Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում, քաղաքացիները ստիպված են երկու տրանսպորտային միջոցից օգտվել

Երեւանի 73 համարի երթուղին այլեւս չի սպասարկվում: Այս երթուղին սկսվում էր Էրեբունի զանգվածից, իսկ վերջնակետը Նոր Նորքի 9-րդ զանգվածն էր:

Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ԺՊ Էդգար Գալստյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ վերջին շրջանում 73 համարը սպասարկող ընկերությունը երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի քանակը չի կարողացել բավարարել՝ երեք շարժակազմով են սպասարկել, մինդեռ պայմանագրով 18-ն է նախանշված եղել: Երթուղային տաքսիների հնամաշ լինելու եւ շարժիչների պարբերաբար խափանման պատճառով մեքենաներն աստիճանաբար գծիծ դուրս են բերվել: Շահագործման պիտանի է մնացել ընդամենը երեք շարժակազմ: Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած նորմերին չհամապատասխանեցնելուց հետո վերջնական լուծարվել է:

«Ընկերությունն աստիճանաբար գնացել է սնանկացման եւ դատարանով էլ սնանկ է ճանաչվել, լուծարվել է եւ աշխատանքը դադարեցրել: Քաղաքապետարանը առողջացման ժամանակ էր տվել, որ կարողանային վերականգնվել եւ որոշակի մեքենաների քանակ ապահովել, բայց վերջին մի քանի տարիներին 5 մեքենան չի գերազանցել»,-ասաց Գալստյանը:

Տրանսպորտի վարչության պետի ԺՊ–ն հայտնեց, որ այս պահին 73 համարի երթուղայինի նույն երթուղով փոխադրումներ է իրականացնում 22 համարի ավտոբուսը. «22 համարի երթուղու տարբերությունը շատ չնչին է, 58 եւ 37 համարի ավտոբուսները եւս լրացնում են այդ երթուղին, բայց 22 համարի ավտոբուսը գրեթե 95 տոկոսով է լրացնում 73-ին»:

Մասնավորապես Էրեբունի զանգվածի բնակիչների պնդմամբ՝ իբրեւ թե 73-ին այլնտրանք՝ 22 համարի ավտոբուսը շաբաթ եւ կիրակի օրերին՝ առավոտյան ժամերին, գրեթե չի աշխատում, իսկ մնացած օրերին՝ ժամը 21:00-ից, ավտոբուսն առհասարկ չի աշխատում, մինչդեռ 73-ն աշխատում էր մինչեւ ուշ երեկո: Քաղաքացիներն այժմ ստիպված են երկու տրանսպորտով երթեւեկել:

Էդգար Գալստյանը հայտնեց, որ այս պահին խնդիրը միայն 73 համարի երթուղայինի դեպքում չէ, մեծ մասն են այսօր դիմել՝ հրաժարվելու համար:

«Գրեթե բոլորի մոտ նույն պատճառն է՝ շարժակազմերը մաշվել են, ներդրումներ չեն արվում: Համատարած բոլորն են դիմում ու դժգոհում: Քաղաքապետ Հայկ Մարությանը վերջերս հանդիպում կազմակերպեց, եւ մենք խնդրեցինք, որ գծատերերը առաջարկներ ներկայացնեն, մի փոքր թարմացնեն եւ գոնե եւս երկու տարի սպասարկում իրականացնեն. դեռեւս որեւէ առաջարկ չենք ստացել»,-ասաց Գալստյանը:

73 համարի երթուղայինի տրանսպորտային ուղեցույցն է՝ սկիզբը՝ Էրեբունի զանգված -Տիտոգրադյան - Այվազովսկու - Ազատամարտիկների - Ս. Դավթի փողոցներ - Տիգրան Մեծի պողոտա - Երվանդ Քոչարի - Ալ. Մանուկյան փողոցներ - Սայաթ-Նովայի պողոտա - Խանջյան - Մոսկովյան - Աբովյան - Կորյունի - Չարենցի - Հերացու փողոցներ - Մյասնիկյան - Գայի պողոտաներ - Բաղյան - Գյուրջյան - Շոպրոնի - Դավիթ Բեկի - Ավետիսյան - Վիլնյուսի փողոցներ - Նոր Նորքի 9-րդ զանգված (վերջ. կ.):
Հետադարձը` նույն ուղեգծով մինչեւ Հերացու - Կորյունի - Նալբանդյան - Խանջյան փողոցներ շարունակությունը` նույն ուղեգծով:

Տպել
5403 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը