«Մաեստրո Մանսուրյան-80». Գյումրիում կայացավ մեծ համերգ՝ կարեւոր առաքելությամբ

Առաջին կանգառն Արցախ, այնուհետ Երեւան, եւ վերջին ակորդը՝ Գյումրի: Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ անցկացված «Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարը նվիրված է մեծ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակին: Համերգին, ի թիվս այլ հյուրերի, մանսուրյանական մեղեդին ունկնդրեցին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, կառավարության անդամներ, ԱԺ պատգամավորներ:«Այս գաղափարը ծնվել է տարեսկզբին, մաեստրոյի հետ մտերմիկ մի ընթրիքի ժամանակ, բայց այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ ճանապարհ էինք անցնելու մեր մտքի ընթացքի ժամանակ: Բայց հստակ էր մի բան. գաղափարն ու դրա իրականացումը պետք է լիներ այնպիսի բարձր մակարդակի, որ արժանի լիներ  մեր մաեստրոյին, մեր պարոն Մանսուրյանին»,-Գյումրու Սեւ Բերդ ամրոցում կայացած համերգի ժամանակ պատմեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով, հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը: Երբ չեմ գրում՝ խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող, ներքին կրակից զուրկ հանգաբանություն է և ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում»: Այսպես է մտածում Տիգրան Մանսուրյանն ու արարում մինչ օրս, աշխարհին նվիրում մեղեդի՝ անբացատրելի ու մոգական երաժշտություն, որը մեկ անգամ ունկնդրելուց հետո այլեւս չի մոռացվում, դառնում է մարդու մի մասնիկը, մտնում արյան մեջ, հաստատվում որպես ինքնություն»:«Աստված իր երաժշտությունը նվիրում է մեզ այս հիանալի կոմպոզիտորների միջոցով եւ Աստված մեզ նվեր է տվել պարոն Մանսուրյանին՝ եվ իր միջոցով այդ աստվածային երաժշտությունը նվիրում է մեզ»,-շնորհավորանքի եւ խոնարհումի իր խոսքում ասաց Հայկ Մարությանը: Տիգրան Մանսուրյանն էլ անկեղծացավ. «Այդ երաժշտությունը չեմ հնարում, դրա ճշմարտությունը չեմ հնարում, դա գոյություն է ունեցել եւ ես ընդամենը դա բերել եմ երաժշտության աշխարհ: Իմ քայլը եղել է դա»:Ֆիլմերում հնչող Մանսուրյանի ստեղծագործությունները մշտապես քայլել են բոլորիս, նաեւ հենց հեղինակի հետ: Դա նաեւ մաեստրոյի կյանքի պատմությունն է, անցած օրերի թերթվող կենսագրությունը: Ամեն անգամ լսելիս նույն ապրումներն ունի, խորապես հուզվում է, վերապրում մեղեդին: «Թե «Գիքոր»-ի ժամանակ, թե «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի ժամանակ, թե «Կտոր մը երկինք», «Աշնան արեւ», «Մեր մանկության տանգոն» էլ չթվեմ, սրանք ապրելով եմ գրել չէ՞: Եվ, մի տեսակ այս ամենին վերադառնալն ինձ համար մեծ հուզմունք է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Մանսուրյանը:Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունները  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, այս անգամ մատուցեց նոր գործիքավորմամբ ու մեկնաբանությամբ: Գյումրու պատմական ծուռ ու մուռ փողոցները, խճապատ ու արեւով թաթախված, ֆայտոնի անիվների ձայնից արթնացող քաղաքի լուսաբացը, գլուխը բարձր կանգնած գյումրեցին: Մանսուրյանական մեղեդու մեջ այս ամենն անցնում է կարմիր թելի նման:  «Դուք հրաշք եք, Աստծո տված հրաշք: Աստված մարդուն  ստեղծեց 4 սյուների վրա՝ ֆիզիկական, մտավոր, հոգևոր և էմոցիոնալ: Այսօր մաեստրոն այդ բոլոր սյուները քանդեց ու նորից հավաքեց: Մենք շնորհակալ ենք , որ Դուք կաք: Հետաքրքիր մի անձնավորություն, որ իր կյանքի ընթացքում դարձել է այն շաղախը, որն իր մեջ ընդգրկում է Սփյուռքը, Հայաստանի բոլոր մարզերի ու քաղաքների բնավորությունները, իսկ ամենակենտրոնում Գյումրին է՝ իր կոլորիտով»,-ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ու Տիգրան Մանսուրյանին նվիրեց Գյումրու ոսկեզօծ զինանշան և քաղաքի խորհրդանիշ հանդիսացող ֆայտոնի մանրակերտը: Բոլոր գյումրեցիների անունից մաեստրոյին նաեւ  շնորհակալագիր փոխանցվեց:«Մաեստրո Մանսուրյան 80» համերգաշարն էլ Գյումրու համար ունեցավ կարեւոր առաքելությունը: Այն բարեգործական  եւ կարեւոր նպատակ նաեւ ուներ: Գյումրու թիվ 4 երաժշտական դպրոցի հիմքի վրա կստեղծվի Տիգրան Մանսուրյանի անվան դպրոցական կամերային նվագախումբ, որի ամբողջական գործիքակազմը ձեռք կբերվի հենց այս համերգի հասույթով:

Տպել
2270 դիտում

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ