Երևան
12 °C
ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։
Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։
Մարտիմեկյան իրադարձություններից 11 տարի անց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անփոփոխ թողնելու մասին: Ջհանգիրյանը նաեւ խնդրել էր ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը եւ կայացնել արդարացման դատական ակտ:
Վճռաբեկ դատարանը այդպես էլ արեց՝ բավարարեց Ջհանգիրյանը բողոքը՝ բեկանեց դատավճիռը եւ արդարացրեց նրան:
Մինչ սույն որոշումը բողոքը զեկուցողի կողմից ներկայացնելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ ելույթով: Նա նկատեց, որ այդ նույն ամբիոնից որպես ՀՀ զինվորական դատախազ եւ որպես գլխավոր դատախազի տեղակալ հարյուրավոր բողոքներ է ներկայացրել, պաշտպանել մեղադրանքի կողմի դիրքորոշումը դատավարության այլ մասնակիցների բողոքներ քննարկելիս, սակայն հիմա պալատին դիմում է այլ կարգավիճակով, որպես հանիրավի դատապարտված. «Դիմում եմ՝ հույսով, որ ի վերջո դեպքից ավելի քան տասը տարի անց աներկբա կշտկեք, կվերացնեք ՀՀ քաղաքացու, իրավագետի, նախկին դատախազի նկատմամբ թույլ տրված աննախադեպ ապօրինություններն ու անարդարությունները»,- ասաց նա: Ջհանգիրյանը նշեց, որ իր նկատմամբ վրեժխնդրության դրդապատճառներով մինչդատական վարույթի դատական քննության անվան տակ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել ի զգուշացում մնացած պաշտոնյաների, ովքեր պատրաստվում էին այդ օրերին միանալ դժգոհների բանակին եւ բարձրաձայնել կատարված բռնությունների եւ ապօրինությունների մասին: «Պետք է խոստովանեմ, որ որքան էլ վիրավորական ու ցավալի է եղել տառապանքի իմ ուղին, ես նեղացած չեմ ոչ ինձ ձերբակալած ու մեղադրած քննիչներից ու դատախազներից, ոչ դատապարտած, բողոքները մերժած ու վարույթ չընդունած դատավորներից՝ քաջ գիտակցելով, որ նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն կայացրած որոշումն ու քայլն այդ ահաբեկչական ժամանակահատվածում նրանց համար ճակատագրական կլիներ: Եթե ինձ հետ այդպես վարվեցին, կարելի է պատկերացնել, թե ինչպես կվարվեին մյուսների հետ: Չխախտելով իմ խոստումը՝ տեղին է ուղղակի նշել, որ 2008 թվականի փետրվարի 23-ի երեկոյան Արգավանդի խաչմերուկում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը իմ կարծիքով չէր եկել ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ ինձ բերման ենթարկելու... Այդ է վկայում այն հանգամանքը, որ երբ ես կամավոր նստել էի ոստիկանության միկրոավտոբուսը եւ նրանց էի հանձնել ինձ մոտ առկա ատրճանակը, նրանք չգիտեին՝ ինձ ուր տանել»,- իր ելույթում ասաց նախկին զինդատախազը:
Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է հեղափոխությունից միայն մեկ տարի եւ մի քանի ամիս անց նախաձեռնել այս բողոքարկումը: «Բարոյական եւ հոգեբանական առումով ինձ համար գերադասելի կլիներ, որ իմ գործով վճռաբեկ բողոքը բերեր ՀՀ գլխավոր դատախազությունը, հատկապես, որ տեղեկատվություն ունեի, որ գործն առաջին ատյանի դատարանից դատախազությունը պահանջել է: Անուղղակի խողովակներով ինձ տեղեկություններ էին փոխանցվում նաեւ, որ գլխավոր դատախազությունը տեքստի վրա է աշխատում եւ այլն: Սակայն գլխավոր դատախազի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված մեկ-երկու պարզաբանումներից ակնհայտ դարձավ, որ դատախազությունը յուրաքանչյուր գործով սպասելու է ՄԻԵԴ վճիռներին, ապա նոր հանգամանքի առկայության հիմքով անդրադառնա այդ դատավճիռների բողոքարկման հարցին: Իմ գործով կոմունիկացիաները երեք-երեքուկես տարի ավարտվել են: ...Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պալատի կողմից ակնկալվելիք որոշումը կայացնելուց հետո պատրաստ եմ հրաժարվել ՄԻԵԴ-ում իմ հետագա բողոքի քննարկումից, իսկ եթե արդեն ուշ է, ապա նաեւ այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից: Ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»:
Ջհանգիրյանը նշեց, որ թեեւ ինքը պալատից խնդրել է բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտերը, հռչակել իր անմեղությունն ու կարճել գործի վարույթը հանցադեպի բացակայության հիմքով, հիմնավոր եւ օրինական կգնահատի նաեւ վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու՝ պալատի որոշումը:
Ջհանգիրյանի կողմից բերված բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա նույնպես գտավ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես դատախազը նշեց, որ խախտվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: Դատախազը նշեց, որ Գագիկ Ջահանգիրյանի մեղադրանքի հիմքում դրվել են պատշաճ հետազոտված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հանգամանքները: Դատաքննության ընթացքում դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց: Պետրոսյանն ասաց, որ Ջհանգիրյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դրվել է ոստիկանների՝ պատշաճ չստուգված ցուցմունքներ: Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե այս գործի քննությունը կանխորոշված է եղել՝ պաշտպանություն արդյունավետ իրականացնելու որեւէ հնարավորություն չտալով: «Գտնում եմ, որ բերված բողոքը քրեադատավարական իրավունքի հիմնարար իրավունքների մասով հիմնավոր է, պետք է բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- նշեց նա:
Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ արդարացման դատական ակտ կայացրեց:
Սա ըստ էության Մարտի 1-ի գործով առաջին արդարացումն էր:
Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը հանդիպել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ. ողջունվել է «Խաղաղության խաչմերուկ»-ը
Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա
Մերձավանում կատարվածի համատեքստում նույն որակումները չտանք մեր ավելի քան 400 հզր դպրոցականներին. Հարությունյան
Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել. տեսանյութ
Տիրանայում պատասխանեցի ադրբեջանցի լրագրողի հարցերին. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ
Պարգը Եվրատեսիլի կիսաեզրափակչում հանդես կգա 5-րդ համարի ներքո․ քվեարկությունը բաց է
Հայտնի է՝ Ստամբուլում երբ կմեկնարկեն ռուս-ուկրաինական բանակցությունները
Նախարարը ՎԶԵԲ կառավարիչների նստաշրջանում խոսել է տարածաշրջանում ներդրումային հնարավորությունների խթանման մասին
Ռուսաստանը լուրջ չի վերաբերվում բանակցություններին, չի ցանկանում դադարեցնել պատերազմը. Զելենսկի
Գևորգ Պապոյանն այցելել է «Սմարթ Ագրո» ՓԲԸ, ներկայացրել պետական աջակցության գործիքակազմը
Ռուս-ուկրաինական կողմերը պետք է քայլեր ձեռնարկեն բանակցային սեղանի շուրջ՝ զիջումների գնալով. Ֆիդան
Հանրային քրեական հետապնդում 4 անձի նկատմամբ՝ Մխչյանի դպրոցում երեխաներին սպիտակ փոշիանման զանգված տալու դեպքով
Շոկային է. Արարատի մարզպետի աշխատակազմը՝ Մխչյանի դպրոցում երեխաներին փոշիանման զանգված փոխանցելու վերաբերյալ
Գետարգել-Ջրվեժ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ
Հայաստանը՝ Wizz Air-ի ամսագրի հատուկ թողարկման մեջ
Իսկական տղամարդը չի կարող լինել խոսող-թռնող, կանանց մեջքի հետևում հայհոյող, Լևոն Քոչարյանը ֆեյք է. տեսանյութ
Կառավարությունը կկարողանա օտարել ռազմական նշանակության արտադրանքը ռազմարդյունաբերական ընկերություններին
Ռուսական պատվիրակությունը չի գնացել Թուրքիայի նախագահի նստավայր
Կյանքից հեռացել է ճանաչված արվեստագետ, նկարիչ Արման Գրիգորյանը
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. տեսանյութ
ԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների և տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT