Դուք ուզում եք, որ մենք գիշերն էլ աշխատենք, ցերե՞կն էլ․ ինչու են ուռուցքաբանները դժգոհ անվճար վիրահատությունների ծրագրից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին վերջին շրջանում ոլորտի առանձին մասնագետների թիրախավորած հարվածները ոչ միայն մինչեւ անձնականի դաշտ էին իջնում, այլեւ պատճառաբանվում էին այդ պաշտոնում նրա գործունեության ու վարած  քաղաքականության հետ սկզբունքային անհամաձայնությամբ։

Վերջինի դեպքում խոսքը մասնավորապես վերաբերում էր չարորակ նորագոյացությունների վիրահատությունը բոլոր քաղաքացիների համար այս տարվա հունվարի մեկից անվճար դարձնելու ծրագրին, որը, փաստորեն, առնչվում է մեծաթիվ մարդկանց։ Խնդրի մասին  բարձրաձայնողներից մեկը մանկական ուռուցքաբան, առողջապահության նախարարության արդեն նախկին խորհրդատու Գեւորգ Թամամյանն է։ Նա փոխանցում էր մասնագետների դժգոհությունը, այն է՝ պացիենտի համար անվճար վիրահատությունների դիմաց պետությունը չի փոխհատուցում ըստ շուկայական արժեքի, իսկ դա իր հերթին բերելու է բարձրակարգ մասնագիտական կադրերի արտահոսքի պետականից դեպի մասնավոր հատված, ինչպես նաեւ ծառայությունների որակի անկման։

Երբ Գեւորգ Թամամյանին խնդրեցինք բացել փակագծերը, ասաց, որ ինքը վիրաբույժ չէ։ Խնդիրը մանրամասնեցին ուռուցքաբանության ազգային կենտրոնի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները։

Մինչեւ այս տարի քաղցկեղի վիրահատությունն իրականացվել է համավճարով։ Այսինքն՝ ծառայության մի մասը բուժհաստատությանը վճարվել է պետական բյուջեից, մյուս մասը վճարել է պացիենտը։ Այժմ այս ոլորտում համավճարը հանվել է , եւ պետությունը պարտավորվել է փոխհատուցել ամբողջ գումարը։ Նախկինում, երբ համավճար էր, բուժհաստատությունը յուրաքանչյուր դեպքի համար պետությունից ստացել է կայուն գումար՝  118 հազար դրամ։ Հիմա տարբերակված մոտեցում է կիրառվում՝ ըստ վիրահատությունների տեսակների։ Բայց յուրաքանչյուրի համար հաստատված արժեքն, ըստ բուժհաստատության մասնագետների, ցածր է դրա շուկայականից։ ՈւԱԿ ուրոլոգիայի բաժնի վարիչ, տնօրենի՝ բուժական գծով տեղակալ Վարուժան Շահսուվարյանը, որն ի դեպ, մեր զրույցի օրը հայտարարել էր պաշտոնից ազատվելու մասին, ասաց, որ, օրինակ, երիկամի ուռուցքի հեռացման վիրահատության համար պետությունը վճարում է 500 հազար դրամ, այնինչ դրա շուկայական արժեքը հասնում է 9 հարյուր հազար դրամի։ Կամ՝ քաղցկեղի դեպքում միզապարկի արմատական հեռացումը շագանակագեղձի հետ միասին գնահատված է 480 հազար, իսկ դրա շուկայական արժեքը մեկ միլիոն դրամից ավելի է։ Շահսուվարյանը համեմատում է մասնավոր հաստատություններում գործող գնացուցակների հետ։

Մեր զրուցակիցներն ասացին, որ նախկինում եւս, երբ կիրառվում էր համավճարի սկզբունքը, երկու ուղղություններով ստացված վճարումների հանրագումարը էլի չի հասել շուկայական արժեքին։ Այդ դեպքում ինչու են հիմա՛ բժիշկները բողոքի ձայն բարձրացնում։ Մանավանդ, որ պետության ֆինանսավորման այս չափը գործում է նաեւ սոցիալական փաթեթի ծրագրի դեպքում եւ արդեն տարիներ շարունակ։  Որից, իդեպ, որպես կանոն, դժգոհություններ չեն եղել։

«Անընդհատ դժգոհությունը եղել է, եւ դրա համար էլ դուրս ենք գալիս եւ գնում ենք մասնավոր սեկտոր։ Բայց չենք կարող մեր աշխատանքը թողնել եւ անընդհատ բողոքել»,- պատասխանեց Վարուժան Շահսուվարյանը՝ դժվարանալով ասել, թե այս ընթացքում քանի բուժաշխատող է հեռացել ուռուցքաբանության ազգային կենտրոնից։

«Մինչեւ հունվարի մեկի այս փոփոխությունները, երբ քաղաքական հայտարարություն եղավ, որ վիրահատական ուռուցքաբանությունը անվճար է, ինստիտուտը այս ծանր վիճակում է, այն դեպքում, երբ վերջին երկու տարվա ընթացքում խոշոր հարկատուների մեջ էինք, մենք կարողանում  էինք համավճարով փող աշխատել։ Մենք կախված չէինք միայն պետությունից։ Մենք ստեղծում էինք պրոդուկցիա եւ տալիս էինք հարկ»,- ասաց թորակոաբդոմինալ բաժանմունքի վարիչ, բ․գ․դ․ Գագիկ Համբարձումյանը, ՈւԱԿ գլխավոր բժիշկ վիրաբույժ Արթուր Ավետիսյանն էլհավելեց․ «Երբ որ համավճար կար, այն ժամանակ պետությունը շատ հետազոտություններ, ծառայություններ, կողմնակի ինչ-որ գործիքներ եւ այլն, չէր կարողանում մտցնել այդ գումարի մեջ, եւ պացիենտը ստիպված էր լինում ինքը վճարել դրա համար։ Երբ որ դարձավ ամբողջությամբ պետպատվեր, անգամ թանկարժեք դեղեր փորձում են մտցնել դրա մեջ, որը հնարավոր չէ եւ դա կբերի որակի անկում, այսինքն՝ կլինի ամենաէժան դեղը եւ այլն»։

ՈւԱԿ-ում փաստում էին, որ պետական բյուջեից փոխհատուցվող գումարը ծառայության շուկայական արժեքի հիսունից ութսուն տոկոսի սահմաններում է։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվճար լինելու պատճառով այդ ծառայություններից շատերն են օգտվելու, ստացվում է՝ քանակի հաշվին հնարավոր է ստանալ նույնիսկ ավելի մեծ գումարներ։
«Դուք ուզում եք, որ մենք գիշերն էլ աշխատենք, ցերե՞կն էլ։ Ես մարտ թե ապրիլ ամսին արել եմ օնկոլոգիական 42 ծանր վիրահատություն, վարձատրվել եմ այնքան, որքան կստանայի մասնավոր կլինիկայում ութ վիրահատության համար»,-  արձագանքեց Շահսուվարյանը։

Բժիշկները հարցրել ու հարցնում են՝ ինչ հաշվարկներ են ընկնած քաղցկեղի վիրահատությունների գնագոյացման հիմքում, նախարարությունն էլ, ըստ նրանց, իր հարցադրումն է անում՝ իսկ ով է ասել, որ շուկայական գինը հենց դա է։

Ի դեպ նկատենք, որ պետական պատվերով ուռուցքաբանական վիրահատությունների ծրագրին մասնակցում են նաեւ մասնավոր բուժհաստատություններ, այդ թվում՝ այնպիսի խոշոր ու հեղինակավոր կենտրոններ, ինչպիսիք «Աստղիկ» եւ «Նաիրիի» բժշկական կենտրոններն են։ Եթե այս ծրագիրն այդքան անհաջող ու անարդյունավետ է, ինչու է հետաքրքրել մասնավոր այդ հաստատություններին։ ՈւԱԿ կենտրոնի արդեն նակին փոխտնօրենն, ի պատասխան նկատում է, որ շատերն էլ հրաժարվել են մասնակցել ծրագրին՝ ինչպես, օրինակ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը։ Նկատենք, որ այս կենտրոնի հետ սերտ կապեր ունի, երկու տարի էլ այն ղեկավարել է Բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը, որին նախարար Թորոսյանը մեղադրում է իր դեմ սկսված արշավի կազմակերպիչներից մեկը լինելու համար։

Ուռուցքաբանական վիրահատությունների համար սահմանված գնացուցակի հիմքերի մասին առողջապահության նախարարության պարզաբանումը կներկայացնենք ավելի ուշ։ Երեկ այն ստանալ չհաջովեց։ Նախարար Թորոսյանը, սակայն, վերջին օրերին որոշակիորեն անդրադարձել է թեմային։ Նա համոզմունք է հայտնել, որ կադրերի արտահոսք չի լինի եւ որ այդ մասնագետների համար ստեղծվելու են ավելի լավ պայմաններ։

«Վերջին երկու տարվա մեջ երեք անգամ ուռուցքաբանության բյուջեն ավելացել է։ Այո, դժգոհություններ էլ կարող են լինել, հատկապես այն բժիշկների մոտ, որոնք սովոր են կողքից եկամուտ ունենալ, ինչը մենք պետք է բացառենք աստիճանաբար՝ թույլ տալով նրանց ունենալ սպիտակ աշխաավարձ: Այո բարձր, բայց սպիտակ,ինչը շատ կարեւոր է, ու դրան մենք հասնելու ենք քայլ առ քայլ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Տպել
8990 դիտում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Սիսիան-Գորայք ճանապարհին մեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը