7 որդի ունեցող եւ դրա համար Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված ընտանիքը զրկվել է նպաստից

Նախորդ տարի Ծնողական փառքի մեդալով պարգեւատրված Հարութիկ Պողոսյանի եւ Զարուհի Ներսիսյանի բազմազավակ ընտանիքին նպաստից զրկել են:

Յոթ երեխաների հայրը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ օգոստոսից նպաստ չվճարելու առիթ է հանդիսացել ավագ որդու՝ 21-ամյա Արմանի աշխատանքի անցնելը: Արմանն ամռանը զորացրվելուց հետո աշխատանքի է ընդունվել Սոթքի ոսկու հանքում: Ըստ հոր՝ ստանում է 90 հազար դրամ աշխատավարձ:

Պողոսյանների երեք որդիներն արդեն չափահաս են, սակայն ընտանիքում աշխատում են միայն հայրն ու ավագ որդին: Բազմանդամ ընտանիքը սոցիալապես անապահով է: Նպաստից զրկվելու մասին հարեւան խանութպանի միջոցով են լսել: «Խանութի տիրոջը մոտ 200 հազար դրամ պարտք ենք, ասաց՝ նպաստ են տալիս, գնա՞մ ձերն էլ ստանամ: Գնացել էր, ասել էին՝ իրենք նպաստ չունեն: Հետո ես գնացի, հարցրի, ասացին՝ ծրագրով ցույց է տվել ավագ որդուդ աշխատելը, դրա համար նպաստից զրկել են»,- պատմեց Հարութիկ Պողոսյանը:

Երկրորդ որդին՝ 20-ամյա Արմենը, եւս ավագ եղբոր հետ ծառայել է Արցախի զորամասերից մեկում: Տանկի մեխանիկ-վարորդ է եղել, սակայն հիմա չի աշխատում: «Տղայիս 20 օր էր մնացել, որ զորացրվի, վիրավորվել էր եւ քթի կոտրվածք ստացել: Բերեցինք Մուրացանի հոսպիտալ, կարեր դրեցին, բուժումներ արեցին, բայց ասացին, որ վիրահատություն կատարելու համար 6 ամիս պիտի անցնի: Այդ վնասվածքները նա ծառայության ընթացքում էր ստացել, բայց վիրահատությունը պիտի ամիսներ անց անեին: Ձգձգեցին, տարան-բերեցին, վերջում էլ ասացին, որ այդ ծախսերը մենք պետք է անենք, որովհետեւ զորացրված է: Ես կոպեկներով եմ յոլա գնում, 500 հազար դրամ որտեղի՞ց տամ էդ վիրահատության համար: Չկա պետություն, չկա օրենք, չկա մարդ»,- նեղսրտեց Հարութիկ Պողոսյանը:

Չափահաս դարձած երրորդ տղան Լենիկն է, ծնվել է 2001 թվականի հունիսի 24-ին: Նա էլ ամռանը պետք է բանակ զորակոչվի: Հայրը չի ցանկանում նրան էլ բանակ ուղարկել, քանի որ պետությունը նման ձեւով է վարվում յոթ զինվոր տված ընտանիքի հետ: «Երրորդ որդիս դարձավ չափահաս, մտածում էինք, որ գոնե մի 40 հազար կստանանք չորս անչափահասների համար, բայց՝ ոչ: Նրանք մտածում են, որ մեծ եղբայրը պետք է այդ 90 հազարով իր 6 եղբայրներին պահի՞: Կամ ինչի՞ պիտի եղբայրը եղբորը պահի, դրա համար ծնողներն են պատասխանատու, մենք էլ չենք կարողանում, ի վիճակի չենք: Արդեն 9 տարի է՝ 5 միլիոնից ավելի վարկերի տակ ենք, համագյուղացիներին էլ 2 միլիոն բաժանեմ՝ էլի չեմ կարողանա նրանց պարտքերից պրծնել, շորի խանութներին պարտք եմ, դպրոցի դասագրքերի գումարները չեմ տվել: Ո՞ր մեկն ասեմ»,- վրդովված թվարկում է բազմազավակ ընտանիքի հայրը:

Արմանի՝ հանքում աշխատելու պայմանագրի ժամկետը նոյեմբերին լրանում է, դեռ պարզ չէ՝ դրանից հետո երիտասարդի հետ նոր պայմանագիր կկնքե՞ն, թե՞ ոչ: Հոր խոսքով՝ այդ աշխատանքին որդուն մեծ դժվարությամբ է կարողացել տեղավորել, սրան-նրան խնդրելով՝ մի կերպ է ստացվել:

Դեռ մեր նախորդ՝ պարգեւատրման առիթով տված հարցազրույցում էր յոթ երեխաների հայրը նշել, որ մշտական աշխատանք չունի, բեռնատար մեքենա է վարում: Զբաղվում է նաեւ հողագործությամբ ու անասնապահությամբ: «Աշխատանք չունենք, հող էլ չունենք: Կես հեկտար հող ունեմ, բայց մեր տանը հարակից տնամերձ հողամասեր կան, իրենք այստեղ չեն, ռուսաստաններում են, մեկ հեկտար վարձակալել եմ, ցանում եմ, սարում խոտհարքներ ունեմ, խոտ եմ քաղում, վաճառում: Վարորդություն եմ անում (ես ինքս վարորդ եմ մասնագիտությամբ), գիշեր-ցերեկ, անքուն-անդադար աշխատում եմ, որ երեխաներիս կարողանամ պահել»,- ապրուստ վաստակելու միջոցների մասին խոսելով՝ ասել էր բազմազավակ հայրը: Այսօր նրանց կյանքում գրեթե ոչինչ չի փոխվել, միայն ծախսերն են շատացել: Իսկ ավագ որդու մի քանի կոպեկ աշխատավարձը նպաստել է նպաստից զրկվելուն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության նպաստների բաժնի փորձագետ Սուսաննա Պողոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց, որ Պողոսյանների ընտանիքի աղքատության միավորը 28 է, մինչդեռ պետք է 30-ից բարձր լիներ, որպեսզի նպաստ ստանալու իրավունք ունենային: 9 անդամից բաղկացած ընտանիքի աղքատության միավորը նախկինում բավականին բարձր է եղել՝ 38,46 միավոր:

Նպաստների բաժնի փորձագետը նաեւ նշեց, որ Հարութիկ Պողոսյանի ավագ որդու՝ Արման Պողոսյանի աշխատավարձը գրանցված է ոչ թե 90 հազար, այլ՝ 140: «Հավանաբար հուլիս ամսին են եկամուտը մուտքագրել եւ միանգամից միավորը նվազել է: Բացի դա, Պողոսյանները հող ունեն: Ըստ կադաստրային արժեքի՝ դա այնքան էլ քիչ հող չէ»,- ասաց Պողոսյանը:

Նպաստների բաժնի փորձագետը նկատեց, որ Պողոսյանների աղքատության միավորի նվազմանն է նպաստել երեխաների չափահաս դառնալն ու ընտանիքում աշխատունակ անձանց թվի մեծացումը, նրանք ներկա պահին 5-ն են, բայց առավել ազդեցիկ գործոնը Պողոսյանների ավագ որդու 140 հազար մուտքագրված աշխատավարձն է եղել:

Հ.Գ. 2018 թվականին Մարտի 8-ի կապակցությամբ Սերժ Սարգսյանը պարգեւատրել էր մի խումբ կանանց եւ բազմազավակ ծնողների, որոնց թվում էին նաեւ 7 որդի ունեցող Հարութիկ Պողոսյանն ու Զարուհի Ներսիսյանը: «Ընտանիքի կայացման ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի, յոթ զավակ դաստիարակելու, նրանց ֆիզիկական, հոգեւոր, բարոյական լիարժեք ու ներդաշնակ զարգացումն ապահովելու համար» ամուսինները պարգեւատրվել են Ծնողական փառքի մեդալով:

Հ.Գ. Հոդվածը հրապարակվելուց հետո ՀԺ-ի հետ կրկին կապ հաստատեց Հարութիկ Պողոսյանը, վստահեցնելով, որ Սուսաննա Պողոսյանը սխալ տեղեկատվություն է տվել հողի չափի մասին. «Մեր ունեցած հողն ընդամենը 40 սոտ է, դա մի սենյակի չափ հող է մոտավորապես, ես չգիտեմ, թե ինչ հաշվարկով են նրանք այդպես ասել, բայց սխալ են ասել»:

Տպել
4510 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)