Պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի խանութի կողմից. բնակիչ (տեսանյութ)

«Փաստն այն է, որ պետական կարիքների համար օտարված իմ սեփական տարածքն այսօր օգտագործվում է Սեդրակ Քոչարյանի «Stefano Ricci» բրենդային խանութի կողմից»,- Ազգային ժողովում շարունակվող՝ «Պետության կողմից Հյուսիսային պողոտա-Կասկադ ծրագրով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետեւանքով սեփականության իրավունքի ոտնահարման խնդիրները» թեմայով լսումների ընթացքում այսօր այս մասին հայտարարեց 2002-ին Հյուսիսային պողոտայի իր տունը կորցրած բնակիչներից Սրբուհի Ղասաբյանը:

Նա ընդգծեց, որ իր տան փոխհատուցումը այս 17 տարիների ընթացքում դեռ վերջնական լուծում չի ստացել: «Փոխհատուցումը կարծես տրվում էր՝ ըստ ընտրական ցուցակի. ով կողմ էր քվեարկել 1998 թվականին (Ռոբերտ Քոչարյանին-խմբ.)՝ շահում էր, ով դեմ էր քվեարկել՝ ենթարկվում էր ինչ-որ ֆինանսական, ֆիզիկական, բարոյական հաշվեհարդարի»,- ասաց տիկին Ղասաբյանը՝ հավելելով, որ առաջարկում է, որ պետությանը պատճառած վնասը վերադարձնող եւ Հայաստանից հեռացող օլիգարխները մինչ հեռանալը վերադարձնեն նաեւ տուժած ընտանիքների գումարները:

Նույն լսումներին մասնակից Արամի փողոցի նախկին բնակիչ Իրինա Փիլոյանն էլ ասաց՝ 1100 քառակուսի մետր հողատարածք եւ 315 քմ շինություն են ունեցել. «Երեւանի սրտում՝ Արամի փողոցում, մեկ քառակուսի մետրը գնահատվել է 250 դոլար՝ 2006 թվականին, երբ մեկ քառակուսի մետր հողի նվազագույն արժեքը 1500 դոլար էր։ Մեզ փոխհատուցել են 250 դոլար՝ քառակուսու համար։ Մենք դիմել ենք ՄԻԵԴ, արդեն անցել է տասը տարի, լիահույս ենք, որ մոտ ապագայում այդ հարցը կքննարկվի»,- նշեց Փիլոյանը։

Ըստ վերջինիս՝ իրենց տարածքի մի մասն օտարվել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը.

«Պատահական բացահայտեցինք, որ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ընդամենը մեկ որոշմամբ մեր սեփական տարածքից 300 քառակուսի մետր հատկացրել է Արա Աբրահամյանին պատկանող ընկերությանը։ Մենք, սեփականատեր լինելով, պատահական ենք իմացել. պարզապես նոր սեփականության վկայական ստանալու գործընթացում տեսել ենք, որ մեր սեփական գույքի մի մասը գրանցված է «СОГЛАСИЕ-АРМЕНИЯ» ընկերության անունով»,- հավելեց նա։

Իրինա Փիլոյանն ասաց նաեւ, որ մասնավոր զրույցներում շատ դատավորներ իրենց ասում են, որ նրանց պայքարը ճիշտ է, բայց ոչինչ անել չեն կարող:

 

 

Տպել
5681 դիտում

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին