«Տնակից տուն մեկ քայլ է». Գյումրիում առաջին քայլն արել է Նիկոլ Փաշինյանը

 Տնակից տուն մեկ քայլ է: Գնիր մեծ կտավի քո մասնիկը:

«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նոր նախագիծն է սա, որի մասին առաջին անգամ հիմնադրամի տնօրեն Գեւորգ Գրիգորյանը խոսեց հուլիսի 20-ին: Առաջին իմացողն ու նախագծի մասնակիցն էլ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղավ: Մեծ կտավի իր 10 մասնիկները գնեց, մեկն ի պահ տվեց հիմնադրամի տնօրենին, մեկը՝ N345-ն,  իր հետ տարավ, մնացած 8-ն էլ այսօր արդեն փակցված են:«Վարչապետը որ գնեց, մենք ասացինք, որ պետք է ամրացնենք, բայց ինքը հետը վերցրեց մի հատը, բայց իր անվանական մեկ կտորն էլ թողեց մեր մոտ, որ երբ գա Գյումրի, անձամբ փակցնի»,-ՀԺ-ի հետ զրույցում պատմեց հիմնադրամի տնօրենը:«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի խորհրդի որոշմամբ մեծ խճանկարի է վերածվել գյումրեցի նկարիչ, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սուսաննա Մկրտչյանի  «Իմ հոգու տուն, Գյումրի» շարքի նկարներից մեկը: «Մենք տեխնիկական մի խնդիր ունեինք, պետք է ընտրված նկարի չափերը մեծ լինեին, որովհետեւ պետք է դա լուսանկար դառնար, որ հետո էլ մեծացնելու հնարավորություն լիներ: Փոքր նկարի պարագայում անորակ էր լինելու պատկերը: Մենք նույնիսկ առաջարկ ունեինք խորհրդի նախագահ Ֆելիքս Գրիգորյանից, որ Սարյանից նկար վերցնեինք, բայց քանի որ չուներ մեծ նկար, եւ  ընտանիքի պատկեր մեծ չափերով Սուսաննա Մկրտչյանն ուներ, դա եղավ հարմար, խորհրդակցեցինք, որոշեցինք»,-ինչու՞ հենց այդ նկարն ընտրեցիք հարցին պատասխանեց Գեւորգ Գրիգորյանը:Այսօր արդեն նկարը  15.000 կտոր է դարձվել, որոնք վաճառվում են յուրաքանչյուրը 1000 դրամով: Նպատակն է 15 մլն դրամ ունենալ եւ բնակարանով ապահովել 1 կամ 2 բազմազավակ եւ անապահով կարգավիճակում ապրող ընտանիքների, որոնց կորոշի հիմնադրամը, սակայն նրանք պետք է լինեն անպայման նախկին Բուսաբանական այգու՝ 207 տնակային ավանի տնակի բնակիչներ: Արդեն մի քանի ընտանիք առեանձնացվել է քննարկման համար: Թե նրանցից ու՞մ կընտրի խորհուրդը, հայտնի չէ: Բայց նպատակը հստակ է՝ բնակարանները հանձնել սեպտեմբերի 21-ին:«Մենք նպատակադրվել ենք մինչեւ սեպտեմբերի 21-ը վաճառքն ավարտենք, քանի որ Գյումրիում է նշվելու Անկախության տոնը, եւ սեպտեմբերի 21-ին իր այցով վարչապետն է փակելու նախագիծը: Եթե տա Աստված ամբողջական պատկերը մինչ այդ ավարտին հասցնենք, շատ խորհրդանշական կլինի, որ վարչապետն իր մոտ եղած վերջին մեկ կտորն էլ ամրացնի եւ հանձնի այդ ընտանիքներին իրենց բնակարանների վկայականները քաղաքապետի հետ միասին: Այս նախագծով ուզում ենք ասել, որ հիմնադրամն այն կառույցն է, որն օգնելու է պետությանը՝ բնակապահովման հարցում, թեկուզ մեկ կամ երկու տնով հոգսը թեթեւացնենք: Եվ ես հույս ունեմ, որ մինչեւ դեկտեմբեր ահագին հաջողությունների կհասնենք: Այն  վստահությունը, որը եղել է հիմնադրամի հանդեպ, ցանկանում եմ, որ վերականգնվի»,-ասաց Գեւորգ Գրիգորյանը:

Օրական եթե 400 կտոր վաճառեն, մինչեւ սեպտեմբերի 21-ն ավարտելու հնարվորություն կլինի: Արդեն 600-ից ավելի կտոր է ամրացված: Վաճառքը կազմակերպվում է ինչպես տեղում՝ Գյումրու քաղաքապետարանի պատի մոտ, որտեղ ամրացված է 6x4 չափի պաստառը, այնպես էլ հնարավոր է օն-լայն տաբերակով՝ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի կայքի միջոցով: «Էդ պահին կտեսնենք, որ գնվել է, գումարը կփոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին, իսկ մենք նույն պահին իրենց փոխարեն կտեղադրենք կտորները: Մենք ու մեր կամավորներն անգիր գիտենք, թե որ կտորը որ հատվածում է»: Ըստ Գեւորգ Գրիգորյանի, «Գյումրին առանց տնակների» հիմնադրամում այժմ որեւէ խնդիր չկա, քայլում են առաջ՝ առանց հետ նայելու:

Սեպտեմբերի 21-ին եւս մեկ նորություն կառաջարկեն: Նույն նկարը վաճառքի կներկայացնեն որպես մանկական խճանկար: Սա հիմնադրամ մտնող լրացուցիչ ֆինանսական հոսք կլինի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4580 դիտում

Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան

Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա

«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ

Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները

Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին

Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում

Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել

Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու

ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ

Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին

Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին

ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին

Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել

Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում

2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ

Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ

Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած

Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել

Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը

Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին

Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են

Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը

Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած

Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը

Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել

ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել