Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

18/09/2019 schedule18:00

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։

Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Մարտիմեկյան իրադարձություններից 11 տարի անց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անփոփոխ թողնելու մասին: Ջհանգիրյանը նաեւ խնդրել էր ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը այդպես էլ արեց՝ բավարարեց Ջհանգիրյանը բողոքը՝ բեկանեց դատավճիռը եւ արդարացրեց նրան:

Մինչ սույն որոշումը բողոքը զեկուցողի կողմից ներկայացնելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ ելույթով: Նա նկատեց, որ այդ նույն ամբիոնից որպես ՀՀ զինվորական դատախազ եւ որպես գլխավոր դատախազի տեղակալ հարյուրավոր բողոքներ է ներկայացրել, պաշտպանել մեղադրանքի կողմի դիրքորոշումը դատավարության այլ մասնակիցների բողոքներ քննարկելիս, սակայն հիմա պալատին դիմում է այլ կարգավիճակով, որպես հանիրավի դատապարտված. «Դիմում եմ՝ հույսով, որ ի վերջո դեպքից ավելի քան տասը տարի անց աներկբա կշտկեք, կվերացնեք ՀՀ քաղաքացու, իրավագետի, նախկին դատախազի նկատմամբ թույլ տրված աննախադեպ ապօրինություններն ու անարդարությունները»,- ասաց նա: Ջհանգիրյանը նշեց, որ իր նկատմամբ վրեժխնդրության դրդապատճառներով մինչդատական վարույթի դատական քննության անվան տակ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել ի զգուշացում մնացած պաշտոնյաների, ովքեր պատրաստվում էին այդ օրերին միանալ դժգոհների բանակին եւ բարձրաձայնել կատարված բռնությունների եւ ապօրինությունների մասին: «Պետք է խոստովանեմ, որ որքան էլ վիրավորական ու ցավալի է եղել տառապանքի իմ ուղին, ես նեղացած չեմ ոչ ինձ ձերբակալած ու մեղադրած քննիչներից ու դատախազներից, ոչ դատապարտած, բողոքները մերժած ու վարույթ չընդունած դատավորներից՝ քաջ գիտակցելով, որ նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն կայացրած որոշումն ու քայլն այդ ահաբեկչական ժամանակահատվածում նրանց համար ճակատագրական կլիներ: Եթե ինձ հետ այդպես վարվեցին, կարելի է պատկերացնել, թե ինչպես կվարվեին մյուսների հետ: Չխախտելով իմ խոստումը՝ տեղին է ուղղակի  նշել, որ 2008 թվականի փետրվարի 23-ի երեկոյան Արգավանդի խաչմերուկում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը իմ կարծիքով չէր եկել ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ ինձ բերման ենթարկելու... Այդ է վկայում այն հանգամանքը, որ երբ ես կամավոր նստել էի ոստիկանության միկրոավտոբուսը եւ նրանց էի հանձնել ինձ մոտ առկա ատրճանակը, նրանք չգիտեին՝ ինձ ուր տանել»,- իր ելույթում ասաց նախկին զինդատախազը:

Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է հեղափոխությունից միայն մեկ տարի եւ մի քանի ամիս անց նախաձեռնել այս բողոքարկումը: «Բարոյական եւ հոգեբանական առումով ինձ համար գերադասելի կլիներ, որ իմ գործով վճռաբեկ բողոքը բերեր ՀՀ գլխավոր դատախազությունը, հատկապես, որ տեղեկատվություն ունեի, որ գործն առաջին ատյանի դատարանից դատախազությունը պահանջել է: Անուղղակի խողովակներով ինձ տեղեկություններ էին փոխանցվում նաեւ, որ գլխավոր դատախազությունը տեքստի վրա է աշխատում եւ այլն: Սակայն գլխավոր դատախազի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված մեկ-երկու պարզաբանումներից ակնհայտ դարձավ, որ դատախազությունը յուրաքանչյուր գործով սպասելու է ՄԻԵԴ վճիռներին, ապա նոր հանգամանքի առկայության հիմքով անդրադառնա այդ դատավճիռների բողոքարկման հարցին: Իմ գործով կոմունիկացիաները երեք-երեքուկես տարի ավարտվել են: ...Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պալատի կողմից ակնկալվելիք որոշումը կայացնելուց հետո պատրաստ եմ հրաժարվել ՄԻԵԴ-ում իմ հետագա բողոքի քննարկումից, իսկ եթե արդեն ուշ է, ապա նաեւ այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից: Ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»:

Ջհանգիրյանը նշեց, որ թեեւ ինքը պալատից խնդրել է բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտերը, հռչակել իր անմեղությունն ու կարճել գործի վարույթը հանցադեպի բացակայության հիմքով, հիմնավոր եւ օրինական կգնահատի նաեւ վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու՝ պալատի որոշումը:

Ջհանգիրյանի կողմից բերված բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա նույնպես գտավ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես դատախազը նշեց, որ խախտվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: Դատախազը նշեց, որ Գագիկ Ջահանգիրյանի մեղադրանքի հիմքում դրվել են պատշաճ հետազոտված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հանգամանքները: Դատաքննության ընթացքում դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց: Պետրոսյանն ասաց, որ Ջհանգիրյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դրվել է ոստիկանների՝ պատշաճ չստուգված ցուցմունքներ: Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե այս գործի քննությունը կանխորոշված է եղել՝ պաշտպանություն արդյունավետ իրականացնելու որեւէ հնարավորություն չտալով: «Գտնում եմ, որ բերված բողոքը քրեադատավարական իրավունքի հիմնարար իրավունքների մասով հիմնավոր է, պետք է բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- նշեց նա:

Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ արդարացման դատական ակտ կայացրեց:

Սա ըստ էության Մարտի 1-ի գործով առաջին արդարացումն էր:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

 

Տպել
12328 դիտում

Որևէ կերպ չեմ միջամտում Հրայր Թովմասյանի քրեական գործին․ ՍԴ նախագահ

Նյու Յորքում հանդիպել են Ադրբեջանի և Ռուսաստանի փոխարտգործնախարարները

Վերականգնվում են «Քարակարմունջ» կամուրջը և Չորաթանի Սբ. Հռիփսիմե եկեղեցին

«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, կոտել սուրճի ապարատն ու հայտնվել մայթին

Միրզոյանն Ալժիրի ԱԳ նախարարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Էլեկտրամոբիլ և այլ նվերներ Կոնվերս Բանկի խրախուսման արշավի շրջանակում

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. Մոդի

Իսրայելում հատուկ իրավիճակի ռեժիմ է սահմանվել. Լիբանանում 24 ժամում զոհվել է 492 մարդ, վիրավորում ստացել՝ ավելի քան 1600

Նյու Յորքի «Mezzrow» ջազ ակումբում «պատահաբար» հանդիպեցինք Վահագն Հայրապետյանին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ակտիվորեն խորացնում ենք ԵՄ-ի հետ համագործակցությունը և գնահատում այս ճանապարհին Լիտվայի անկեղծ աջակցությունը. Միրզոյան

Դատարանը իր հեղինակավոր խոսքը կասի․ Դիլանյանը՝ ՍԴ-ի կողմից սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի քննարկման մասին

ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում կմասնակցի բարձր մակարդակի հանդիպումների

Հիմնանորոգված մանկապարտեզ և բարեկարգվող բակեր Աջափնյակում. ինչ աշխատանքներ են իրականացվել (տեսանյութ)

Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 13 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել

Լիլիթ Մակունցը Մերձավոր Արևելքի ինստիտուտում մասնակցել է Սևծովյան ծրագրի հետազոտողների հետ քննարկմանը

Մեր առաջնահերթությունը մեր հարևաններն են, որոնց հետ սահման և անվտանգություն պահպանելով՝ կհասնենք փոխըմբռնման. Փեզեշքիան

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի

Երևան-Մեղրի ճանապարհին բախվել են «Մերսեդես»-ն ու բեռնատարը․ կա զոհ և տուժած

Սյունիքի մարզի մի շարք համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Աննա Հակոբյանը Օլենա Զելենսկայի հրավերով ներկա է եղել երեխաների ապագայի վերաբերյալ գագաթնաժողովի

Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին

Երևանում ավտոմեքենաներ են հրդեհվել (լուսանկարներ)

Մահացել է ABBA-ի լեգենդար թմբկահարը

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին

Լիբանանի բոլոր ուսումնական հաստատություններում դասերը կդադարեցվեն

Մեքենաներով պարզաբանումների գնացած երիտասարդների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ

ԱՄԷ դեսպանն ու «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի փոխտնօրենը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունը

10-ամյա աղջնակը այցելել է դպրոց, զանգել են քրոջը, ասել՝ տեղափոխում են ԲԿ. 5-րդ օրն է՝ երեխան կոմայի մեջ է

Կարող են կազմակերպել, «զոհաբերել» Գալստանյանին, որ հետո փորձեն հիշատակն օգտագործել պայքարի սակրալ խորհրդանիշ. Ղևոնդյան

Կարևոր է, որ բոլոր դերակատարներն ակտիվ ջանք գործադրեն Ադրբեջանում ազատությունից զրկված էթնիկ հայերի վերադարձի համար. ՄԻՊ

Շարժման դեմքը շուտով կփոխվի, ապագայում պարզ կդառնա, թե ով կլինի նոր առաջնորդը. Լիլիթ Դալլաքյան

Երևանում վիրավոր շիկակարմիր տառեղ է հայտնաբերվել

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով ինչ աշխատանքներ են իրականացվել Արմավիր համայնքում (լուսանկարներ)

Լողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը

Ներկա գտնվեցի Ապագայի գագաթնաժողովին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Վահե Հակոբյանի եղբայրը և ԶՊՄԿ-ի գլխավոր տնօրենի նախկին տեղակալ Նարեկ Ամբարյանը կալանավորվել են

Կարևոր է այն հայեցակարգը, որ պիտի դնենք ապագայի մեր պատկերացումների հիմքում. վարչապետի ելույթը Ապագայի գագաթնաժողովին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ապագայի գագաթնաժողովի ինտերակտիվ երկխոսությանը

Հայաստանը և Մոնտենեգրոն ձևավորում են համապատասխան իրավապայմանագրային դաշտ. հանդիպել են ՀՀ և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները

Սևանա լճի մակարդակն իջել է