Աղավաղելով իմ ասածը՝ հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին. Անդրանիկ Քոչարյանի պարզաբանումը

Հաշվի առնելով այն իրարանցումը և բազմապիսի մեկնաբանությունները, որ առաջացրեց իմ հարցազրույցը՝ ցանկանում եմ պարզաբանել հետևյալը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Լրագրողը մատնանշեց, որ Արփինե Հովհաննիսյանը, վերջին հարցազրույցներից մեկում խոսելով թալանված ակտիվների, ապօրինի գույքի վերադարձի մասին, պայմանականորեն տվել է նաև իմ անունը: Ես պատասխանեցի․ «Տիկինը ինչ-որ պահի հանդիսացել է մեր երկրի Արդարադատության նախարարը։ Պետք է խոսի փաստերով, իսկ պայմանական կարող է տալ իր մայրիկի, իր անհայտ հայրիկի և մյուսների անունները և այն մարդկանց անունները, որոնք, ըստ էության, թաքցրել են կամ չեն հայտարարագրել ունեցվածքը»։

Բոլորս գիտեինք, որ նախկին նախարարի մայրը կատարել է ՔԿԱԳ բաժնի պետի գործառույթներ, ինչը հանրային պաշտոն է, և, բնականաբար, ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրության ընդունման դեպքում Արփինե Հովհաննիսյանի մայրը պետք է հիմնավորի իր կուտակած ունեցվածքի հիմքերը: Ահա, ոչինչ չէինք լսել նախկին նախարարի հոր հանրային սեկտորում ունեցած կարգավիճակի, մասնավորապես՝ ի՞նչ պաշտոններ է զբաղեցրել, ընկնում է արդյո՞ք նշված օրենքի կիրառման դաշտ, ինչով էլ պայմանավորված՝ օգտագործեցի անհայտ բառը:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ապա տխրահռչակ էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի և Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանի նախաձեռնությանը, կարող եմ ասել, որ հենց դուք, աղավաղելով իմ ասածը, առաջին հերթին հարվածի տակ դրեցիք տիկին Արփինե Հովհաննիսյանին:

Այս նախաձեռնությունը պայմանավորված է նրանով, որ մեր երկրում դեռևս չի եղել անցումային արդարադատություն, դեռևս չի տրվել պատշաճ գնահատական նախորդ ռեժիմներին և դրանց սպասարկող չինովնիկներին: Սերժ Սարգսյանի նախկին ռեֆերենտ Սիրանուշ Սահակյանն Էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնավարության ընթացքում տապալեց քաղաքացիական հասարակության կողմից նախաձեռնված բոլոր վարույթները, իսկ Էլինար Վարդանյանը՝ իբրև Ազգային Ժողովի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, կատարյալ անգործություն դրսևորեց ՀՀ-ում առկա մարդու իրավունքների աղաղակող խախտումներին: Իրավապաշտպան գործունեությամբ պետք է զբաղվեն անբասիր անցյալ ունեցող, հայերենին լավ տիրապետող, խոսքը չաղավաղող և բարեվարքության պակաս չունեցող անձինք»:

Տպել
2598 դիտում

Վրաստանում տեղի ունեցող ցույցերը երկրի վարչապետը «հեղափոխության փորձ» է որակել

Սպանություն «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի հարևանությամբ

ՀՀ-ում ոստիկանության գվարդիա կստեղծվի․ Կառավարությունը նախագիծը հավանության արժանացրեց, ինչ է նախատեսվում

Տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է լինի այնպիսին, որ խթանի մարդկանց անձնային աճը. Նիկոլ Փաշինյան

ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր

Ոստիկանությունը հերքում է Տավուշում մարդկանց ծեծի ենթարկելով բերման ենթարկելու մասին լուրերը

Ուսուցչի աշխատանքն ընկալվում է՝ էնքան որ տնից դուրս գա, բա էդ երեխեքի ապագայի պատասխանատվությունն ո՞ւմ վրա է. Փաշինյան

Չեմ հրապարակի պատգամավորների անուններ, որոնք սեփական ԶԼՄ-ներում կատու են ճղում, Հանրայինի հրավերից՝ օքսիդանում. Ղազարյան

Նոր ո՞ւժ, թե՞ հնի ռեբրենդինգ, ավելի ազնիվ կլիներ անվանվել «նոր նախկինները». Գալջյանը՝ Մարությանի կուսակցության մասին

Նաիրա Հովսեփյանը ազատվել է ԲԴԽ անդամի պաշտոնից

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

2 օրում՝ տրանսպորտային 25 պատահար. 1 մարդ զոհվել է, 33-ը՝ վիրավորում ստացել

Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը

Կիրանցում մեքենայի անվադողը դանակով ծակած Երևանի բնակչին մեղադրանք է ներկայացվել

Վրաստանում ցուցարարները պատռել և այրել են Ռուսաստանի դրոշը

Գետափ-Մարտունի ճանապարհին ջրաբերուկները լցվել են երթևեկելի հատված

Բելառուսի զինվորականները Իրանում մասնակցում են հակաահաբեկչական զորավարժություններին

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան

Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է

Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցի և Խեյրեմլիի շրջակա տարածքում իրականացվում է ականազերծում. ՆԳՆ-ն տեղում անցել է ուժեղացված ծառայության

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե