Ըմբիշ Կարապետ Չալյանն օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց

ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Կարապետ Չալյանն (77 կգ) ապահովեց Տոկիո 2020-ի ուղեգիրը: Քիչ առաջ աշխարհի 2019թ. առաջնության քառորդ եզրափակչում նա հաղթեց Բելառուսի ներկայացուցիչ Պավել Լյախին: Լարված պայքարում առավելության հասավ 5-4 հաշվով, դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ նաեւ ապահովելով ուղեգիրը:

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին: 1/8 եզրափակչում առավելության էր հասել վենեսուելացի Խեսուս Էսպինոսայի նկատմամբ:

Չալյանն աշխարհի առաջնությանը գնաց հավաքականում առաջացած սկանդալից հետո: Նրա քաշային կարգում աշխարհի առաջնության մասնակցի հարցը հավաքականի շուրջ ստեղծված աղմուկի ու գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հրաժարականի հիմնական պատճառներից էր: Կազմը որոշելիս մարզիչը նշել է, որ առաջնությանը պետք է մասնակցի Արսեն Ջուլֆալակյանը, քանի որ իրենք ընտրանու կազմում ավանդույթ ունեն, ըստ որի, աշխարհի առաջնությանը մասնակցում է նա, ով մեդալ է նվաճել Երոպայի առաջնությունում: Արսեն Ջուլֆալակյանը Եվրոպայի 2019թ. առաջնությունում բրոնզեմեդալակիր էր դարձել: Սակայն Չալյանն ու մի շարք մարզիկներ այլ կարծիքի են եղել:

Հավաքի ընթացքում ստուգողական գոտեմարտ է անցկացվել, որում Չալյանը հաղթել է: Ի վերջո, նա մասնակցեց աշխարհի առաջնությանն ու ուղեգիր նվաճեց: Այս քաշային կարգում Հայաստանն այլեւս ուղեգրի համար չի կարող պայքարել, սակայն նվաճողի փոխարեն այլ մարզիկ կարող է գնալ օլիմպիական խաղեր:

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, պայքարի մեջ էր մտել նաեւ Գեւորգ Ղարիբյանը (60 կգ): Նա մեկնարկային գոտեմարտում զիջել էր Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրաթ Թասմուրադովին։

Երեկոյան աշխարհի առաջնություններում իր 4-րդ ոսկու համար կպայքարի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ): Նրա մրցակիցը կլինի Ռուսաստանը ներկայացնող Մուսա Եվլոեւը։ Ալեքսանյանը նունպես օլիմպիական խաղերի ուղեգիրն ապահովել է:

Աշխարհի 2019թ. առաջնությունը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկել է սեպտեմբերի 14-ին: Կավարտվի 22-ին:

Տպել
1669 դիտում

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ

Սահմանադրությունը գրելիս բլեֆ են արել, հիմա էլ կղերին հանել են պայքարի պետության դեմ. Լևոն Շիրինյան

«Լադանիվա»-ն այսօր վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024»-ին․ բեմադրության մեջ կլինի նաև հայկական վիշապագորգը

Նոր նշանակում քննչական կոմիտեում

Անհապաղ մեկուսացնել հավաքի՝ զենքով մասնակիցներին․ Իոաննիսյանը դիմել է իրավապահներին

Հուսով եմ՝ այս լուրը շատ չի տխրեցնի վերջին օրերի հավաքի կազմակերպիչներին․ Արթուր Հովհաննիսյան

Անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Բագրատ արքեպիսկոպոսի երթին Երևանում մասնակցում է 1450 մարդ

Ռուս սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել է Պուտին-Փաշինյան հանդիպմանը, նրանք կմնան 2 կետում. Պեսկով

Վահագն Խաչատուրյանը Կալիֆորնիայի նահանգապետին հրավիրել է Հայաստան

ՀՀ ՊՆ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի, ծաղիկներ խոնարհել Անհայտ զինվորի հուշարձանին

Ժիրայր Սեֆիլյանը միացել է Բագրատ Գալստանյանի գլխավորած երթին

Ռոբերտ Քոչարյանի հարսը կոչ է անում միանալ Բագրատ Գալստանյանի շարժմանը

Պատմության մեջ առաջին անգամ մայիսի 9-ի Հաղթանակի շքերթն ընթացել է ձյան տեղումներով (տեսանյութ)

Սահմանադրական դատարանը մերժել է Թագուհի Թովմասյանի անհատական դիմումը