Արսեն Թորոսյանը նաեւ Միքայել Մինասյանին է տեսնում իր դեմ կամպանիայի հետեւում կանգնած

Սուտ է ասում Արմեն Մուրադյանը: Այս մասին այսօր ԱԻՆ աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ երեկ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ մեկ տարի առաջ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկում է եղել, որի ընթացքում եղել է անթույլատրելի բառակապակցություն՝ Արսեն Թորոսյանի կողմից. «Պարոն նախարարն ասաց, որ «50 հոգի եղել են հաշմանդամ,եւ 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:

Հարցին՝ զրպարտության համար դատի տալո՞ւ է, Թորոսյանը պատասխանեց. «Եթե բոլոր զրպարտություններով զբաղվեինք՝ ուրիշ ոչ մի բանով չէինք զբաղվի»:

Հարցին՝ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր, որ ընտանիքներ են կապված այս կամպանիայի հետեւում՝ օրինակ՝ Սերժ Սարգսյանի փեսայի՞ն, Թորոսյանը պատասխանեց. «Նաեւ»:

Դիտարկմանը՝ ի՞նչ նպատակ ունի Միքայել Մինասյանը՝ իր դեմ կամպանիա հրավիրելով, Թորոսյանը պատասխանեց. «Օրինակ ի՞նչ նպատակ ուներ՝ նույնը 1 տարի առաջ անելով: Դրա մասին շատ է խոսվել, այնքան պարզ՝ տրիվիալ հարցեր եք տալիս»:

Անդրադառնալով հարցին՝ թե առողջապահության ոլորտում արած բացահայտումնե՞րն է պատճառը, որը նաեւ առնչվել է Մինասյանի հորը, Թորոսյանն ասաց. «Նաեւ, նաեւ խիստ անձնական են ընդունում այդ ամեն ինչը»:

Հիշեցնենք, որ երեկ նախարար Թորոսյանն մամուլի ասուլիս էր հրավիրել, որին ներկայացել էր նաեւ մանկական ուռուցքաբան, արյունաբան Գեւորգ Թամամյանը՝ հայտարարելով, որ նախարարին հարցեր ունի: Թամամյանն, ի դեպ, վերջերս է հրաժարվել նախարարության՝ ուռուցքաբանության գծով խորհրդատուի պաշտոնից: Թորոսյանն ընդհատեց ասուլիսը եւ հեռացավ: Իսկ ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայցեց լրագրողների ներողամտությունը, ապա եւ սենսացիոն հայտարարություն արեց: Համոզմունք հայտնեց, որ Գեւորգ Թամամյանի գործողությունների ետեւում կանգնած է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, որովհետեւ վերջինս դեռ բուհի խորհրդում ձեռնարկված փոփոխությունների ժամանակ անհանգստություն է ունեցել, որ իր շուրջը օղակը սեղմվում է ու կարող է զրկվել պաշտոնից: Մուրադյանի պատասխանը չուշացավ: Իսկ հակահարվածը ուժգին էր: Նա նախ հայտարարեց, որ որեւէ պաշտոն չի կարող իր արժանապատվությունից բարձր դասվել, իսկ Թամամյանն այն մարդը չէ, որը կարող է չունենալ սեփական կարծիք, ապա նշեց. «Եթե բաց քննարկում է գնում, թե ինչ է պատահել իմ եւ պարոն Թորոսյանի միջեւ, պարզ կարող եմ հայտարարել. հենց այս կենտրոնի հետ կապված (Զինվորի տան-խմբ.) մոտավորապես մեկ տարի առաջ եղել է քննարկում, որի ընթացքում արվել է անթույլատրելի բառակապակցություն: Հիսուն հոգի եղել են հաշմանդամ,- հայտարարեց պարոն նախարարը,- եւ հիսունն էլ մեռնելու են հաշմանդամ: Ինչո՞ւ եք այդքան փող ծախսել: Որից հետո մեր խոսակցությունն ընդհատվել է, եւ որեւիցե ընդհանուր կողմ չենք կարող ունենալ առհասարակ: Ես չեմ կարծում, որ ցինիզմը, ստախոսությունը եւ ոչ ադեկվատ քննադատությունները կարող են տեղ գտնել առողջապահության ոլորտում»:

Տպել
2461 դիտում

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ