Նրա միջոցով արտահանվում է հայկական մշակույթը. կհամատեղի՞ Սմբատյանը Մալթայի հրավերը տեղի աշխատանքի հետ

Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի աշխատանքը միայն դրական կանդրադառնա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում Սերգեյ Սմբատյանի գործունեության վրա: Այս մասն «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-ղեկավար, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշանակվել է Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր։ Մաեստրո Սմբատյանը, այս պաշտոնում առաջին անգամ ղեկավարելով նվագախումբը, սեպտեմբերի 14-ին Վալետայում ներկայացրեց Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան։

Նվագախմբից վստահեցրին, որ մաեստրո Սմբատյանի համագործակցությունն աշխարհի տարբեր նվագախմբերի հետ միջազգային կապերն է՛լ ավելի են մեծացնում նրա աշխարհայացքը, մասնագիտական որակները, հնարավորությունները, եւ այդ ամենը նա ծառայեցնում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի աշխատանքում: Աշխարհի լավագույն դիրիժորների փորձը ցույց է տալիս, որ նրանք միաժամանակ ղեկավարում են մի քանի նվագախումբ, ինչը գեղարվեստական կյանքում մեծ ուժ եւ հաջողություններ է գեներացնում։

Նաեւ տեղեկացրին, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը մինչեւ 2022 թվականն ունի խիտ համերգացանկ՝ ներառյալ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները։ Նրա աշխատանքներն ընթանալու եւ համակարգվելու են՝ համաձայն հաստատված համերգացանկի։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից մեզ հայտնեցին, որ նման ծանրաբեռնվածությունը նորություն չէ դիրիժոր Սմբատյանի համար։ Նա մշտապես աշխատել է խիտ գրաֆիկով՝ որպես հրավիրյալ դիրիժոր համագործակցելով աշխարհի տարբեր հեղինակավոր նվագախմբերի հետ՝ Լոնդոնի սիմֆոնիկ, Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Մոսկվայի պետական սիմֆոնիկ, Մյունխենի սիմֆոնիկ, Վարշավայի ֆիլհարմոնիկ, Սարաևոյի ֆիլհարմոնիկ, Կորեայի կամերային եւ բազմաթիվ այլ նվագախմբեր։

Օրեր առաջ Մալթայի մամուլը, անդրադառնալով Սերգեյ Սմբատյանին, նշել էր, որ Հայաստանը Սմբատյանի միջոցով արտահանում է հայկական մշակույթը։ Եվ Սերգեյ Սմբատյանը, մշտապես լինելով աշխարհում հայկական երաժշտական արվեստը քարոզող գործիչ, իր նոր դիրքը ծառայեցնելու է նաեւ հայ կոմպոզիտորական արվեստն է՛լ ավելի հանրայնացնելու համար։

Տպել
1684 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ