Ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը երազի ոչ թե մեքենա ունենալու, այլ նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին. վարչապետ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանն այցելել են Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղի միջնակարգ դպրոց:

Վարչապետը շնորհավորել է աշակերտներին, մանկավարժներին և ծնողներին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ու մասնակցել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:«Շատ ուրախ եմ, որ այս հրաշալի օրը նշում եմ մեր հայրենիքի այս հրաշալի անկյունում, այսպիսի հրաշալի միջավայրում: Եվ այսօր այստեղից՝ սահմանապահ Վահան գյուղից, իմ ասելիքն ուղղված կլինի ոչ միայն Վահան գյուղի աշակերտներին, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտներին: Եվ ես ուզում եմ ասել, թե որն է իմ ամենամեծ ցանկությունը Սեպտեմբերի 1-ին, ինչ եմ ես ցանկանում ձեզ բոլորիդ: Ես ցանկանում եմ, որ դուք շատ մեծ վստահություն ձեռք բերեք ինքներդ ձեր ուժերի նկատմամբ, ուզում եմ, որ դուք գիտակցեք, որ սեփական ուժերի նկատմամբ հավատ, վստահություն ձեռք բերելու ամենակարևոր գործիքը գիտելիքն է, որովհետև գիտելիքը մեզ օգնում է ճանաչել մեզ շրջապատող աշխարհը, գիտելիքը մեզ օգնում է ճանաչել ինքներս մեզ, գիտելիքը մեզ օգնում է ճանաչել և իմանալ մեր ինքնությունը, մեր պատմությունը, իմանալ, թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ինչ անցյալ ունենք և ինչ ապագա պիտի պլանավորենք մեզ համար, մեր երեխաների համար, մեր հայրենիքի համար:Ես ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության բոլոր աշակերտները, բոլոր երեխաները, բոլոր պատանիները լայնացնեն իրենց մտահորիզոնը, մտածեն մեծ մասշտաբով, փոքր խնդիրների և փոքր նպատակների վրա չկենտրոնանան, այլ իրենց առաջ դնեն մեծ նպատակներ: Իրենց առաջ դնեն ոչ թե իրենց փողոցի, իրենց թաղամասի, նույնիսկ իրենց քաղաքի, մարզի կամ հայրենիքի մասշտաբով նպատակներ, այլ իրենք իրենց առաջադրեն այնպիսի նպատակներ, որոնք համապատասխան են աշխարհի մասշտաբներին, աշխարհի մակարդակին, եթե ավելի հեռուն գնանք՝ տիեզերական մասշտաբի նպատակներ: Եվ ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ու երազի ոչ թե մեքենա ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի նոր փոխադրամիջոց ստեղծելու մասին: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի ոչ թե փողի մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի և երազի Նոբելյան մրցանակի մասին: Ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի ոչ թե ոսկյա զարդեր ունենալու մասին, ես ուզում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը մտածի օլիմպիական խաղերի չեմպիոնի ոսկե մեդալ ունենալու մասին:Շատ հայտնի ասացվածք կա, որն ասում է՝ «եթե ուզում ես փոխել աշխարհը՝ փոխիր ինքդ քեզ»: Բայց հարց է ծագում՝ իսկ ի՞նչպես փոխել, մեզնից յուրաքանչյուրը ի՞նչպես պետք է և ի՞նչպես կարող է փոխել ինքն իրեն: Եվ այդ հարցի իմ պատասխանը հետևյալն է. եթե ուզում եք փոխել, եթե ուզում ենք փոխել ինքներս մեզ, ապա պարտավոր ենք և պիտի հավատանք աշխարհը փոխելու մեր ընդունակությանը, աշխարհը փոխելու մեր առաքելությանը, աշխարհը փոխելու մեր կամքին: Եվ այսօր՝ Սեպտեմբերի 1-ը, Գիտելիքի օրն ինձ համար առաջին հերթին հենց այդպիսի օր է: Սա մի օր է, որ այ այս մեր փոքրիկներից սկսած մինչև բարձր դասարանի աշակերտները պետք է այս դռներից ներս մտնեն՝ աշխարհը փոխելու իրենց առաքելությանը հավատալով, աշխարհը փոխելու իրենց ընդունակությանը հավատալով, աշխարհը փոխելու իրենց կամքին հավատալով:Սեպտեմբերի 1-ը մի օր է, որ սկսում է մեզնից յուրաքանչյուրի ճանապարհը դեպի մեծ ապագա, դեպի աշխարհն ավելի լավը դարձնելու առաքելության իրականացում: Եվ ես այս կապակցությամբ ուզում եմ մեզ բոլորիս, բոլոր ներկաներին, հանրապետության բոլոր աշակերտներին, բոլոր ուսանողներին, բոլոր պատանիներին և երիտասարդներին շնորհավորել Գիտելիքի օրվա կապակցությամբ, որովհետև այս դպրոցի, ընդհանրապես դպրոցի և ցանկացած կրթական հստատության դռներից ներս մենք պիտի մի բան սովորենք և ինքներս մեզ մի բան սովորեցնենք՝ փոխել աշխարհը, փոխել մեր երկիրը, փոխել մեր գյուղը, փոխել մեր կենցաղը, փոխել նույնիսկ մեր պատմական ճակատագիրը: Եվ սա է մեր առաքելությունը, և մենք պետք է հաղթանակների ճանապարհով քայլենք: Ձեզնից յուրաքանչյուրը պիտի հաղթանակի ճանապարհով քայլի: Ուրեմն Սեպտեմբերի 1-ը ձենզնից յուրաքանչյուրի, մեզնից յուրաքանչյուրի հաղթանակի օրն է, պարզապես դուք պետք է ուղիղ և վստահ քայլեք և վերցնեք ձեր բաժին այդ հաղթանակը: Շնորհավորում եմ բոլորիդ»:Վարչապետը դպրոցի առաջին դասարանցիներին, որոնց թիվը 15 է, նվիրել է համակարգիչներ: Նիկոլ Փաշինյանը և տիկին Հակոբյանը շրջել են դպրոցով, ծանոթացել առկա պայմաններին և խնդիրներին: Մասնավորապես, ուսումնական հաստատության տնօրենը բարձրացրել է դպրոցը համակարգիչներով և խմելու ջրով ապահովելու խնդիր: Վարչապետը խոստացել է հարցին լուծում տալ առաջիկայում:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ծաղիկներ են խոնարհել Վահան գյուղի զոհված ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

Տպել
6387 դիտում

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը

Ընդունակ են ամեն տիպի ու ձևի քայլերի գնալ. ինչ կլինի, և ինչ հայտարարություններ կհնչեն

Դաշտամիջյան հատվածում մեքենայից իջել է կարիքները հոգալու, անծանոթ տղամարդը դիտողություն է արել և կրակել նրա վրա

Նրանց համար միակ սփոփանքը կլինի, որ «հոգեհանգստի» կարգ անողն իրենց միջից է ու միգուցե զեղչով դա անի. Առաքելյան

Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր արարքների համար քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ․ ՔԿ-ն ամփոփել է

Համբարձման տոնին եկեղեցիներում պատարագ մատուցելու փոխարեն որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում. Դավոյան

Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել է 5 օրական երեխայի

«Հավաքվելու ենք, թաքուն զենք բերենք»․ ՔԿ-ն՝ «Տավուշը հանուն հայրենիքի» երթի մասնակցի կողմից հրապարակված տեսանյութի մասին

Թող նահատակների սխրանքն ու նվիրումը նպաստեն մեր պետության հզորացմանն ու զարգացմանը. Ավինյան

Մեզ ծառայելու առաքելությունը թողել ու կոռուպցիոն մեգաաստղերի, պոլիտիկ դիերի հետ քաղաքականությամբ են զբաղվում. Մկրտչյան

Բանակն այսօր անձնվիրաբար պաշտպանում է մեր երկրի սահմանները. Տավուշի մարզպետ

Մեր ժողովուրդը շատ լավ գիտի ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության գինը․ ՀՀ նախագահ

Քննչական կոմիտեն նախազգուշացում է հրապարակել

Վեհափառը ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, կամ հեռացվի և Քոչարյանը պետք է գա․ Արման Բաբաջանյան (տեսանյութ)

5 մարզում և «Զվարթնոց»-ում տեղակայված ռուս սահմանապահ և զինվորական կետերը կդադարեցնեն իրենց տեղակայումը. Կոնջորյան

Սա եկեղեցու անունից հանդես եկող որոշ սևազգեստ անհատների պայքար է ընդդեմ պետության ու պետականության. Չախոյան

Բոլոր նրանք, ովքեր 4 տարի ժողովրդին հայտարարել են «ժեխ» և «թուրք», հավաքվել են իրար գլխի և գալիս են փրկելու. Կոնջորյան

Մոսկվայում մեկնարկել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի շքերթը (լուսանկարներ, տեսանյութ)

ՆԳՆ-ն սպասվող հավաքների առնչությամբ հայտարարություն է տարածել

Թե՛ Կիրանցի, թե՛ Ոսկեպարի բնակիչները սահմանազատման գործընթացից և փաստացի արդյունքներից դժգոհ չեն․ Թունյան

Գևորգ Պապոյանն ուղևորվել է ԱՄՆ

Սահմանազատման դեմ ակցիաների ժամանակ արձանագրված դեպքերով հարուցվել է 11 քրեական վարույթ, կան կալանավորվածներ

2018-ին քաղաքացին իշխանություն ընտրելու խնդիր ուներ, այսօր այդ իրավիճակը չէ, միջպետական ճանապարհ փակելը լավ չէ. Արշակյան

Վարչապետի խոսնակի անունով տելեգրամյան ալիքը որևէ կապ չունի ինձ հետ. Նազելի Բաղդասարյան

Մեր ժողովրդի և հայրենիքի անվտանգությունը պետք է վեր լինի որևէ նկատառումներից. ՌԱԿ հայտարարությունը

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել և զգուշացրել

Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը պատվել են Հաղթանակի զբոսայգում գտնվող վետերաններին (տեսանյութ)

Փաշինյան-Պուտին բանակցությունները տևել են ավելի քան մեկ ժամ

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը. Միքայել Բադալյան

Ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի զավակների ժառանգության կրողը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը․ վարչապետ

ՀՀ վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հաղթանակ զբոսայգում (տեսանյութ)

Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Մոսկվայի և Երևանի հարաբերություններում իսկապես կան որոշակի դժվարություններ, բայց դրանք չպետք է ուռճացվեն․ Պեսկով

Վերջին անգամ հանդիպել ենք դեկտեմբերին, դրանից հետո կուտակվել են հարցեր․ ինչ է առաջարկել Փաշինյանը Պուտինին (տեսանյութ)

Կրեմլում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը (տեսանյութ)

Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու հանրային հասարակական պահանջ չկա, ինչի՞ վրա է ձեր հույսը․ Արման Բաբաջանյան