Ճանաչելիության բարձրացում և ենթակառուցվածքների զարգացում․ գործադիրը գումար հատկացրեց զբոսաշրջության զարգացմանը

Այսօր ՀՀ կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեին լրացուցիչ գումար հատկացրեց` ավելացնելով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները և ծախսերի ծրագրային ցուցանիշները 105.0 մլն դրամով: Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Ներկայացվող ենթածրագրերն ուղղված են զբոսաշրջության ոլորտի առաջնային երկու հիմնախնդիրների լուծմանը՝ ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը միջազգային զբոսաշրջային շուկայում։

Հայաստանի ճանաչելիության բարձրացումը միջազգային շուկայում զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության առաջնահերություններից է։

Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելության բարձրացման նպատակով հավելյալ 90.0 մլն ՀՀ դրամը կուղղվի ընտրված թիրախային շուկաներում մարքեթինգային  միջոցառումների իրականացմանը:

Նպատակն է թիրախավորել նոր շուկաներ և վերջիններում, ինչպես նաև հիմնական նպատակային շուկաներում իրականացնել խոշոր և համակարգված մարքեթինգային միջոցառումներ, որոնք կնպաստեն տվյալ երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացմանը։

Զբոսաշրջության տարեկան ծրագրի շրջանակներում Հայաստանի ճանաչելիության բարձրացման գործընթացn իրականացվում է 3 հիմնական ուղղություններով՝ Հայաստանի մասնակցությունը միջազգային զբոսաշրջային խոշոր ցուցահանդեսներին, դեպի Հայաստան մասնագիտացված ԶԼՄ-ների և բլոգերների ճանաչողական այցերի կազմակերպում և թիրախավորված թվային մարքեթինգի իրականացում։

Նախագծով առաջարկվում է իրականացնել լայնածավալ մարքեթինգային արշավներ 3 հիմնական թիրախային շուկաներում, մասնավորապես.

Ռուսաստան` Ռուսական ավիաընկերությունների, Մոսկվայի մետրոպոլիտենի, ռուսական հայտնի կինոթատրոնների ցանցերի և այլ ամենաշատ այցելվող վայրերում «Армения, это же так доступно» «Հայաստանն այնքան հասանելի է» գովազդային արշավների կազմակերպում, այդ թվում․ Հայաստանի մասին տեսահոլովակների և բաներների տեղադրման ապահովում` թիրախավորվելով Ռուսաստանի մայրաքաղաքը և 1 մլն-ից ավել բնակչություն ունեցող մի շարք քաղաքներ:

Վրաստան՝ Վրաստանի մի շարք հայտնի զբոսաշրջավայրերում և զբոսաշրջային ենթակառուցվածքներում նախատեսվոււմ է «Հայաստան, քո հաջորդ ուղղությունը» «Armenia, your next destination» մարքեթինգային արշավների կազմակերպում, այդ թվում՝ ինտերակտիվ բաներների և տեսահոլովակների տեղադրում․ արշավը հնարավորություն կտա թիրախավորել ոչ միայն վրացի զբոսաշրջիկներին, այլև տվյալ պահին Վրաստանում գտնվող այցելուներին և հնարավորություն կստեղծվի Վրաստանի միջազգային զբոսաշրջային հոսքերի մի մասն ուղղել դեպի Հայաստան:

Չինաստան՝ Չինական WeChat առցանց հարթակի, չինական ավիաընկերությունների և մի շարք այլ հայտնի հարթակների միջոցով «Armenia- Emotions are Visa Free now»  «Հայաստանն. էմոցիաները այժմ առանց վիզա են» գովազդային արշավների կազմակերպում, ինչը կնպաստի չինական շուկայում Հայաստանի մասին ճանաչելիութան բարձրացմանը և առանց մուտքի արտոնագրի Հայաստան մուտքի հնարավորության մասին իրազեկմանը։

Նախատեսվող ենթածրագրերի իրականացման արդյունքում հնարավոր կլինի բարձրացնել Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի ճանաչելիությունը, ապահովել դեպի  Հայաստան զբոսաշրջային հոսքերի կայուն և կտրուկ ավելացում, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակը, խթանել տարածքային համաչափ զարգացմանը և նպաստել լրացուցիչ ֆինանսական մուտքերի ներգրավմանը ՀՀ պետական բյուջե։

Ենթակառուցվածքների զարգացում.

Հայաստանի զբոսաշրջային ամենաշատ այցելվող տեսարժան վայրերի շրջակայքում գոտիավորման բացակայության հետևանքով առկա են չհամակարգված մատուցվող ծառայություններ, տրանսպորտային միջոցների կայանման խնդիրներ, այցելությունների վիճակագրության հավաքագրման բացակայություն:

Ծրագրի միջոցով նախատեսվում է նախագծել տեսարժան վայրերի հարակից տարածքների բարեկարգման տիպային մոդել, ըստ որի` կառանձնացվեն համայնքային առևտրի գոտիները, կկառուցվեն միանման տաղավարներ համայնքի` վաճառք իրականացնող բնակիչների համար, կբարեկարգվի և կգծանշվի ավտոկայանատեղի, ինչպես նաև կսահմանվի մեքենաների մուտք ու ելքի կայանման ձևաչափ: Վերոհիշյալ աշխատանքների իրականացման համար ահրաժեշտ ֆինանսական հատկացումը կազմում է 15 մլն ՀՀ դրամ, ինչի արդյունքում  մշակված նախագծերը կդառնան տիպային մոդելներ ՀՀ մարզերում կիրառելու և նպաստելու հանրային ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև վերջիններս կդիտարկվեն նաև որպես զբոսաշրջության ոլորտում ներդրումների ներգրավման նոր միջոցներ։

Ենթակառուցվածքների բաղադրիչով նախատեսվում է մեկ այլ ծրագրի իրականացում՝ ճամփեզրյա կայանի նախագծանախահաշվային աշխատանքների իրականացում:  

Տպել
1909 դիտում

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից