1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույցը կարող է ազդեցություն ունենալ. որ դեպքերում են զրկվում նպաստից

2018 թ. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել 115 հազար 621 նպաստառու: Իսկ 2019 թ. օգոստոս ամսվա տվյալներով նպաստառու ընտանիքների թիվը նվազել է՝ հասնելով 87 հազար 379-ի: 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատեց, որ միայն այս տարի չէ, որ նվազել է նպաստառուների թիվը, նվազման այս տեմպը եկել է նախորդ մի քանի տարիներից, եւ դա նկատվել է յուրաքանչյուր տարի:

Օրինակ՝ 2017 թ. տվյալներով՝ անապահովության գնահատման համակարգում հաշվառված է եղել շուրջ 125 հազար ընտանիք, 2016 թ. տվյալներով նպաստառու (ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող) ընտանիքների թիվը կազմել է 106 հազար 300, իսկ 2015 թ. տվյալներով՝ 106 հազար 296:

Ըստ Մինասյանի՝ նպաստառուների թվի նվազման հետ զուգահեռ տարեցտարի կրճատվել է նաեւ հաշվառված անձանց թիվը, դա նշանակում է, որ գնալով ավելի քիչ քաղաքացիներ են դիմում նպաստ ստանալու համար: Նվազման մյուս, առավել տարածված մեթոդը սոցիալական աջակցության վարչության կողմից իրականացվող համադրումներն են՝ ուղղված ընտանիքի սոցիալական վիճակի գնահատմանը:

Նպաստի իրավունքից զրկված քաղաքացիներից մի քանիսը ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել էին, որ շատ հաճախ սոցվարչությունը հաշվի է առնում հանգամանքներ, որոնցից ելնելով՝ նպաստից զրկելը պարզապես անխղճություն է: Եղել են դեպքեր, երբ նպաստառուն բարեկամների եւ հարազատների միջոցով կարողացել է բնակարանը կարգի բերել, ապրելու համար առաջնային պայմաններ ստեղծել, ենթադրենք գնել հեռուստացույց եւ լվացքի մեքենա, որից հետո գնահատման համակարգով վերջինիս աղքատության միավորը չի բավարարել եւ նպաստի իրավունքից զրկվել է:

Սոցիալական աջակցության վարչության պետից հետաքրքրվեցինք, թե կոնկրետ որ կենցաղային իրերի առկայության, ինչ աստիճանի վերանորոգված եւ ինչ պայմաններից ելնելով կարող են քաղաքացիները դուրս գալ կարիքավոր ընտանիքի ցուցակից:

Մինասյանը վստահեցրեց, որ առաջնային անհրաժեշտ մանր- մունր իրերի համար ծառայությունը երբեք նպաստի իրավունքից չի զրկում. «Եթե այդ իրը լվացքի մեքենա է՝ բազմազավակ ընտանիքում, ոչ մի սոցաշխատող դրա համար նպաստի իրավունք չի դադարեցնի: Եթե տեսնում ենք, որ ձեռք բերված  իրերը առաջնային անհրաժեշտության կամ մանր-մունր ապրանքներ են, խնդիր չկա,  բայց եթե ձեռք են բերել այն 1 մլն արժողությամբ 1,5 մետրանոց հեռուստացույց, դա կարող է ունենալ իր ազդեցությունը»:

Մինասյանի խոսքով՝ նույնը կարող է վերաբերվել բնակարանի վերանորոգմանը: Օրինակ՝ շատ հնարավոր է՝ բնակարանը վերանորոգվել է, որից հետո ընտանիքի կերակրողը մահացել է. սա  չի կարող նպաստի իրավունքից զրկելու հիմք հանդիսանալ: Կամ եթե վերանորոգվել է տան սանհանգույցն ու թեթեւ կոսմետիկ շտկումներ են արվել, նման դեպքերում եւս սոցծառայութունը հաշվի է առնում դա եւ նմանատիպ բոլոր նրբությունները: «Նպաստի իրավունքից զրկելը կարող է պայմանավորված լինել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հանգամանքով, մաքսային վճարներով, էլեկտրաէներգիայի ծախսով, նախորդ տարվա ընթացքում տեխնիկական զննում անցած ավտոմեքենա ունենալու փաստով եւ այլն»,- ասաց  Մինասյանը:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի գնահատման առավելագույն ժամկետը մեկ ամիսն է, որի ընթացքում սոցիալական աջակցության վարչությունն ուսումնասիրում է իրեն դիմող կարիքավոր ընտանիքի պայմաններն ու ըստ այդմ որոշում նպաստի իրավունք ընձեռել: Իսկ գումարի չափի փոփոխությունը պայմանավորված է անապահովության միավորի փոփոխությամբ, որն էլ կարող է նվազել կամ բարձրանալ՝ կախված մի շարք հանգամանքներից՝ երեխաների թվի փոփոխմամբ, երեխաների չափահասության տարիքի լրացմամբ, հաշմանդամության խմբի փոփոխմամբ, ընտանիքում նոր երեխայի ծնունդով, ընտանիքի անդամի մահվամբ:

Նշված գործոններով պայմանավորված՝ շատ դեպքերում անապահովության միավորը ինքնաշխատ է փոխվում, իսկ բոլոր դեպքերում նպաստ ստացող անձը պարտադիր պետք է յուրաքանչյուր 12 ամիսը լրանալուց հետո թարմացնի ծառայություն ներկայացրած փաստաթղթերը:

Անապահովության միավորով ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների 18 տարին չլրացած անդամին տրվող հավելման տարբերակման պայմաններն ու տարբերակված չափերն են`

18 տարին չլրացած յուրաքանչյուր  անդամին տրվող հավելումը 5500 դրամ  է,

Չորu եւ ավելի` 18 տարին չլրացած անդամ ունեցող ընտանիքների (այuուհետ` բազմազավակ ընտանիք) յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը 6 500 դրամ է,

Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը`   6 000 դրամ,

Բարձր լեռնային կամ uահմանամերձ բնակավայրերի բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր 18 տարին չլրացած անդամին տրվող հավելումը` 7 հազար դրամ,

Ընտանեկան նպաստի բազային մաuի չափը սահմանված է 18 հազար դրամ:

Տպել
5740 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել