայացվել է այն բարեփոխումների ծրագիրը, որն առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում կառավարությունը եւ խորհրդարանը նախաձեռել են։ Խոսքը բալային համակարգի մասին է»,- ասաց Գաբրիելյանը։

«Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ-ի ղեկավար Պողոս Շահինյանը նշեց, որ վարորդական բալային համակարգը պատժի միջոց է, որով մարդը կարող է զրկվել վարորդական իրավունքից՝ չկարողանալով համապատասխան ժամկետում ավտոմեքենա վարել:

«Միաժամանակ, ամբողջ հասարակությունով ասես ընկել ենք վարորդների հետեւից։ Վարորդներն իրենց հերթին բողոքում են հետիոտներից։ Դրա համար ճանապարհները պետք է նախատեսված լինեն այնպես, որ վարորդի՝ սխալ թույլ տալու դեպքում հետեւանքները ծանր չլինեն։ Դրա համար կան, օրինակ, «պառկած ոստիկաններ», բայց դրանք բավարար չեն։ Մենք վարչապետին համալիր մոտեցումներ ենք առաջարկել»,- ասաց Շահինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի բացակայության պարագայում ճանապարհատրանսպորտային բնագավառի խնդիրները չեն կարող կարգավորվել։

Շահինյանը հիշեցրեց, որ ամեն տարի վթարների պատճառով ամբողջ աշխարհում զոհվում է շուրջ 1.3 միլիոն մարդ, ընդ որում՝ զոհերի մեջ մեծ թիվ են կազմում երեխաները։

Ֆեյսբուքյան «Մի՛ արեք այսպես» խմբի հիմնադիր Լեւոն Հարությունյանն ասաց, որ մեր գլոբալ խնդիրն այն է, որ ավտոճանապարհներին այսօր անպատժելիություն է տիրում ու դրա համար էլ վիճակն այսպիսին է:

«Ճանապարհային ոստիկանությունը պետք է մոտիվացվի, որպեսզի ավելի լավ աշխատի։ Հիմա իրենց գումարը քչացել է, քանի որ համակարգային կոռուպցիա չկա։ Նրանք մնացել են աշխատավարձի եւ այն բենզինի հույսին, որ ստանում են պետությունից։ Իսկ ստանում են օրական 10 լիտր, ինչը շատ քիչ է։ Եթե ճանապարհային ոստիկանն օրինազանց վարորդի ցանկանա բռնել, կարող է ծախսել 6-7 լիտր բենզին, ինչից հետո ստիպված պետք է կանգնի»,- ասաց Հարությունյանը։

Հարությունյանը նշեց, որ իրենք առաջարկում են վիճակագրություն վարել, թե որ փողոցում հատկապես ինչ խախտումների հետեւանքով են մահացության դեպքեր գրանցվում։ Հարությունյանը քիչ հավանական է համարում, որ Երեւանում արագության սահմանափակման արդյունքում զոհերի թիվը կնվազի։

Տպել
2123 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ