Ակնհայտ է, որ մենք ինչ-որ մի պահի ստիպված ենք լինելու պետական համակարգում աշխատավարձային ռեֆորմ անել. Մանուկյան

Կառավարությունը օրեր առաջ հավանություն է տվել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Նախագծով նախատեսվում է, որ եկող տարի աճելու են թե՛ բյուջեի եկամուտները, թե՛ ծախսերը, թե՛ պակասուրդը՝ դեֆիցիտը։

2020 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, իսկ ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետեւաբար բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նաեւ նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

2019 թվականի բյուջեի նախագծով հաստատված ցուցանիշների համեմատ՝ սպասվում է, որ 2020-ին եկամուտներն աճելու են 201 մլրդ դրամով կամ 13.4%-ով։ Ծախսերը կավելանան 232 մլրդ դրամով կամ 14.1%-ով։ 2020 թվականի բյուջեի նախագիծը դեռեւս պետք է քննարկվի Ազգային ժողովում։ Մինչ այդ, հնարավոր է, որոշ լրացումներ ու փոփոխություններ կատարվեն։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանը կարծում է, որ այս նախագիծն ավելի լավն է, քան նախորդ տարիներինը:

- Պարոն Մանուկյան, ծանո՞թ եք 2020 թվականի պետբյուջեի նախագծին: Այս բյուջեն իր ծավալով աննախադեպ է համարվում: Կնշե՞ք, թե ինչով է աննախադեպ:

- Աննախադեպ լինելու առումով. հասկանալի է, որ մեր տնտեսությունը զարգանում է, ունի զարգացման վեկտոր, ու եթե միայն թվային ցուցանիշներով դիտարկենք՝ դոլարային կամ դրամային արտահայտությամբ, եւ եթե բյուջեն որեւէ ճգնաժամային միտումներ չունենա, ապա ակնհայտ է, որ որոշակիորեն ավելի մեծ կլինի, քան նախորդ տարվա բյուջեն: Մի քանի կարեւոր դիտարկումներ անեմ. առաջինը՝ սա այն բյուջեն է, որտեղ կառավարությունը նկատել է բոլոր անարդյունավետ ծախսերը, ինչի արդյունքն այն է, որ նույն կապիտալ ծախսերի առումով որոշակի թերակատարումներ ունենք: Դրա հիման վրա 2020 թվականի բյուջեն՝ ինչպես ենթակառուցվածքների մասով, այնպես էլ սոցիալական ծախսերի, բավականաչափ առաջանցիկ միտումներ ունի: Ես այս առումով եմ ավելի շատ կարեւորում, որովհետեւ եթե մենք դոլարային նայենք, 2021 թվականի բյուջեն այլ հավասար պայմաններում լինելու է ավելի մեծ, քան 2020-ինը:

- Բացի նրանից, որ աճում է բյուջեն, աճում է նաեւ բյուջեի դեֆիցիտը՝ 182 մլրդ դրամով: Ինչո՞վ է սա պայմանավորված:

- Առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ այդ բյուջեում բացի ենթակառուցվածքների ավելի ագրեսիվ ռազմավարությունից, դրված է նաեւ մարդկային կապիտալի զարգացման մասով բավականաչափ որակական մեծ փոփոխություններ: Մասնավորապես՝ առողջապահության ոլորտը, կրթության ոլորտը միտված են մարդկային կապիտալի պահպանմանը եւ զարգացմանը: Այս առումով շատ ավելի մեծ աճի տեմպեր են ֆիքսված, քան նույն տնտեսական աճն է, որը կանխատեսվում է 2020 թվականին: 10-ից ավելի տոկոսով այդ բնագավառներում աճ է նախատեսվում: Սա եւս, կարծում եմ, կարեւորագույն առանձնահատկություններից է, որն այս բյուջեն ունի, ու հասկանալի է, որ այդ բնագավառում (որպեսզի մենք նաեւ այլ ծախսերի կոմպենսացիա իրականացնենք) բյուջեն պետք է լինի դեֆիցիտային:

- Ձեր գնահատմամբ՝ կա՞ն ոլորտներ, որտեղ նախատեսվել է ավելացնել քիչ գումար կամ կա՞ն ոլորտներ, որտեղ չարժեր այդքան գումար հատկացնել:

- Նախ ակնհայտ է, որ մենք ինչ-որ մի պահի ստիպված ենք լինելու պետական համակարգում աշխատավարձային ռեֆորմ անել: Ակնհայտ է, որ 2020 թվականի բյուջեի նախագծում այդ ռազմավարությունը դեռ կյանքի չի կոչվել, բայց գաղտնիք բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ նախկինում պետական համակարգի աշխատողների աշխատավարձը նրանց հիմնական եկամուտները չեն եղել: Երբ հիմա մենք հակակոռուպցիոն պայքարի համատեքստում մեծ հաշվով նվազեցնում ենք պետական համակարգի ծառայողների համար այլ եկամուտներ գեներացնելու գրավչությունը, մենք պետք է մրցունակ կադրեր ներգրավելու տեսանկյունից եկամուտները մոտեցնենք այն առկա միտումներին, որը տիրում է աշխատաշուկայում:

- Եթե համեմատենք նախորդ տարիների բյուջեների հետ, այս բյուջեն ինչո՞վ է ավելի լավը:

- Նախ՝ ավելի լավն է նրանով, որ արդեն իսկ որոշակիորեն զսպված է լինելու այն անարդյունավետություններից, որոնք կար: Այսինքն՝ ավելի մեծանալու է ծախսային արդյունավետությունը եւ նաեւ դրա հետեւանքով ավելի մեծանալու է հասցեականությունը: Դուք գիտեք, որ կենսաթոշակների մասով եւ այլ սոցիալական ոլորտների մասով արդեն իսկ բարձրացման վեկտոր է ամրագրված: Այս բյուջեն լինելու է ավելի վերաբաշխողական: Գիտեք, որ 2018 թվականին որոշակի դրական միտումներ կար, 2019-ին շատ ավելի տեսանելի է ստվերի կրճատումը: 2020 թվականին այդ միտումը էլ ավելի շարունակական է լինելու:

- Հնարավո՞ր է ԱԺ-ում քննարկման արդյունքում անհամաձայնություններ լինեն եւ որոշվի նախագիծը հետ ուղարկել՝ փոփոխություններ կատարելու համար:

- Խիստ կասկածում եմ, որովհետեւ այն հիմնական ռազմավարական վեկտորները, որոնք դրված են՝ ենթակառուցվածքներ, կրթություն, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, սրանք այն հիմնական ոլորտներն են, որոնց վերաբերյալ ընդդիմությունն էլ է միշտ մտահոգություններ հայտնել: Իհարկե, ընդդիմությունը նաեւ քաղաքական նկատառումներով՝ չգիտեմ ինչպես կքվեարկի, բայց վեկտորալ տեսանկյունից ակնհայտ է, որ սրանք այն ուղիներն են, որոնք մշտապես մենք նկատել ենք:

- Այսինքն՝ կարծում եք, որ բյուջեով նախատեսված բաշխումները համապատասխանում են իշխող ուժի ծրագրերի՞ն:

- Այո, դա բխում է նախ կառավարության ծրագրից: Օրինակ՝ կենսաթոշակների առաջանցիկ բարձրացումը: Ես նաեւ պետք է ասեմ, որ մենք ուզում ենք՝ ինչքան շատ՝ այդքան լավ, բայց մի պահ էլ մենք պետք է տեսնենք, թե ինչքան ենք մենք կարողանում եկամուտներ գեներացնել: Հատկապես նաեւ պայմանավորված ԵԱՏՄ-ի զարգացումներով, մասնավորապես՝ մեքենաների առնչությամբ որոշակի եկամուտների բացասական ազդեցություն կլինի: Այնուհանդերձ, եկամտային մասով ավելի քան 10 տոկոս ավելացման թիրախ է դրվել: Այստեղ արդեն հարցն այն է, թե քո եկամուտները ինչպես վերաբաշխես, որպեսզի ավելի հասանելի լինի դեպի քաղաքացին: Իմ կարծիքով՝ մարդկային կապիտալի զարգացման, սոցիալական ապահովության, ենթակառուցվածքների ուղղությունների ավելի առաջանցիկ աճն այն ուղղությունն է, որը  նաեւ կնպաստի երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի:

- Որպես տնտեսագետ՝ ի՞նչն եք առաջնային համարում 2020-ի բյուջեում, ինչի՞ վրա պիտի լինի շեշտադրումը:

- Ինչո՞վ մենք կարող ենք գրավիչ լինել այլ երկրների համար՝ որպես երկիր. ինձ համար մի պատասխան կա՝ դա մարդկային կապիտալն է: Կարծում եմ, որ չափազանց կարեւոր կլինի զբոսաշրջության ոլորտում ավելի թիրախային քաղաքականությունը:

Տպել
2901 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ