Եթե ՍԴ-ում անհրաժեշտ թվով քվեներ չապահովվեն, որոշումը կհամարվի մերժված. Վլադիմիր Վարդանյան

ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը, որը նախաձեռնվել է «Իմ քայլը» խմբակցության կողմից, իրականացվել է Սահմանադրությամբ ամրագրված ԱԺ լիազորությունների շրջանակներում եւ ԱԺ կանոնակարգ օրենքով նախատեսվող ընթացակարգով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը․

«Ես ուզում եմ, որ հանրությունը հստակ իմանա, որ թեեւ գործընթացը նախաձեռնվում է ԱԺ-ում, բայց այդ հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է։ Իհարկե, փորձ է կատարվում այս ամենի մեջ տեսնել քաղաքական գործընթաց, մանիպուլյացիաներ,  եւ այլն։ Նախկինում ասում էին՝ իրավական գործընթացների չեք դիմում, փորձում եք ճնշում կատարել դատարանի վրա, բայց հիմա մենք ընտրել ենք այն ուղին, որն իրավականն է։ Եթե կասեք՝ ԱԺ խմբակցությունը շեղվել է իր սահմանդրական լիազորություններից, դա այլ բան է, բայց այն, ինչ կատարվում է, իրականացվում է հավուր պատշաճի եւ սահմանադրական նորմերին համապատասխան»,- շեշտեց Վարդանյանը։

Քանի որ որոշման հիմքերի ուսումնասիրությունը ՍԴ-ի տիրույթում է, ապա լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վեց դատավորի քվե։ Հարցին՝ եթե այդ վեց քվեն չի ապահովվում, ապա ինչ է ենթադրվում, Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ, ըստ էության, որոշումը համարվում է մերժված։

Պետաիրավական հանձնաժողովի նախագահը հարկ համարեց շեշտել, որ ՍԴ-ում որեւէ անձի նկատմամբ որեւէ գործընթաց սկսելն ինքնանպատակ չէ, եւ դա հակասում է իրավական պետության սկզբունքներին, իսկ ինչ վերաբերում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու այլ ընթացակարգերին, ապա, ըստ պատգամավորի, սա այն ընթացակարգն է, որը սահմանված է ԱԺ կանոնակարգով․

«Եւ այս գործընթացը նախատեսվել է, որովհետեւ «Իմ քայլը» խմբակցության մոտ հիմնավոր կասկած էր առաջացել ՍԴ դատավորի լիազորությունները դադարեցնելու հիմքերի մասին։ Հիմքերի գնահատումը, կրկնում եմ, ՍԴ-ի տիրույթում է»։

Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ խմբակցության դիրքորոշումը պայմանավորված է ՍԴ-ում առկա այն խնդիրների հետ, որոնք ի հայտ են եկել վերջին շրջանում կայացրած որոշումներից․

«Ուզում եմ բոլորդ հստակ հասկանաք՝ ՍԴ-ն չի դատում անձերի, այնտեղ քննարկվում է օրենսդրական նորմի սահմանադրականության հարցը։ Այդ նորմը տարածվելու է բոլոր սուբյեկտների վրա, որոնք օգտվում են գործառութային անձեռնմխելիությունից, այդ թվում՝ նաեւ ինձ»։

Հարցին՝ եթե ՍԴ-ն մերժեր Վահե Գրիգորյանի միջնորդությունը, ոչ թե դրան ընդհանրապես անդրադարձ չկատարեր, այդ հիմքը տեղ չէ՞ր գտնի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման նախագծում, պատգամավորը հաստատեց, որ, իհարկե, տեղ չէր գտնելու․

«Ես ասել եմ, որ, այո՛, ՍԴ-ն որպես կոլեգիալ մարմին՝ կարող է խոսել իր ակտերի միջոցով, եթե ունենայինք ակտը, որով հստակ սահմանված լիներ, որ Վահե Գրիգորյանը խախտել է սա, սա, սա, եւ մենք դրա հիմքով մերժում ենք միջնորդությունը, սա կլիներ գործընթաց, որը կարելի էր մեկնաբանել, բայց այդ ակտը չկա»,- ասաց Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը միջնորդություն էր ներկայացրել Դատարան՝ ՍԴ անդամներ Հրայր Թովմասյանի, Արեւիկ Պետրոսյանի եւ Հրանտ Նազարյանի՝ Քոչարյանի դիմումի քննության մասնակցության անհնարինության վերաբերյալ: Գրիգորյանի հիմնավորմամբ՝ նրանք այս կամ այն կերպ առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ որոշումների ընդունմանը եւ չեն կարող անաչառ լինել Քոչարյանի անձեռնմխելիության հարցի վերաբերյալ դիմումը քննելիս:

Լրագրողները Վլադիմիր Վարդանյանից հետաքրքրվեցին՝ եթե դիմումի քննության ժամանակ Հրայր Թովմասյանը հաստատեր, որ ինքն ու Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունեն, բայց դա քննության ժամանակ նշանակություն չի ունենա, այդ դեպքում ինչ կլիներ։ Պատգամավորը արձագանքեց, որ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր դառնալիս ասել է, որ այս գործով որոշակի կաշկանդվածություն ունի եւ չի կարող օբյեկտիվ, անաչառ եւ անկողմնակալ մասնակցություն ունենալ, ՍԴ-ն էլ քննարկել եւ որոշման է եկել, որ Գրիգորյանը կողմի նրկայացուցիչ է, եւ այո՛, չի կարող մասնակցել։ Վարդանյանը հարց հնչեցրեց․ իսկ հիմա մյուս դատավորները, որոնք որոշակի առնչություն են ունեցել հարցին, նման ընթացակարգ արե՞լ են, թե՞ ոչ։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ասաց, որ Վահե Գրիգորյանի նամակում արծարծված Դատարանի անդամ-դատավոր հակասության խնդրին Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու որոշման մեջ չեն անդրադարձել, քանի որ այդ հարցը տարընթերցումների եւ զանազան մեկնաբանությունների առիթ է դարձել․ «Այս փուլում դրան չենք անդրադառնում, դիտարկում ենք որպես հոմանիշ»։

Անդրադառնալով քննադատություններին, թե Հրայր Թովմասյանի եւ Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ սովորաբար, երբ դատարանի նկատմամբ այս կամ այն երկրում ճնշում է գործադրվում, այդ ճնշումը զգում է դատավորը, որովհետեւ որպես կանոն այդ ճնշման մասին չեն խոսում, չեն բարձրաձայնում, այդ ճնշման մասին հրապարակային խոսելն անընդունելի է եւ այլն․

«Գործընթացն իրավական է, եթե ուզում եք՝ իրավաքաղաքական, այս պարագայում, եթե ես որոշեմ վիճարկել ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքի որեւիցե դրույթ, եւ դիմենք ՍԴ, դա եւս կարելի է ընկալել որպես ճնշում ՍԴ-ի նկատմամբ, կամ որոշենք, որ ՍԴ մասին օրենքում փոփոխություններ պետք է կատարվեն, դա նույնպես ճնշում կարող է դիտարկվել»։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի այն հայտարարությանը, թե «Եթե Հրայր Թովմասյանը մեր վրա տղա չբերեր ու չդիմեր Վենետիկի հանձնաժողով, կարող է անհրաժեշտություն չառաջանար լիազորությունները դադարեցնելու»,- Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ Աղազարյանն արտահայտել է իր սեփական, մասնավոր կարծիքը, որը չի հանդիսանում խմբակցության կարծիք․

«Պարոն Աղազարյանը, քանի որ պետաիրավական հանձնաժողովից չէ, տեղյակ չէ այն գործընթացներից, որոնք վերաբերում են դատաիրավական բարեփոխումներին, այն բոլոր քննարկումներին, որոնք տեղի են ունեցել արդարդատության նախարարության, կառավարության, մեր ընդդիմադիր գործընկերների հետ, եւ արտահայտել է էմոցիոնալ կարծիք, որը վերաբերում է իրեն»,- եզրափակեց Վարդանյանը։

Հիշեցնենք՝ «Իմ քայլ»-ը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը երեկ ԱԺ նախագահին է ներկայացրել Ազգային ժողովի որոշման նախագիծը՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին:

Ըստ այդմ՝ Լիլիթ Մակունցն Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին առաջարկում է նախագիծը դնել շրջանառության մեջ եւ հիմնական զեկուցող նշանակել Ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին:

Կից ներկայացվել է նաեւ նախագծի ընդունման հիմնավորումը, որը բաղկացած է 93 թերթից:

Հիմնավորման մեջ մասնավորապես նշվում է, որ սույն որոշումն ընդունելու նպատակը Սահմանադրական դատարանում ընթացող իրավական գործընթացների թափանցիկության երաշխավորումն է եւ դատարանի նկատմամբ վստահության ապահովումը: «Նախագծի ընդունումը թույլ կտա ՀՀ Ազգային ժողովին Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների դադարեցման հարցը ՀՀ Սահմանադրությամբ եւ «Սահմանդրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքով նախատեսված կարգով դարձնել Սահմանադական դատարանի քննության առարկա»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ: Նախագիծը սահմանված կարգով ուղարկել է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողով՝ եզրակացության։

Տպել
3167 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ