Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում շարունակում են լսել զինվորականների․ Ս․ Օհանյանը դեռ չի հրավիրվել

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը դեռ չի հրավիրվել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նիստին։

 

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նա ասաց, որ նախկին եւ ներկա պաշտոնյաներին հանձնաժողովի նիստերին հրավիրելու եւ նրանց հարցեր ուղղելու գործընթացն արդեն մեկ ամիս է՝ սկսված է։ Երեկ եւս զինվորականներ են եղել հանձնաժողովում, սակայն Կարապետյանը անուններ չհնչեցրեց։

Ինչպես ներկայացրեց մեր զրուցակիցը՝ հանձնաժողովն աշխատում է արդեն հաստատված գրաֆիկով՝ ուսումնասիրում են անհրաժեշտ փաստաթղթերը, զուգահեռ հրավիրում տարբեր մարդկանց, նյութեր ստանում եւ այլն։

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ անհրաժեշտ բոլո՞ր նյութերն են հեշտությամբ ձեռք բերում, թե՞ հանդիպում են ինչ-որ խոչընդոտների։ Կարապետյանը պատասխանեց, որ խոչընդոտների մասին այս պահին չի կարող խոսել, բայց հիմնականում ստացել են այն բոլոր փաստաթղթերը, որոնք հարկավոր են եղել։

Ի պատասխան մեր հարցի՝ Տիգրան Կարապետյանն ասաց, որ այս ընթացքում չի եղել հանձնաժողով հրավիրված գեթ մեկ անձ, որը նիստին չներկայանա։ Եղել են միայն տեխնիկական, ժամկետների փոփոխության խնդիրներ։

Այս հանձնաժողովն իր ուսումնասիրության առարկան ձեւակերպել էր որոշակի հարցերի մեջ, օրինակ, թե 2016 թվականի ապրիլյան գործողությունների արդյունքում մարդկային ռեսուրսների, տեխնիկայի, սպառազինության կորուստները համաչա՞փ են եղել, թե՞ ոչ, հնարավո՞ր էր արդյոք մաքսիմալ նվազեցնել տարածքների ու զինծառայողների կորուստը, որո՞նք են տարածքների ու զինծառայողների կորուստների հիմնական պատճառները, ո՞ր ստորաբաժանման ղեկավարներն են հիմնական թերացողներն ու մեղավորները, ինչպե՞ս շտկել իրավիճակը զինված ուժերում եւ այլն։

Տիգրան Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ հաստատված հարցերից որեւէ մեկի պատասխաններն արդեն նախանշվո՞ւմ են, եւ նախնական պատկերացում կա՞ հիմնական թերացողների շրջանակի մասին։ Մեր զրուցակիցը մեկնաբանեց, որ կան հարցեր, որոնց պատասխանները ստանալու փոխարեն իրենց մոտ լրացուցիչ հարցեր են առաջանում:

«Եթե ընդհանուր ձեւակերպում տանք՝ մենք աշխատում ենք՝ հասկանալու Ապրիլյանի պատճառներն ու հետեւանքները, այս շրջանակներում որոշ հարցերի պատասխաններ ստացել ենք, որոշներինը՝ ոչ, որոշների ստանալու փուլում լրացուցիչ հարցեր են առաջացել եւ լրացուցիչ պարզաբանումների կարիք է լինելու»,- ասաց Կարապետյանը՝ նշելով, որ այս ընթացքում ավելի ընդգրկուն է դառնում այն մարդկանց շրջանակը, որոնց ի սկզբանե հրավիրելու նպատակ է եղել։

Ինչ վերաբերում է հիմնական թերացողներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին մեղավորների անուններ հնչեցնելու ժամանակը չէ:

«Մենք աշխատում ենք առանց էմոցիաների, առանց ինչ-որ քաղաքական նպատակների, մենք զուտ փաստերով ենք աշխատում, եւ այս պահին կոնկրետ անուններ հրապարակման ենթակա չեն»։

Կարապետյանն ասաց, որ դեռ որոշում չկա՝ երբ հանրությանը նախնական տեղեկություն կտրամադրվի ուսումնասիրությունների վերաբերյալ, բայց սեպտեմբերին հնարավոր է որոշեն միջանկյալ զեկույց ներկայացնել։

Հարցին՝ հնարավո՞ր է լինեն նյութեր, որոնց որոշակի նկատառումներից ելնելով՝ չանդրադառնան եւ հանրությանը դրանց մասին տեղյակ չպահեն, հանձնաժողովականն ասաց, որ խնդիրը ՀՀ պաշտպանվածությանն ու պաշտպանությանն է վերաբերում, եւ գործ ունեն փաստաթղթերի հետ, որոնք ունեն գաղտնիություն, բայց քանի որ Ապրիլյանի հանգամանքները պարզելը հանրային պահանջ է, եւ հասարակությունն ակնկալում է իրեն հուզող պատասխանները ստանալ, իրենք փորձելու են հնարավորին սահմաններում ներկայացնել իրենց աշխատանքի արդյունքը։ Կարապետյանն ընդգծեց, որ հանձնաժողովն, ամեն դեպքում, որեւէ կաշկանդվածություն չունի առկա կամ ի հայտ եկող փաստերից գեթ մեկին չանդրադառնալու։

Հիշեցնենք, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր աշխատանքները սկսել է սույն թվականի հունիսին։ Արդեն որոշել ու հաստատել են ներկա ու նախկին պաշտոնյաների բավականին մեծ անվանացանկ, որոնց անհրաժեշտ փաստաթղթերի ուսումնասիրման ընթացքում հրավիրում եւ հրավիրելու են հանձնաժողովի նիստերին։ Հանձնաժողովն, ընդհանուր առմամբ, հրավիրել է արդեն 8-ից ավելի նիստ։ Մնացած օրերին, այդ թվում՝ արձակուրդի ընթացքում, առանձին հանձնաժողովականներ շարունակել են իրենց աշխատանքն ու ուսումնասիրությունը։

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է վեց ամիս ժամկետով։ Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել եւս վեց ամիս։ Նիստերը լինելու են դռնփակ, քանի որ պատգամավորներն աշխատելու են պետական գաղտնիք պարունակող նյութերի հետ։ Նիստերն էլ անցկացվելու են հատուկ աշխատասենյակում, որտեղ ձեռնարկվել են անվտանգությանն առնչվող բոլոր միջոցառումները, որպեսզի հնարավոր բոլոր արտահոսքերը կանխվեն։

Տպել
3195 դիտում

Երևանում քամու հետևանքով շինությունների տանիքների ծածկեր են վնասվել, ծառեր կոտրվել

Խոշոր ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ (լուսանկարներ)

Երևանի կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

ՊՆ դաշտային հոսպիտալի անձնակազմը Հունգարիայում մասնակցել է «Քաջարի մարտիկ» զորավարժության բացման արարողությանը

Փլուզում Երևանի Պարոնյան փողոցում (լուսանկար)

Պայթյnւն-հրդեհ՝ Ամիրյան փողոցի «Տոչկա» ակումբում

Մեքենան բախվել է սյանը. վարորդը հոսպիտալացվել է

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց