Դիջեյ Արմին Վան Բյուրենը ժամանեց Երեւան՝ մասնակցելու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին

Այսօր՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան մեկնարկելիք «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով-2019»-ին մասնակցելու համար քիչ առաջ Երեւան ժամանեց համաշխարհային ճանաչում վայելող դիջեյ, երաժշտական պրոդյուրսեր Արմին վան Բյուրենը:

Օդանավակայանում դիջեյին դիմավորեցին նրա հայ երկրպագուները, ստորագրություն խնդրեցին։ Այսօր երեկոյան ժամը 20։00-ին Հանրապետության հրապարակում մեկնարկող միջոցառմանը ելույթ է ունենալու նաեւ ինքը՝ Վան Բյուրենը:

WCIT-2019-ի բացման օրը տեղի կունենա յուրահատուկ տեխնո համերգ, որում կմասնակցեն այն բոլոր երկրների ներկայացուցիչները, որտեղ մինչ այս կայացել է համաշխարհային կոնգրեսը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանել նաեւ Սերժ Թանկյանը: Քիչ ուշ սպասվում է Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների այցը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու WCIT 2019 տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը։ Այն հյուրընկալվում է Հայաստանում կառավարության եւ մի շարք ՏՏ կազմակերպությունների աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Հայաստանում անցկացվող 23-րդ համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։

Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Թեման ընտրվել է դեռեւս հայտը ներկայացնելիս՝ 2014 թվականին: Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա: Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ Բանախոսների թվում են հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գործարար Ալեքսիս Օհանյանը, ՌԴ հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը, «GIPHY»-ի հիմնադիր Ալեքս Չունգը եւ մի շարք այլ համաշխարհային փորձագետներ: Իր մակարդակով սա առաջին համաշխարհային ՏՏ համաժողովն է, որը տեղի է ունենալու Հայաստանում: Հաշվի առնելով նաեւ այն ձգտումները, որը Հայաստանի կառավարությունը դրել է իր առաջ՝ Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիաների երկիր՝ սա լավ հնարավորություն է թե՛ կապեր հաստատելու, թե՛ գործընկերներ ձեռք բերելու եւ թե՛ Հայաստանում իրականացվող աշխատանքները ներկայացնելու համար: Այսպիսի միջոցառումների ժամանակ ՏՏ ոլորտի աշխարհի ամենախոշոր ընկերությունները, ինչպիսիք են «Գուգլ»-ը, «Ֆեյսբուք»-ը, «Մայքրոսոֆթ»-ը, ունենում են իրենց ներկայացուցիչները:

Տպել
3593 դիտում

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը

Զինված անհայտ անձինք ներխուժել են Ձորաղբյուրի տներից մեկը, կրակելով վնասել «Լեքսուս»-ը և փորձել գողություն կատարել

Գիշերը Գյումրիում թանգարանային է եղել (լուսանկարներ)

Տևական ժամանակ լույս չի լինի Երևանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներում

Հնդկաստանում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանում բիզնես գործունեություն ծավալելու հնարավորությունները

Այսօր մի քանի ժամով Երևանի փոքր կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 19-ին