Տարիների ընթացքում ես ինձ ավելի ու ավելի ապահով զգացի, այդ ապահովության զգացումը երաժշտությունս տվեց

Սեպտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում տեղի կունենան Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան-80» տոնական միջոցառումները: Շատ հուզիչ է այս հրաշալի կազմով, մեր քաղաքապետ՝ Հայկ Մարությանի, պարոն նախարար՝ Արայիկ Հարությունյանի եւ իմ լավ բարեկամ Սերգեյ Սմբատյանի հետ գտնվել այսօր այստեղ, Կոմիտասի տան հյուրը լինել եւ սկսել զրույց մի նոր ձեռնարկի մասին, որտեղ պիտի ներկայանա իմ երաժշտությունը:

Այս մասին Կոմիտասի թանգարան ինստիտուտում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Չնայած մեծ ուրախությանը, մաեստրոն անկեղծացավ, որ չի սիրում լսել իր երաժշտությունները, քանի որ համարում է դրանք ապրած ու ավարտված.«Ըստ երեւույթին կա մի պարզ բան, որ երբ լսում ես քո անցյալը, դու չես ուզում նրան հադիպել, որովհետեւ թերություններ ես նկատում, հաճելի չէ ինքդ քեզնով հայելու մեջ հիանալ, տխուր բան է դա»։ 

Մանսուրյանական համերգաշարը սեպտեմբերի 1-ին կմեկնարկի Արցախում՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Այնտեղ կհնչի մաեստրոյի կինոերաժշտությունը՝ սիմֆոնիկ նվագախմբի համար նոր գործիքավորմամբ: Եվս երեք համերգ՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին եւ 6-ին, կկայանա Երեւանում՝ ընդգրկելով Մանսուրյանի կամերային, սիմֆոնիկ ստեղծագործությունները, կոնցերտներն ու կինոերաժշտությունը:

«Տարիների ընթացքում ես ինձ ավելի ու ավելի ապահով զգացի: Իմ երաժշտությունն ինձ այդ ապահովության զգացումը տվեց, ինչը քանի գնաց այնքան շատացավ: Եվ հիմա՝ ճիշտ այդ ապահովության տարածքում եմ: Շնորհակալ եմ, որ այս ամենի միջով եւս մեկ անգամ էլ պիտի անցնենք»,- նկատեց մաեստրոն:

«Մաեստրո Մանսուրյան-80» համերգաշարը կազմակերպում է Երեւանի քաղաքապետարանը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ։

Ասուլիսի ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ներկայացրեց Մանսուրյանի 80-ամյակին նվիրված մաեստրոյի դիմանկարով սահմանափակ քանակությամբ հուշամեդալներ, որոնք առաջինը շնորհվեցին Տիգրան Մանսուրյանին, Սերգեյ Սմբատյանին եւ Արայիկ Հարությունյանին:

Տիգրան Մանսուրյանը հուշամեդալը տեսնելով՝ հայտարարեց. «Աննման է, նման լինելով աննման հուշամեդալ է»:

Հայկ Մարությանը անչափ կարեւորեց Մանսուրյանին նվիրված միջոցառումը. «Ուզում եմ ասել, որ ուղղակի երջանիկ եմ, որ կարողանում եմ ապրել նույն քաղաքում, նույն երկրում, որտեղ ապրում է մաեստրո Մանսուրյանը»,-ասաց Մարությանը:

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանն էլ նկատեց, որ խոսելով մաեստրո Մանսուրյանի մասին պետք է հասկանալ, որ աշխարհը ունի երկու Մանսուրյան՝ Մանսուրյան, որին գիտենք Հայաստանում եւ Մանսուրյան, որին գիտեն ամբողջ աշխարհում: «Տիգրան Մանսուրյանն այն կոմպոզիտորներից է, որին հետեւում է աշխարհը: Մաեստորն այն եզակի մարդկանցից է, որը աշխարհին օգնում է դժվարին գործում՝ ստեղծում է երաժշտություն»,- ասաց Սերգեյ Սմբատյանը:

Համերգաշարը կամփոփվի սեպտեմբերի 13-ին Գյումրիում՝ կրկին կինոերաժշտության կատարումներով:

Տպել
1741 դիտում

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)