Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

18/09/2019 schedule18:00

ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում հրապարակեց Վճռաբեկ դատարանը՝ Համլետ Ասատրյանի նախագահությամբ։

Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Մարտիմեկյան իրադարձություններից 11 տարի անց ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր ՀՀ վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու վերաքննիչ դատարանի որոշումը՝ այն անփոփոխ թողնելու մասին: Ջհանգիրյանը նաեւ խնդրել էր ճանաչել եւ հռչակել իր անմեղությունը եւ կայացնել արդարացման դատական ակտ:

Վճռաբեկ դատարանը այդպես էլ արեց՝ բավարարեց Ջհանգիրյանը բողոքը՝ բեկանեց դատավճիռը եւ արդարացրեց նրան:

Մինչ սույն որոշումը բողոքը զեկուցողի կողմից ներկայացնելուց հետո Գագիկ Ջհանգիրյանը հանդես եկավ ելույթով: Նա նկատեց, որ այդ նույն ամբիոնից որպես ՀՀ զինվորական դատախազ եւ որպես գլխավոր դատախազի տեղակալ հարյուրավոր բողոքներ է ներկայացրել, պաշտպանել մեղադրանքի կողմի դիրքորոշումը դատավարության այլ մասնակիցների բողոքներ քննարկելիս, սակայն հիմա պալատին դիմում է այլ կարգավիճակով, որպես հանիրավի դատապարտված. «Դիմում եմ՝ հույսով, որ ի վերջո դեպքից ավելի քան տասը տարի անց աներկբա կշտկեք, կվերացնեք ՀՀ քաղաքացու, իրավագետի, նախկին դատախազի նկատմամբ թույլ տրված աննախադեպ ապօրինություններն ու անարդարությունները»,- ասաց նա: Ջհանգիրյանը նշեց, որ իր նկատմամբ վրեժխնդրության դրդապատճառներով մինչդատական վարույթի դատական քննության անվան տակ ուղղակի հաշվեհարդար է իրականացվել ի զգուշացում մնացած պաշտոնյաների, ովքեր պատրաստվում էին այդ օրերին միանալ դժգոհների բանակին եւ բարձրաձայնել կատարված բռնությունների եւ ապօրինությունների մասին: «Պետք է խոստովանեմ, որ որքան էլ վիրավորական ու ցավալի է եղել տառապանքի իմ ուղին, ես նեղացած չեմ ոչ ինձ ձերբակալած ու մեղադրած քննիչներից ու դատախազներից, ոչ դատապարտած, բողոքները մերժած ու վարույթ չընդունած դատավորներից՝ քաջ գիտակցելով, որ նրանցից յուրաքանչյուրի ինքնուրույն կայացրած որոշումն ու քայլն այդ ահաբեկչական ժամանակահատվածում նրանց համար ճակատագրական կլիներ: Եթե ինձ հետ այդպես վարվեցին, կարելի է պատկերացնել, թե ինչպես կվարվեին մյուսների հետ: Չխախտելով իմ խոստումը՝ տեղին է ուղղակի  նշել, որ 2008 թվականի փետրվարի 23-ի երեկոյան Արգավանդի խաչմերուկում ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը իմ կարծիքով չէր եկել ապօրինի զենք եւ զինամթերք հայտնաբերելու եւ ինձ բերման ենթարկելու... Այդ է վկայում այն հանգամանքը, որ երբ ես կամավոր նստել էի ոստիկանության միկրոավտոբուսը եւ նրանց էի հանձնել ինձ մոտ առկա ատրճանակը, նրանք չգիտեին՝ ինձ ուր տանել»,- իր ելույթում ասաց նախկին զինդատախազը:

Նա նաեւ պարզաբանեց, թե ինչու է հեղափոխությունից միայն մեկ տարի եւ մի քանի ամիս անց նախաձեռնել այս բողոքարկումը: «Բարոյական եւ հոգեբանական առումով ինձ համար գերադասելի կլիներ, որ իմ գործով վճռաբեկ բողոքը բերեր ՀՀ գլխավոր դատախազությունը, հատկապես, որ տեղեկատվություն ունեի, որ գործն առաջին ատյանի դատարանից դատախազությունը պահանջել է: Անուղղակի խողովակներով ինձ տեղեկություններ էին փոխանցվում նաեւ, որ գլխավոր դատախազությունը տեքստի վրա է աշխատում եւ այլն: Սակայն գլխավոր դատախազի՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տրված մեկ-երկու պարզաբանումներից ակնհայտ դարձավ, որ դատախազությունը յուրաքանչյուր գործով սպասելու է ՄԻԵԴ վճիռներին, ապա նոր հանգամանքի առկայության հիմքով անդրադառնա այդ դատավճիռների բողոքարկման հարցին: Իմ գործով կոմունիկացիաները երեք-երեքուկես տարի ավարտվել են: ...Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պալատի կողմից ակնկալվելիք որոշումը կայացնելուց հետո պատրաստ եմ հրաժարվել ՄԻԵԴ-ում իմ հետագա բողոքի քննարկումից, իսկ եթե արդեն ուշ է, ապա նաեւ այդ որոշման արդյունքում հօգուտ ինձ տրվող փոխհատուցումից: Ոչ այն պատճառով որ դրա կարիքը չունեմ, ուղղակի ինձ համար ընդունելի չէ նման հատուցում ստանալը, քանի որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միլիոնավոր դոլարներ են վերադարձվել պետական գանձարան»:

Ջհանգիրյանը նշեց, որ թեեւ ինքը պալատից խնդրել է բեկանել իր վերաբերյալ կայացված դատական ակտերը, հռչակել իր անմեղությունն ու կարճել գործի վարույթը հանցադեպի բացակայության հիմքով, հիմնավոր եւ օրինական կգնահատի նաեւ վարույթը հանցակազմի բացակայության հիմքով կարճելու՝ պալատի որոշումը:

Ջհանգիրյանի կողմից բերված բողոքի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ դատախազ Պետրոս Պետրոսյանը: Նա նույնպես գտավ, որ այս գործով քննության ընթացքում թույլ են տրվել դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնց արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը: Մասնավորապես դատախազը նշեց, որ խախտվել է մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով երաշխավորված գործի արդարացի քննության իրավունքը: Դատախազը նշեց, որ Գագիկ Ջահանգիրյանի մեղադրանքի հիմքում դրվել են պատշաճ հետազոտված ապացույցներ, որոնցով հիմնավոր կերպով չեն հերքվել առաջադրված մեղադրանքում նկարագրված հանգամանքների վերաբերյալ պաշտպանության կողմից առաջ քաշված հանգամանքները: Դատաքննության ընթացքում դատարանն անհիմն կերպով մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները՝ դատարան հրավիրելու եւ որպես վկա հարցաքննելու դեպքին ականատես անձանց: Պետրոսյանն ասաց, որ Ջհանգիրյանի վերաբերյալ մեղադրական դատավճռի հիմքում դրվել է ոստիկանների՝ պատշաճ չստուգված ցուցմունքներ: Պետրոսյանը նշեց, որ ի սկզբանե այս գործի քննությունը կանխորոշված է եղել՝ պաշտպանություն արդյունավետ իրականացնելու որեւէ հնարավորություն չտալով: «Գտնում եմ, որ բերված բողոքը քրեադատավարական իրավունքի հիմնարար իրավունքների մասով հիմնավոր է, պետք է բեկանել ու գործն ուղարկել առաջին ատյանի դատարան՝ նոր քննության»,- նշեց նա:

Վճռաբեկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ եւ վերադառնալով՝ արդարացման դատական ակտ կայացրեց:

Սա ըստ էության Մարտի 1-ի գործով առաջին արդարացումն էր:

Գագիկ Ջհանգիրյանը ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո։ Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար եւ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման։

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12434 դիտում

Պինգվինները Ֆոլքլենդյան կղզիներում առաջին անգամ հանդիպել են կատվի․ տեսանյութ

Բլոգեր «222 lava»-ն տուգանվել է 109 մլն դրամով, թիվը վերջնական չէ. ինչ է արել նա

Դդմաշեն գյուղի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել. կա զոհ

Ուշացումով կիրականացվեն թռիչքները դեպի Երևան․ Ռոսավիացիա

Պետությանն է վերադարձվել Աղավնաձորում գտնվող հողատարածքը․ տեսանյութ

Վարչապետի որոշմամբ՝ ազատումներ և նշանակումներ ՊԵԿ-ում

Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ

ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ծրագրի դիմումների ներկայացման ժամկետը երկարաձգվել է

Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Ղազախստանի տրանսպորտի նախարարը ադրբեջանական ինքնաթիռի կործանման որոշ մանրամասներ է հայտնել

Անահիտ Մանասյանը Շիրակի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնի սաներին ամանորյա նվերներ է հանձնել

ԱՀԿ-ի տնօրենը և ՄԱԿ-ի այլ աշխատակիցներ իսրայելական հարվածների պահին եղել են Եմենի օդանավակայանում

Ինչ ասույթ է մեջբերել Իրանի դեսպանը Սրբուհի Գալյանի հետ հանդիպմանը

Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան

Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է

Երևանում և մարզերում սպասվում են ձյուն, բուք. Գագիկ Սուրենյան

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 ավտոմեքենա և 5 քաղաքացու օգնություն ցուցաբերել

Օրենքի խախտմամբ օտարված շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը

Մեկդ Հայկոյի մամուլի խոսնակին ասեք՝ լկտիության մասին դու ձայնդ կտրիր․ Անի Խաչատրյան

Կարծում եմ՝ դժվար էլ որևէ բան օգնի․ Աննա Հակոբյանը գրառում է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Իսրայելի և Եմենի միջև լարվածության աճը

25 տարվա անպտղությունից հետո 43-ամյա կինը զույգ փոքրիկների է լույս աշխարհ բերել

2022 թ.-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում դիտվել են սաստիկ սառնամանիքներ․ Սուրենյանը գրառում է արել

Գնացինք աշխատանքի․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Երևանի և երկու մարզի որոշ հասցեներում լույս չի լինի

էթիկայի պահպանումը անվտանգության ապահովման գործոն է, իսկ էթիկայի խախտումը սպառնալիքներ է գեներացնում. վարչապետ

Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ նախարարը մանրամասնել է

Պետական վերահսկողության ծառայությունը հերքման պահանջ է ներկայացրել լրատվամիջոցին

Հայաստանի Հանրապետությունում չկա ուժի կիրառման ստանդարտ․ Արփինե Սարգսյան

Վրաստանի վեցերորդ նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալությունը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին

Քաղաքացիների մոտ էական վարքագծային փոփոխություն ճանապարհային երթևեկության մասով չկա․ նախարար

Արարատի պետական քոլեջի թիմը մասնագիտական հմտությունների միջազգային առաջնությունում բրոնզե մեդալ է նվաճել

Պետք է խոսենք փաստերով․ նախարարը՝ ընդդիմադիրների՝ Հայաստանը վերածվել է կրիմինալ երկրի խոսույթի մասին

Ռուսական ՀՕՊ-ի հարվա՞ծ, թե՞ թռչունների հետ բախում. ինչի հետևանքով է կործանվել ադրբեջանական օդանավը. տեսանյութ

Լիբանանի զինուժն ուժեղացնում է իր դիրքերը երկրի հարավային մասում

Սուրեն Պապիկյանը ԶԼՄ ներկայացուցիչներին է ներկայացրել տարվա ընթացքում կատարված աշխատանքները

Տիգրան Ավինյանը ներողություն է խնդրել հոր հետ կապված միջադեպի համար․ տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը կարևոր ռազմավարական ուղղություններից է․ Գալյանը՝ ՄԻՊ խորհրդի նիստում

Մասնակցեցի կուսակցության Գյումրու ՏԿ նախաձեռնող խմբի նիստին․ Դավիթ Խուդաթյան

Ոչ պաշտոնական գագաթնաժողովի ընթացքում ԱՊՀ երկրների ղեկավարները շփվել են ավելի քան 9 ժամ․ Պեսկով