Աժիոտաժ գազի գնի շուրջ՝ Պուտինի այցին ընդառաջ

Վաղը Հայաստանում տեղի է ունենալու Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստ, որին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Մինչ այս, պահը դեռ հրապարակված չէ ո՛չ նիստի օրակարգը, ո՛չ սպասվող երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվելիք հարցերի շրջանակը:

Այդուհանդերձ հաշվի առնելով, որ 2019 թվականի ավարտին մնացել է ընդամենը 3 ամիս, հավանաբար Հայաստանի վարչապետը Պուտինի հետ կքննարկի նաեւ Հայաստանին մատակարարվող գազի գինը:

Հիշեցնենք, որ չնայած ռուսական «Գազպրոմ»-ը 2019 թ.–ի հունվարի 1–ից սահմանի վրա բարձրացրեց գազի գինը, սակայն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում 2019 թվականին ներքին սակագները կմնան անփոփոխ։

Ինչ վերաբերում է 2020 թվականին, այդ կապակցությամբ դեռեւս որեւէ հստակ տեղեկություն չկա: Օգտվելով այս անորոշ վիճակից՝ երեկվանից որոշ աղբյուրներ համացանցը հեղեղել են գազի գնի հնարավոր բարձրացման մասին տեղեկություններով:

Այս կապակցությամբ մենք զրուցեցինք տնտեսագետ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի հետ: Վերջինս ասաց, որ տեղյակ չէ՝ արդյո՞ք Պուտին-Փաշինյան հանդիպմանը քննարկվելու է գազի գնի հարցը: Տնտեսագետը նկատեց, որ տարածվող տեղեկություններն իր տպավորությամբ նպատակ ունեն ուժեղացնել կողմերից մեկի դիրքերը:

- Եթե մենք վերլուծում ենք գազի գնի բարձրացման վերաբերյալ բոլոր բոթերը, ակնհայտ է, որ դրանք նպատակ ունեն արհեստական աժիոտաժ ստեղծել այդ հարցով բանակցությունների գործընթացում եւ ուժեղացնել բանակցային գործընթացի կողմերից մեկի դիրքերը: Բայց երբ որ մենք դիտարկում ենք փաստերը, օրինակ՝ համաշխարհային գազի շուկայում 52 շաբաթվա կտրվածքով գները, տեսնում ենք, որ անցյալ տարվա համեմատ դրանք շուրջ 30 տոկոսով նվազել են: Բայց տեսեք, Դուք էլ եք մատնանշում, որ համացանցը ողողված է: Էդ համացանցի տարածողներից եւ մեկը չի խոսում այն մասին, որ եթե համաշխարհային շուկայում գները նվազել են, ինչո՞ւ դա չի ազդում մեր գազի գնի գոյացման բանաձեւի վրա: Էս առումով ակնհայտ է, որ մի փոքր արհեստական է աժիոտաժը: Բանակցությունները, վստահաբար, ընթանում են, գինը կֆիքսվի եւ կներկայացվի հանրությանը, բայց այստեղ չափազանց կարեւոր է այդ գնի երկարաժամկետ լինելը: Ես կարծում եմ՝ մեր հասարակությանը եւ հատկապես բիզնեսին հետաքրքիր է, օրինակ, որ գազի գինը (ինչ էլ, որ դա լինի) որոշակի ժամանակի համար լինի կանխատեսելի, այլ ոչ թե ինչպես լինում էր ավանդաբար. նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին գազի գնի բանակցություններ լինեն, եւ, մեծ հաշվով, դու շատ ավելի կարճ ժամանակահատված ունենաս՝ քո գործընթացները կամ բիզնես վարքագիծը շտկելու:

- Պարո՛ն Մանուկյան, բանակցությունների համար ինչ-որ ժամկետ նախանշվա՞ծ է:

- Դուք գիտեք, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է գազի հետ կապված հարցերով հանձնաժողով, որը բանակցություններ է տանում: Էդ բանակցություններն ընթանում են միշտ, ամեն օր, ինչքանով որ ես տեղյակ եմ: Դրա հանգուցալուծումն ինչ-որ մի պահի կլինի ֆիքսված մոտեցումների հրապարակումը: 2020 թվականի հունվարի 1-ից գին է ձեւավորվելու սահմանին, որովհետեւ գիտեք՝ մեկ տարով է. մինչ այդ մենք պետք է համարենք, որ անընդհատ ընթանում են բանակցություններ, որովհետեւ ամեն օր գործոններ են փոխվում: Տեսեք, օրինակ, ես ասացի, որ համաշխարհային շուկայում գները նվազել են: Սա մի գործոն է: Գնի վրա ազդող մյուս գործոնը Հայաստանի՝ համեմատաբար քիչ սպառման ծավալներն են: Մենք Ռուսաստանից ստանում ենք շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր գազ, որը բավականաչափ ցածր ծավալ է: Մյուս գործոնն այն է, որ, ըստ բոլոր ուղենիշային փաստաթղթերի, 2025 թվականին մենք պետք է հասնենք նրան, որ նույն ռուսական ընկերությունները հավելյալ արհեստական առավելություններ չստանան Բելառուսի կամ հայ գործընկերների նկատմամբ: Սա նշանակում է, որ մենք պետք է աստիճանաբար մոտենանք այնտեղ եղած գներին եւ ոչ թե հեռանանք: Այս տեսանկյունից ավելի տրամաբանական կլիներ, որ թեման տարածողները հարց բարձրացնեին՝ ինչու մեզ մոտ չի նվազում գազի գինը:

- Ձեր խոսքից տպավորություն է ստեղծվում, որ գազի գնի բարձրացման մասին տեղեկատվության տարածման մեջ միտում եք տեսնում: Կմանրամասնե՞ք, թե ինչ նպատակ եք տեսնում այդտեղ:

- Ես փորձեցի ուսումնասիրել, թե ովքեր են ինֆորմացիան տարածում: Հնարավոր է՝ ամենաորակյալ ուսումնասիրությունը չեմ արել, բայց այդ տեղեկությունն առաջինը եղել է «հայ-ադրբեջանական բարեկամական պորտալ» կոչվող հարթակում, որը հղում է կատարում իր ռուսական աղբյուրներին: Դրանից օգտվելով՝ բոլորը գրում են: Ես հիմա չգիտեմ՝ էդ գրածների մեջ կա՞ փաստական հիմք, թե՞ ոչ: Ինձ համար՝ որպես տնտեսագետի, այս պահին կա մի փաստ. գազի գինը սահմանին 2019 թվականի հունվարի 1-ին 10 տոկոսով բարձրացավ, ինչն այլ հավասար պայմաններում, եթե չլինեին արդյունավետության բարձրացման քայլերը, պետք է հանգեցներ գնի 5 տոկոս բարձրացման, բայց դա չեղավ, որովհետեւ արդյունավետության ուղիները բարձրացվեցին: Բայց ակնհայտ է, որ այդ բնագավառում մեզ համար չափազանց կարեւոր է համակարգի կենսունակությունը: Այդ կոնտեքստով հիմա բանակցություններ ընթանում են, բայց հավասարապես հնարավոր է այն սցենարը, որ գինը անփոփոխ կլինի, ինչպես նաեւ այն սցենարը, որ գազի գինը նվազի, որը, ի դեպ, համահունչ է ԵԱՏՄ ուղուն:

Գների միտումը բնութագրող գրաֆիկը․ այն կազմել է Արտակ Մանուկյանը

Տպել
2864 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը