Նախագահական համարի 1 գիշերվա արժեքը՝ ավելի քան 1.5 միլիոն դրամ. ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերից ո՞վ որտեղ է գիշերել

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները մեկնել են Հայաստանից: «Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Արտգործնախարարությունը հավելյալ մանրամասներ չի հայտնում ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերի մասին: Մասնավորապես, թե նրանցից ո՞վ որտեղ է գիշերել: Մեզ հաջողվեց ճշտել, որ նախագահներից ոմանք գիշերել են «Գոլդեն Փելես Երեւան», «Ալեքսանդր», «Ռեդիսոն Բլյու» հյուրանոցներում:

«Ալեքսանդր» հյուրանոցում մասնավորապես գիշերել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը: Հյուրանոցից հրաժարվեցին տեղեկատվություն տրամադրել՝ նշելով, որ չեն կարող իրենց հյուրի մասին տեղեկություն հրապարակել: Մեզ հաջողվեց ճշտել, սակայն, որ Տոկաեւին տրամադրվել է հյուրանոցի «Ալեքսանդր սյութ» համարը: Այս համարից նշված հյուրանոցում մեկ հատ է. այն նախագահական է, եւ 1 գիշերն արժե 1 միլիոն 800 հազար դրամ:

Ի դեպ, այս հյուրանոցում կան բարձրակարգ եւս երկու համարներ՝ «Աբովյան» եւ «Պուշկին» անուններով: Սրանք իրենց ճոխությամբ չեն կարող համեմատվել նախագահական համարի հետ եւ համապատասխանաբար արժեն 600 եւ 400 հազար դրամ:

«Ռեդիսոն Բլյու» հյուրանոցի նախագահական համարի արժեքը փոփոխական է՝ կախված հյուրանոցի զբաղվածությունից: Եթե հյուրանոցը գերբեռնված է, այդ համարի արժեքը բարձրանում է: Մեր հարցին ի պատասխան հյուրանոցից հայտնեցին, որ կոնկրետ երեկ այն արժեցել է 1 միլիոն 686 հազար դրամ: Հյուրանոցում, սակայն, հրաժարվեցին հայտնել, թե որ երկրի առաջնորդն է այնտեղ գիշերել:

Ինչ վերաբերում է «Գոլդեն Փելիս Երեւան» հյուրանոցին, այնտեղ կա ընդամենը մեկ նախագահական համար, որն արժե 1 միլիոն 500 հազար դրամ: Թե նախագահներից ով է այնտեղ գիշերել, հյուրանոցում չհայտնեցին:

Ի դեպ, լրագրողները այսօր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանից փորձել են ճշտել՝ արդյո՞ք Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գիշերել է իրենց տանը:

Ծառուկյանը պատասխանել է. «Ալեքսանդր Գրիգորիչն իմ ընկերն է, գիշերել է ընդունելության տանը»: Նշենք, որ Գագիկ Ծառուկյանն ունի անձնական ընդունելությունների տուն, որտեղ կա մեծ այգի եւ բակ: Լուկաշենկոն հավանաբար այնտեղ է գիշերել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաեւը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը:

Նրանցից Հայաստանում չի գիշերել միայն Պուտինը: Նա Հայաստան ժամանեց հենց նիստի օրը եւ նույն օրն էլ հեռացավ Հայաստանից:

Տպել
13164 դիտում

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան

Եռաբլրի հարակից հողատարածքները հանցավոր սխեմայով օտարվել են․ փողերի լվացման՝ ՊՊԾ նախկին պաշտոնյայի գործը դատարանում է

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 9-ին

Բագրատ արքեպիսկոպոսի քայլերթի ընթացքում մեքենան հարվածեց երթը ուղեկցող ոստիկանին

Ինչպես քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին

Անհրաժեշտ է եկեղեցու բարեփոխման խնդիրը, որը հնարավորություն կտա չլինել իշխանության կամ օլիգարխների կցորդը. Բաբաջանյան

Թուրքիայում վայրէջքի ժամանակ պայթել է ինքնաթիռի անիվը. տարհանվել է 190 մարդ