Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի պահանջել. Լիլիթ Թովմասյան

Օգոստոսի 25-ին Գյումրու տոնի գլխավոր համերգին Նունե Եսայանը սեփական որոշմամբ 1.5 ժամ կերգի առանց հոնորարի: Այս քայլով երգչուհին քաղաքի համար կարեւոր հիմնախնդիր կլուծի: Գյումրու թիվ 1 Արվեստի դպրոցում ամբողջությամբ կթարմացվի պղնձափողային գործիքակազմը: Այս նախաձեռնության մասին ՀԺ-ն գրել էր դեռ օգոստոսի 13-ին: Սրան հաջորդող օրերին ֆեյսբուքում տարաբնույթ կարծիքներ հնչեցին Նունե Եսայանի մասնակցության, նրան հատկացվելիք գումարի չափի մասին: Սկզբի համար մեկ նկատառում. Նունե Եսայանն իր մասնակցության համար գումար չի ուզել: Ուղիղ հակառակը՝ երգչուհին հրաժարվել է Գյումրու օր տոնակատարության համար իրեն հատկացվելիք հոնորարից: «Հենց այդ գումարով էլ որոշվել է Արվեստի դպրոցի համար գնել երաժշտական գործիքներ»,-ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը:

««Գյումրու օր» տոնակատարության համերգային այդ հատվածի համար նախատեսված է 950 000 դրամ։ Այսինքն, եթե կազմակերպվում է համերգ՝ մեծ բեմի համար, այդ գումարն այսպես թե այնպես պիտի ծախսվեր՝ մեկ կամ մի քանի արտիստների միջեւ բաժանելով՝՝ ապահովելու համար համերգային ծրագիրը։ Այս տարի որոշել ենք գնալ մշակութային համագործակցության ճանապարհով: Գումարը, համերգի վրա ծախսելու փոխարեն, ըստ էության ծառայեցնելով ոչ պակաս կարեւոր, եթե ինձ հարցնեք՝ ավելի կարեւոր խնդրի լուծման համար: Այն է՝ երաժշտական գործիքներ գնել Գյումրու թիվ մեկ արվեստի դպրոցի համար, որ մեկդարյա ժառանգորդն է Հայաստանում երկրորդ երաժշտական ստուդիայի (առաջինը 1921 թվականին Երևանում հիմնադրված երաժշտական ստուդիան էր, որի հիմքի վրա էլ 1923 թվականին ձևավորվեց կոնսերվատորիան)»:

Թովմասյանը նաեւ կոռեկտ չհամարեց հրապարակել այն արտիստների անունները, որոնց հետ համաձայնության չեն կարողացել գալ Գյումրու համար կարեւոր այս ձեռնարկի իրականացման շուրջ: Ասաց, այստեղ առավել կարեւոր է այն հանգամանքը, որ Նունե Եսայանն առանց մտածելու, առանց որեւէ առարկության համաձայնել է երգել անվճար, առանց հոնորարի, երգել կենդանի հնչողությամբ, երգել մեր ժող գործիքների պետական նվագախմբի հետ, երգել այն երգացանկը, որը մերն է՝ գյումրիական, շիրակյան, գալ փորձերի, կազմել համերգային մեծ բեմին արժանի ծրագիր։ Սրանք հանգամանքներն են, իրողություններ, որոնք կարեւոր են, որոնց հետ հաշվի նստել է պետք։ Եւ հետո, եթե կա մեկ քայլով երկու հարց լուծելու հնարավորությունը, այն է՝ ունենալ ե՛ւ համերագային ծրագիր, ե՛ւ լուծել ըստ էության բացակայող գործիքների հարցը, ինչո՞ւ հրաժարվել։

«Ստացվում է՝ համացանցի մի քանի գրառումները, թե մեկ երգչուհուն մեկ միլիոնը շատ է, ըստ էության անտեղի են, մակերեսային, որովհետեւ ոչ մեկին ոչ մեկը մեկ միլիոն չի տալիս եւ չգիտես ինչու՝ մոռացվում է, որ Նունե Եսայանը բեմին մենակ չի լինելու․ Գյումրիի ժող գործիքների պետական նվագախումբն այս օրերին համերագային նոր ծրագրի վրա է աշխատում։ Այնպես որ, բոլորին սիրով հրավիրում ենք Վարդանանց հրապարակ՝ քաղաքի տոնին միանալու»,-զրույցը եզրափակեց քաղաքապետարանի Մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժնի պետը։

Տպել
3263 դիտում

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել

Շարժման առաջնորդը կաթողիկոսն է, թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը. վարչապետ

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել

Քաղաքական հայտ ներկայացնում են այն հոգևորականները, որոնք հոգևոր առաջնորդությունն են ձախողել. Փաշինյան

Լեռնային մարզերում գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ․ առանձին շրջաններում նաև անձրև ու կարկուտ կլինի

Ո՞վ է ասել, որ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել․ Փաշինյանը՝ Վանեցյանին որպես գործակալ օգտագործելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին աջակցություն հայտնելուց հետո Արթուր Վանեցյանը գնացել է երկրից

Որ դեպքում իշխանությունը ուժ կկիրառի ցուցարարների նկատմամբ. Նիկոլ Փաշինյանը հստակ մատնանշեց