100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որպեսզի համեմատություններ անցկացվեն. Վարդանյան

Սեպտեմբերի 16-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, Նիկոլ Փաշինյանն արդեն երկրորդ անգամ ներկայացրեց նոր 100 փաստեր Նոր Հայաստանի մասին: Վարչապետի խոսքով՝ այդ փաստերը ՀՀ կառավարության կատարած աշխատանքներն են, որի արդյունքն էլ ներկայացվում է հանրությանը: 

Ներկայացված 100 փաստերի մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Ծովինար Վարդանյանի հետ:

-Տիկի՛ն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետի ներկայացրած 2-րդ 100 փաստերը:

-Կարծում եմ՝ սա քաղաքական թիմի որդեգրած սկզբունքներից մեկն է, այն է` լինել հաշվետվողական եւ թափանցիկ իր գործունեության վերաբերյալ ժողովրդի առջեւ:

-Սրանք կարելի՞ է համարել հեղափոխական իշխանության նվաճումներ, թե՞, ամեն դեպքում, կային կետեր, որտեղ այլ գործոններ կան:

-Միանշանակ կան հեղափոխական իշխանության նվաճումներ, որոնք արձանագրվել են կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրինականության հաստատման արդյունքում. դրանցից են մասնակիորեն թե՛ հարկային եկամուտների ավելացումը, թե՛ գրանցված աշխատողների քանակի աճը, ինչպես նաեւ, օրինակ,  սոցցանցերում քաղաքացիների հրապարակած ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման հիման վրա վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունները, ինչը խոսում է քաղաքացի-պետություն համագործակցային հարաբերությունների ձեւավորման, քաղաքացիների հետ պետության ուղիղ կապի առկայության եւ, ամենակարեւորը, պետական կառույցների նկատմամբ վստահության բարձրացման մասին:

-Նախորդ ասուլիսի ժամանակ հրապարկված 100 փաստերի եւ այս ասուլիսի ժամանակ հրապարակված 100 փաստերի մեջ ի՞նչ տարբերություն կար:

-100 փաստերը չեն տալիս ելակետային տվյալներ, որ համեմատություններ անցկացվեն, այլ դրանք ձեռքբերումների համախումբ են, որոնք շարունակական բնույթ են կրում:

-Ո՞րն է հիմնական նպատակը 100 փաստերը ներկայացնելու, եթե դրանք, ամեն դեպքում, առանձին-առանձին հայտնի են դառնում հանրությանը:

-Ներկայացման հիմնական նպատակը, ինչպես վերը նշեցի, լինել հաշվետու սեփական ժողովրդի առջեւ: Այո՛, կա բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվություն, եւ այս փաստերը առանձին նույնպես տրամադրվում են հանրությանը, սակայն այս ձեւաչափը կարեւոր է՝ բովանդակային, հանրամատչելի եւ ամբողջական պատկերը ներկայացնելու համար:

-Որպես տնտեսագետ՝ արդյոք Ձեզ բավարարո՞ւմ են ներկայացված փաստերի՝ տնտեսական բլոկին վերաբերվող կետերը:

-Լինելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ՝ ես ինձ նույնպես պատասխանատու եմ զգում տնտեսական դաշտում կատարվող աշխատանքների համար, հետեւաբար ասել, որ բավարարված եմ, կամ՝ ոչ, ճիշտ չեմ համարում: Կան թե՛ համակարգի իներցիոն գործոններ, թե՛ քաղաքական կամքի դրսեւորման եւ իրավական պետության կառուցման ակնառու ձեռքբերումներ: Իսկ բավարարված ինձ կզգամ այն ժամանակ, երբ մոտեցող ձմեռը մոտս միտք չի առաջացնի, թե ինչպես է ժողովուրդը վճարելու կոմունալ ծառայությունների համար:

-Դիտարկելով ներկայումս տարվող աշխատանքները՝ ըստ Ձեզ՝ հնարավորություն կունենա՞ վարչապետը հաջորդ ասուլիսին եւս 100 փաստ ներկայացնելու:

-Սա շարունակական գործընթացի արդյունքներ են, եւ քաղաքական կամքի դրսեւորումն ու աշխատանքը, կարծում եմ, իհարկե, տալու են եւս 100 եւ գուցե ավելի փաստեր, որոնք կներկայացվեն հանրությանը:

Տպել
3474 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ