Աշխատելու է միայն օրենքով․ Սամվել Բաբայանը չի պատրաստվում ճանապարհներ արգելափակել

24/07/2019 schedule15:42

Մամուլի այն «լուսաբանումները», թե Սամվել Բաբայանը պատրաստվում է փակել միջպետական ճանապարհներ, չեն համապատասխանում իրականությանը, զուտ այն պատճառով, որ դա դեմ է Սամվել Բաբայանի պետականամետ դիրքորոշմանը և առհասարակ դեմ է առողջ հասարակարգի ձևավորման նրա մոտեցումներին։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից։

«Սամվել Բաբայանը շատ լավ գիտի Արցախի ազատագրման գինը և նրա պահպանման բոլոր երաշխիքները։ Արցախի ապակայունացմանը գնացող գործընթացները զուգահեռներ չեն կարող ունենալ Բաբայանի քաղաքական պատկերացումների հետ։ Ուստի կոչ ենք անում անձին արատավորող և նրա գաղափարներին դեմ գնացող այս մակարդակի հոդվածները գրելուց առաջ, ճշտել տվյալ կողմի դիրքորոշումը։

Եթե կա այսպիսի տեղեկություն, ապա կարող եք դիմել միմիայն այն համախմբված հակաբաբայանական խմբին, որ այսօր գործում է Արցախում՝ իշխանական բուրգին իր բոլոր մետաստազներով ու ածանցյալներով։ Սա ԱՀ իշխանության տարածած ապատեղեկատվությունն է, որով փորձում են բխեցնել հետագա իրենց անելիքները։ Իշխանությունը զավթած Բակո Սահակյանը, որը երրորդ անգամ առաջադրվեց նախագահի պաշտոնում ապօրինի, հակասահմանադրական ճանապարհով, որովհետև ըստ ԱՀ սահմանադրության. Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ ընտրվել Հանրապետության նախագահի պաշտոնում (ԱՀ սահմանադրություն գլուխ 4, հոդված 88, կետ 2) , այսօր ուժային կառույցների միջոցով փորձում է ահաբեկել մարդկանց։

Չի ստացվելու, պայթել են այն վախի ձևաչափերը, որոնք տարիներ շարունակ կիրառվել են Արցախում։ Այսօր հեռավոր 2000-ականներին վերադառնալը ուղղակի անիմաստ է և անկարելի։ Այսօր մարդիկ շատ լավ գիտակցում են, թե ուր են գնում և ինչի համար։ Իսկ օրենքով սահմանված հանրահավաքներ (ԱՀ սահմանադրություն գլուխ 2, հոդված 44) տեղի կունենան անպայման անօրեն իշխանություններին օր առաջ պետական կառավարումից հեռացնելու և օրինական ընտրություններ անցկացնելու համար, որտեղ ժողովուրդը կարտահայտի իր կամքը։

Սահմանադրական կարգը Արցախում վաղուց տապալված է և նոր տապալողներ, առավել ևս Սամվել Բաբայանի անձի շուրջ չփորձեք փնտրել։ Մենք աշխատելու ենք միայն օրենքով սահմանված կարգով, ապօրինությունները ձեզ են բնորոշ։ Կոչ ենք անում չխառնել դեմքերն ու դերերը», - ասված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ ավարտվել է նախաձեռնող խմբի կողմից Արցախի Սահմանադրության 48-րդ հոդվածում քաղաքացիական նախաձեռնությամբ հանրաքվեի միջոցով փոփոխություն կատարելուն ուղղված ստորագրահավաքը: Դրա կապակցությամբ Սամվել Բաբայանը մասնավորապես նշել է, որ ձևաթերթիկների տվյալները մշակելուց և հաշվարկից հետո, ստորագրությունների ողջ փաթեթը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուսումնասիրությանը: Տեղերից ստացված ձևաթերթիկների ստորագրությունների քանակը 25.157 է: Ձևաթերթիկները մշակելուց հետո առկա ստորագրությունների քանակը ներկա պահին 22.855:

Տպել
2535 դիտում

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

17-ամյա անչափահասին դանակահարել են, հափշտակել ոսկյա թևնոցը. կալանավորվել է նրա համադասարանցին

Միասնական ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը․ Միրզոյանը՝ Սերբիայի ԱԳ նախարարին

Փոփոխություններ երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու և տեղափոխելու կարգում. ԿԳՄՍՆ

Դատախազության կողմից պետությանը վերադարձված 1 հա մակերեսով երկու հողամասն ամրացվել է Պետգույքի կառավարման կոմիտեին

Գողացել է փողոցում նվագողի՝ մետաղադրամներով լցված արկղը և դիմել փախուստի

Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունը նախազգուշացրել է՝ ցուցարարների շարքում կան «վճարվող սադրիչներ»

Մայիսյան հաղթանակներով ոգեշնչված՝ մենք կրկին կապրենք ազգային վերելքներ․ Սասուն Միքայելյան

Կառավարությունը 1 միլիարդ 12 միլիոն դրամ գումար հատկացրեց 21 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար

Ժաննա Անդրեասյանը մեկնել է Իսպանիա

Զինծառայողը մահացու վիրավորումը ստացել է կզակի հատվածում, հարցաքննվել են բոլորը, նախաձեռնվել է վարույթ

1 օրում ՀՀ տարածքում արձանագրվել է 10 տրանսպորտային պատահար. տուժել է 17 մարդ

Քաջարանից Սիսիան 118 կիլոմետր ճանապարհը կկրճատվի, այն կդառնա 60 կիլոմետր. Սանոսյան

Որքան զբոսաշրջիկ է ապրիլին այցելել Հայաստան

Կսահմանվի որոշակի դասընթացների ցանկ, որոնց մասնակցելը պարտադիր կդառնա բուժաշխատողների համար (տեսանյութ)

Փակ բաժնետիրական ընկերությանը պատճառվել է 80 մլն դրամի վնաս (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա. նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել հարակից ձորակը. կան տուժածներ

Բագրատ սրբազանը «ազատության, արդարության, համերաշխության» փոխարեն առաջարկում է «Աստված, եկեղեցի, թագավոր» կոնցեպտը

Խոշոր չափի մեթամֆետամին՝ ներծծված գուլպաների մեջ. դատապարտյալին այցի եկած անձը ներկայացվել է քննությանը

Շարժման առաջնորդները կարող է հարցնեն՝ ինչո՞ւ են որոշ մարդիկ երես թեքել եկեղեցուց և աղանդավոր դարձել. Բաբկեն Թունյան

Պատկերացում կա՞, թե ինչ հարված է հասցվում Հայ եկեղեցուն. Բաբաջանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը պարունակում էր հայեցակարգային շեշտադրումներ. Մարգարյանը մանրամասնել է

Հայկ Սարգսյանն ակտիվորեն աջակցում է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին