Դեսպանահավաք Գյումրիում. մասնակցում են նաեւ նախարարները, հյուպատոսներն ու մարզպետները (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր Գյումրիում առաջին անգամ նոր ձեւաչափով եզակի հավաք է կայացել: Մեկ հարկի տակ, մեկ նպատակով եւ հանուն Հայաստանի բարօրության ու առաջընթացի հավաքվել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարությունների ներկայացուցիչները, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների ղեկավարներն ու Հայաստանի մարզպետները: Մինչ այցի բուն նպատակին անցնելը, Գյումրի ժամանած պատվիրակությունը Ամենափրկիչ եկեղեցու բակում տեղադրված 88-ի երկրաշարժի զոհեր հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղիկներ է խոնարհել: Այնուհետ «Էմիլի արեգակ»-ում մեկնարկել է աշխատանքային հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Այս հանդիպման նպատակը մեկն է. յուրաքանչյուր մարզպետ ներկաներին պատմում է իր մարզի առանձնահատկությունների, հնարավոր զարգացման հեռանկարների մասին եւ հստակ ծրագրեր առաջարկում: Այդ ծրագրերը դեսպաններն ու հյուպատոսները պետք է կարողանան իրենց հետ տանել այն երկրներ, որտեղ նշանակված են որպես Հայաստանի ներկայացուցիչներ, որպեսզի ծրագրերի իրականացման հնարավոր ելքերը գտնվեն:«Դիվանագիտական կորպուսը մասնավոր սեկտոր չէ, բայց ունի այն ներուժը օգտագործելու միջպետական հարաբերություններն ու հարթակները, որոնք անմիջական դերակատարներին կարող են միմյանց առավել մոտեցնել եւ համագործակցություն ստեղծել: Այսինքն ձեւաչափերը բավական շատ են միջպետական ծրագրերի միջոցով: Այս շաբաթվա ընթացքում մենք անցկացնում ենք մեր դիվանագիտական կորպուսի հավաքը եւ այսօրվա քննարկումները որպես անմիջական գործառույթ մեր ներսում անմիջական երկխոսության հնարավորություն կստեղծի, եւ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցիչներին հնարավորություն կտա ավելի ամրապնդել ունեցած պատկերացումները, թե ինչ է ներքին գերակայությունը: Մեր աշխատանքը վերաբերում է ազգային նպատակներին, որի մեջ մտնում է պետության զարգացումը, եւ ՀՀ մարզերի զարգացման օրակարգը պետական գերակայություն է: Հիմա մենք անմիջական շփում ենք ապահովել, բոլոր մարզերի մարզպետներն են այստեղ, կներկայացնեն իրենց մարզերին առնչվող ծրագրերը, դեսպաններն էլ կսկսեն տեղայնացնել, թե որ ծրագրերի համար ինչպիսի երկխոսության մեջ են մտնելու մեր գործընկեր պետությունների հետ, եւ ինչ նոր գաղափարների վրա մենք կարող ենք կառուցել այդպիսի անմիջական ծրագրեր»:Արտգործնախարարն ասաց այնպես չէ, որ դեսպաններն ու հյուպատոսությունների ներկայացուցիչներն անտեղյակ են ներկայացվող ծրագրերից, սակայն այս հավաքը հնարավորություն է տալու դրանց մասին անմիջապես լսել իրականացնողներից: Յուրաքանչյուր դեսպան հավաքից կարճ ժամանակ անց ներկայացնելու է այն ծրագիրն ու գաղափարը, որը հնարավոր է իր երկրի կողմից ընթացք ստանա: Հայաստանի նկատմամբ հետաքրքրություններ ունեն ՌԴ-ն, Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, եվրոպական երկրները: «Գիտեք, որ արտաքին ծառայությունն աշխատում է բազմաթիվ ուղղություններով: Մեր պահանջն է աշխատել արդյունքի վրա, աշխատել ինքնավստահ, օգտագործել այն ամբողջ վստահությունը, որը ձեւավորված է մեր երկրում»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:Ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի, ակնկալում են, որ այս հանդիպումից հետո ավելի սերտ կապ են ձեւավորվելու եւ մեծանալու է ներդրումների թիվը: «Մենք նախկինում նման կապ չենք ունեցել: Դիվանագետն, իրականում, բիզնեսով զբաղվելու խնդիր չունի: Նա պետք է ապահովի այդ կապը, որը մենք փնտրում ենք: Սպասելիքները շատ մեծ են, եւ կարծում եմ մեր նպատակին կհասնենք: Մենք շեշտը դրեցինք ներդրման վրա, սակայն այս ֆորմատը շատ ավելի ընդգրկուն է: Մենք այստեղ լուծում ենք տարբեր երկրների հետ միջհամայնքային, միջմարզային կապերի, փորձի փոխանակման հնարավորություններ: Այսինքն հարցեր, որոնք օրակարգային են: Այսօր հնչեցվելու են կոնկրետ ծրագրեր, որոնց մեր դիվանագետներն ավելի մեծ ուշադրություն կներկայացնեն դրանք կներկայացնեն իրենց գտնվելու վայրերում: Կարծում եմ նմանատիպ հավաքները ամենամյա պետք  է լինեն, որ  կառավարությունն իր տարբեր ուղղություններով կարողանա ցույց տալ, թե ինչ նպատակ ունի առաջիկա տարում կարճաժամկետ, եւ առաջիկա տարիներին երկարաժամկետ առումով: Սա պետք է լինի մեկ ընդհանուր օրակարգ, որովետեւ մենք մեկ խնդիր ենք լուծում: Դա Հայաստանի զարգացումն ապահովելն է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Պապիկյանը:«Այսօր Գյումրու համար պատական օր է, որովհետեւ երբեք չէր եղել, որ դիվանագետներն ու մարզպետները լինեին այստեղ եւ ցանկանային քննարկել այնպիսի խնդիրներ, որոնց լուծումներն անհրաժեշտ են մեր քաղաքների ու մարզերի զարգացման համար: Բարով եք եկել մեր պատմական քաղաք, որը բավական լուրջ քայլերով զարգանում է»,-ներկաներին ողջունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Ասաց, իր մտահոգությունը Գյումրին է, որն ունի շատ լուրջ խնդիրներ, որոնք պետք է ճիշտ ներկայացվեն, որ տարբեր ծրագրերի միջոցով հնարավորություն լինի ապահովել քաղաքի զարգացումը: «Մեր տեսլականն այն է, որ ունենանք համապատասխան միջավայր, որ Գյումրին որպես մշակութային մայրաքաղաք եւ սպորտի մայրաքաղաք կարողանանք զարգացնել եւ ունենալ տուրիզմի զարգացում մեր քաղաքում: Սրանք շատ կարեւոր է եւ անհրաժեշտ է ունենալ համապատասխան ծառայություններ, ուստի խնդրում եմ, որ բոլորդ աջակից լինեք Գյումրիում նման ծրագրերի իրականացման համար»,-ասաց Սամվել Բալասանյանը:Քաղաքապետից հետո Շիրակի մարզը ներկայացրել է Տիգրան Պետրոսյանն ու ըստ հերթականության խոսել են նաեւ մյուս մարզպետները եւս: Թե որ մարզի համար հատկապես ի՞նչ ծրագիր են քննարկել, պարզ կդառնա առաջիկայում: Հանդիպման այդ հատվածը ԶԼՄ-ների համար փակ էր:

Տպել
2238 դիտում

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի