Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը․Նիկոլ Փաշինյան

Այս տարի Գյումրին լինելու է Հայաստանի անկախության տոնակատարությունների կենտրոնը: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, Գյումրիում քաղաքի օրվան նվիրված տոնական համերգից առաջ իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սեպտեմբերի 21-ին գլխավոր տոնակատարությունները տեղի են ունենալու Գյումրի քաղաքում, եւ այսպիսով մենք նոր ավանդույթի սկիզբ ենք դնում, այսպես ամեն տարի մենք սեպտեմբերի 21-ի տոնկատարությունը մարզից մարզ ենք տեղափոխելու եւ սկսելու ենք Գյումրիից, եւ այսօր ուզում եմ հայտարարել Գյումրիի միամսյակ մինեչւ սեպտեմբերի 21-ը: Շնորհավոր, Գյումրի՛, քո տոնը, դուխո՛վ ժողովուրդ, դուխո՛վ»,- ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այսօր տոն է բոլոր քաղաքների համար, բոլոր բնակավայրերի համար․

«Ես երբեք Գյումրիի Վարդանանց հրապարակը այսքան մարդաշատ չեմ տեսել, նույնիսկ հեղափոխության օրերին: Եւ սա նշանակում է, որ Գյումրին հաղթել է, գյումրեցին հաղթել է, կյանքը հաղթել է, աշխատանքը հաղթել է, Հայաստանը հաղթել է, հայ ժողովուրդը հաղթել է: Սիրելի գյումրեցիներ, ես ուզում եմ ընդգծել, որ սա տոն է, բոլոր քաղաքների համար, բոլոր բնակավայրերի համար եւ ուզում եմ` բոլորիս պարզ լինի, թե ինչու է Գյումրին այսքան կարեւոր բոլորիս համար: Այն ժամանակներում, երբ երկար տարիների ասպատակություններից, ավերներից հետո Հայաստանը կիսավեր, խրճիթային, գեղջկական մի երկիր էր, Գյումրին եղել է Հայաստանի քաղաքային կյանքի ամենակարեւոր կենտրոնը: Գյումրին բոլորիս համար պահել, պահպանել, զարգացրել է քաղաքային կյանքի ավանդույթը, եւ սա է պատճառը որ այսօր մենք Գյումրին այսքան կարեւորում ենք, որովհետեւ Գյումրին մեր ժողովրդի համար ավելի դժնդակ տարիներին պահել է մեր ժողովրդի կերպարը, դիմագիծը: Այս է պատճառը, որ մենք սիրում, պաշտում ենք Գյյումրին, հպարտանում ենք Գյումրիով, հպարտանում ենք գյումրեցիներով»,- ասաց նա:

Փաշինյանն ասաց, որ պետք է փոխվի Գյումրիի ընկալումը. «Բավական է Գյումրի ասելով մենք հասկանանք աղետի գոտի, որովհետեւ Գյումրին աշխատանքի, մշակույթի, հաղթանակի, հիմա նաեւ արդեն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի, քաղաքակրթության եւ ժողովրդավարության կենտրոն է: Սա չի նշանակում, թե 1988 թվականի աղետի հետեւանքները վերացված են, ամենեւին, բայց երբ մենք ասում ենք ՀՀ հպարտ քաղաքացիներ, դա չի նշանակում, որ մեր հպարտությունը այս ընթացքում հարվածներ չի ստացել, մենք պարտությունների միջով անցնելով կարողացել ենք նոր ուժ տալ հաղթանակի մեր կամքին, եւ Գյումրին աղետի միջով, աղքատության միջով անցնելով ի ցույց է դնում իր հաստատակամությունը՝ ապրելու, արարաելու, ծաղկելու, եւ դառնալու մշակութային, քաղաքական ու տնտեսական կյանքի իսկական կենտրոն»,- ասաց վարչապետը՝ կոչ անելով բոլոր նրանց, որոնք Գյումրիում չեն եղել, անպայման գալ այս քաղաք։

Նշենք, որ այսօր Գյումրին տոնում է քաղաքի օրը: Տոնակատարությունը ունի «Վարպետների քաղաք» խորագիրը։ Քաղաքի տոնակատարությանը մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ եւ դուստրերի հետ։ Գյումրիում են նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, հյուրեր տարբեր երկրներից։

Տպել
6135 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել