Եվրո 2020-ի ընտրական փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի տպավորիչ հաղթանակից հետո վերադառանում ենք ՀՀ Բարձրագույն խմբի առաջնություն: 2019-20 մրցաշրջանի հանդիպումները վերսկսվում են այսօր՝ սեպտեմբերի 13-ին: Հավաքականների խաղերով պայամանավորված՝ դադարը թիմերն օգտագործեցին նոր ֆուտբոլիստներ գնելու, վաճառելու, մարզիչներ փոփոխելու համար:

Իրարանցում ստեղծողներից մեկը «Փյունիկ»-ն էր, որը հնչեղ ձեռքբերումներ արեց: Թիմի կազմը համալրողների թվում է ռուս հայտնի հարձակվող, Ռուսաստանի հավաքականի նախկին անդամ 35-ամյա Դմիտրի Սիչյովը: Բացի այդ՝ այսուհետ այս թիմի կազմում կարելի է հետեւել Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիզի ելույթներին:

Խոսակցություններ կային, որ «Փյունիկ»-ում կարող է հանդես գալ նաեւ Յուրա Մովսիսյանը: Սակայն դրանք, ինչպես հետագայում հայտարարեց գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տարխանովը, խոսակցությունների մակարդակում էլ մնացին:

«Փյունիկ»-ը նաեւ իր ֆուտբոլիստներից մեկին հայտնի ռուսական ակումբ ուղարկելու շանս ուներ, բայց չստացվեց: «Լոկոմոտիվ»-ի նախագահ Վասիլի Կիկնաձեն հայտարարեց, որ իրենք պայմանավորվել են «Փյունիկ»-ի հետ, սակայն կիսապաշտպան Էրիկ Վարդանյանի անձնական պայմանագրի հարցում համաձայնության չեն եկել, ու տեղափոխությունը հետաձգվել է մինչեւ ձմեռ:

Իսկ ահա «Լոռի»-ին հաջողվեց իր խաղացողներից 2-ի հարցում հնչեղ գործարքներ իրականցնել: Վանաձորցիները 1 տարի վարձակալությամբ ֆրանսիական «Լիլ» ուղարկեցին պաշտպան Նանա Կվամեին: Կիսապաշտպան Իսահ Ալիյուն էլ տեղափոխվեց իսպանական «Ալմերիա»:

«Ալաշկերտ»-ն այս ընթացքում հայ ֆուտբոլասերների համար արդեն սովորական դարձած հայտարարություն տարածեց: Թիմից հերթական անգամ հեռացավ գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Ինչպես երեւում է, այս ակումբում մարզիչները ժամանակ առ ժամանակ միմյանց հերթով փոխարինում են: «Ալաշկերտ»-ը հայտարարել է, որ գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արմեն Ադամյանը, որն այստեղ գլխավոր մարզիչ արդեն եղել է: Հետո էլ հայտնի դարձով, որ մարզչական շտաբում ընդգրկվել է Արամ Ոսկանյանը, որը նույնպես «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ եղել է:

Վերսկսված առաջնությունում 2 թիմի տնային հանդիպումներին հաճախելու համար երկրպագուները պետք է վճարեն: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով՝ բոլոր ակումբները պետք է տոմսեր վաճառեն, բայց ոչ բոլորն են այդպես անում: Ակումբների մեծ մասը պարզապես տպագրում ու բաժանում է դրանք՝ չտուգանվելու համար, սակայն չի վաճառում:

Այսօրվա «Ալաշկերտ»-ի դեմ խաղից սկսած տոմսեր է վաճառում «Փյունիկ»-ը, արժեքը՝ 200 դրամ: Կարելի է ձեռք բերել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղից (Վարդանանց փողոց):

Ավելի վաղ տոմս վաճառելու քաղաքականություն էր որդեգրել «Ուրարտու»-ն (անվանափոխված «Բանանց»-ը): Այս թիմի տոմսերն արժեն 200, 300 եւ 500 դրամ: Կարելի է գնել ակումբի սպորտ սրճարանից: «Ուրարտու»-ն նաեւ խաղարկություն է սկսել տոմսերով: Այսուհետ դրանց դարձերեսին պատկերված կլինի ակումբի զինանշանից որեւէ հատված: Հավաքելով ամբողջական նկարը՝ ֆուտբոլասերները նվեր կստանան:

6-րդ տուրի հանդիպումներից առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը.

1.«Արարատ» 15 միավոր

2.«Շիրակ» 12 միավոր

3.«Արարատ-Արմենիա» միավոր

4.«Լոռի» 7 միավոր

5.«Նոա» 7 միավոր

6.«Փյունիկ» 6 միավոր

7.«Ալաշկերտ» 4 միավոր

8.«Գանձասար-Կապան» 3 միավոր

9.«Ուրարտու» 1 միավոր

10.«Երեւան» 0 միավոր

Այս պահին ընթանում է «Երեւան»-«Լոռի» խաղը: Այսօր երեկոյան՝ 19:15-ին, կմեկնարկի տուրի կենտրոնական հանդիպումը՝ «Փյունիկ»-«Ալաշկերտ»: Մյուս խաղում «Ուրարտու»-ն կընդունի «Արարատ-Արմենիային»: Նույնպես կսկսվի 19:15-ին: Վաղը «Շիրակ»-ը կհյուրընկալի «Գանձասար-Կապանին» (ժամը 16:00), իսկ մյուս օրը՝ «Արարատ»-ը «Նոային» (ժամը 16:15):

Տպել
2055 դիտում

Էկոնոմիկայի նախարարը մասնագետների հետ քննարկել է խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա մարտահրավերները

Կա՞ր հոգևորական, որ ծպտուն հանեց Հոկտեմբերի 27-ին կամ Մարտի 1-ին, ուժեղ տղերք են դարձել, դասեր են տալիս. Մկրտչյան

«Վարչապետի գավաթն» ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Ֆրանսիան Աթենքում հանդիսավոր արարողությամբ ստացել է օլիմպիական կրակը (լուսանկարներ)

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ