Հայաստանցի երեխաներին համացանցում ամենաշատը հետաքրքրում է հաղորդակցումը

19/09/2019 schedule11:09

Անցած ամառային արձակուրդներին հայաստանցի երեխաներին առավել հետաքրքրել է հաղորդակցումը (51,96%), ծրագրային ապահովումը և երաժշտությունը սոցիալական ցանցերում, ինչպես նաև՝ YouTube-ի տեսանյութերը, նոր սերիալները և ֆիլմերը։ Այս մասին հայտնում են «Կասպերսկի» ընկերության Հայաստանի ներկայացուցչությունից։

«Նրանք բավական ժամանակ են ծախսել նաև՝ առցանց-խանութների տեսականին ուսումնասիրելու համար (9,22%)։ Թերևս, հայաստանցի երեխաների համեմատաբար տարածված միակ ակտիվությունը, որը կարող է նրանց ծնողների տագնապի պատճառ դառնալ, դարձել է «Զենք» թեմատիկայով վեբ-հարթակների այցելությունը (7,84%)։ Իսկ ահա այլ անհարիր՝ էրոտիկայի և պոռնկագրության, ալկոհոլի և թմրամիջոցների, բռնության և մոլախաղերի տիպի թեմաներով երեխաները շատ ավելի քիչ են հետաքրքրվել, քան դրանից ավանդաբար զգուշանում են ծնողները։

Վերլուծելով աշխարհով մեկ երեխաների անանուն դարձրած որոնողական հարցումները՝ «Կասպերսկի» ընկերության փորձագետները հանգել են այն եզրակացության, որ այս ամառ նրանք ամենից հաճախ փնտրել են ֆիլմեր և սերիալներ՝ որոնողական համակարգերում բոլոր հարցումների 22%-ը։ Դեպքերի մեծամասնությունում երեխաները հետաքրքվել են «Սարդ-մարդու» մասին ֆիլմով։ Նրանց ուշադրությունը նաև սևեռվել է «Ալլադին»-ի դիսնեյյան էկրանավորմանը և Ջոն Ուիքի մասին մարտաֆիլմի երրորդ մասին։

Ինչ վերաբերում է սերիալներին, ապա Հայաստանում, ինչպեսև, ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում, պատանի օգտատերերն ամենից հաճախ փնտրել են Netflix-ի «Շատ տարօրինակ գործերի» նոր խաղաշրջանը։ Ընդ որում, նրանց հետաքրքրել է ոչ միայն հենց սերիալը, այլև երիտասարդ դերասանների մասին տեղեկատվությունը, որոնցից շատերը նրանց հասակակիցներն են։ Երեխաների շրջանում ժողովրդականության առումով երկրորդ տեղում է HBO-ի «Չեռնոբիլ» սերիալը։ Հետաքրքրական է, որ այս սերիալի հաջողության ֆոնին երեխաներն սկսել են հետաքրքվել ճառագայթումով և դրա հետ կապված ամեն ինչով. որոնողական հարցումներում հայտնվել են «ռադիոակտիվ», «ռադոն» և այլ նման բառեր, որոնք նախկինում չէին հայտնվում նույնիսկ տասը հազար առավել տարածվածների թվում։

Ըստ ամենայնի՝ ամռանը երեխաներն ունենում են առցանց-խանութներ այցելելու ավելի շատ ժամանակ։ Ինչպես վկայում է «Կասպերսկի» ընկերության համաշխարհային վիճակագրությունը, տարվա ընթացքում «Էլեկտրոնային առևտուր» կատեգորիային միջին հաշվով բաժին է ընկել որոնողական հարցումների 9%-ը, իսկ ամռանն այդ ցուցանիշն աճել է մինչև գրեթե 13%։

Շոփինգի հետ կապված ամենատարածված հարցումներ են դարձել Amazon-ը, eBay-ը և AliExpress-ը։ Հագուստի և կոշիկի բրենդերից երեխաներին ամենաշատը հետաքրքրել են Vans-ը, Gucci-ն, Zara-ն, H&M-ը, Off-White-ը և Balenciaga-ն։ Տեխնիկայի պարագայում էլ նրանց հետաքրքրել է Apple-ի և Samsung-ի արտադրանքը: 

Այս տարվա արդյունքներով հետաքրքրական միտումներից մեկն է դարձել երեխաների մեծ ուշադրությունը ցանցում գաղտնիության և անանունության թեմային. նրանց ամենատարածված որոնողական հարցումների թվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են Proxy-ն և Tor-ը։ Փորձագետները նշում են, որ այդ թեմայի նկատմամբ պատանի օգտատերերի հետաքրքրությունը, ընդհանուր առմամբ, աճում է, թեև՝ բավական դանդաղ։

«Երեխաները շատ լավ տեղեկացված են այն մասին, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Այս ամռան աղմուկ հանած շատ համացանցային իրադարձություններ նրանց ուշադրությունից զերծ չեն մնացել։ Օրինակ՝ Roblox խաղի 100 միլիոն օգտատերերի մեծամասնությունը երեխաներն են։ Իսկ TikTok սոցիալական ցանցի արշալույսին դրա հիմնական օգտատերերն են եղել հենց դպրոցականները, և արդեն հետո նրանց են միացել մեծահասակաները- պատմում է «Կասպերսկի» ընկերության բովանդակության վերլուծության փորձագետ Աննա Լարկինան։- Ուսումնասիրելով մեր երեխաների հետաքրքրությունները՝ մենք կարող ենք ոչ միայն իմանալ, թե ինչն է մտահոգում հենց իրենց, այլև բացահայտել հետաքրքրիր շատ բաներ։ Այդպես ծնողները հնարավորություն են ստանում երեխայի հետ քննարկել այն թեմաները, որոնք հետաքրքրում են հենց իրեն։ Իսկ վստահելի հարաբերությունները և բաց խոսակցությունն այն բանի գրավականն են, որ երեխան մտերիմներին կպատմի ոչ միայն այն հրապուրիչ բաների մասին, որոնք նա գտել է ցանցում, այլև այն մասին, թե ինչն է հարուցում նրա կասկածները կամ մտավավախությունները»։

Երեխաներին անցանկալի բովանդակությունից և այլ համացանցային վտանգներից կարելի է պաշտպանել Kaspersky Safe Kids լուծման օգնությամբ։ «Կասպերսկի» ընկերության այդ լուծումը  հայտնաբերում և արգելափակում է բազմաթիվ արդիական կիբեռսպառնալիքներ, զտում անցանկալի բովանդակությունը և կանխում առցանց շփումները հնարավոր վտանգ ներկայացնող անծանոթների հետ։ Բացի այդ՝ նշված լուծման օգնությամբ, ծնողները կարող են տեղյակ լինել սոցիալական ցանցերում երեխայի հրապարակումներից և նրա ընկերների ցանկի փոփոխություններից, ինչպես նաև իմանալ նրա գտնվելու վայրն իրական ժամանակի ռեժիմում։ 

Այս ամառ երեխաների համացանցային հետաքրքրությունների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ՝ https://securelist.ru/parental-control-report-summer-results/94640/», - ասված է հաղորդագրության մեջ։

Տպել
1423 դիտում

Երևանում ճանապարհներից մեկը փորձում են փակել չոր խոտի տուկերով

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս` վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակցիաներ են, աղբամաններով փակվում են փողոցներ

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը

Ծննդյան արարողության մասնակից երիտասարդները ծեծել և դանակահարել են միմյանց

Անձրև, ամպրոպ ու կարկուտ. ցուրտ եղանակային պայմանները կպահպանվեն ամբողջ ՀՀ տարածքում

Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը (տեսանյութ)

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր (տեսանյութ)

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանը՝ բուժքույրերին

Հաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը

Խնդրում եմ անկեղծ պատասխանել այս 3 հարցին․ Բաբկեն Թունյան