Էջմիածինը հայ ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոնն է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Էջմիածին և մասնակցել քաղաքի հիմնադրման 2704-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Տոնական միջոցառումների ծրագիրը մեկնարկել է Էջմիածնի հիմնադրման 2704-ամյակին նվիրված հանդիսավոր նիստով, որը տեղի է ունեցել քաղաքի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:

Վարչապետը մասնակցել է հանդիսավոր նիստին և հանդես եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես նշել է.

«Հարգելի տիկին քաղաքապետ,

Էջմիածնի ավագանու հարգելի անդամներ,

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների  մեծարգո նախարար,

Ազգային ժողովի պատգամավորներ, մարզպետներ,

Գերաշնորհ Տեր,

Մեծարգո դեսպաններ,

Հարգելի հյուրեր,

Սիրելի էջմիածինցիներ,

շնորհավորում եմ բոլորիս Էջմիածնի  2704-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս ամբիոնից արդեն շատ բան ասվեց Էջմիածնի մասին, և կարծում եմ, այո՛, մեր միասնական ընկալումն Էջմիածնի վերաբերյալ հենց դա է, որ Էջմիածինը համայն հայության հոգևոր մայրաքաղաքն է: Ըստ էության, սա ասելով, ես ուզում եմ ընդգծել, որ Էջմիածինը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցած մի քանի շրջադարձային փոփոխությունների կենտրոն և մայրաքաղաք է:

Առաջինը, իհարկե, քրիստոնեության ընդունումն է, որը շրջադարձային, հեղափոխական նշանակություն ունեցավ մեր կյանքում, և այսօր մեր ինքնության անբաժանելի մասն է քրիստոնեությունը, Հայ Առաքելական Եկեղեցին:

Որպես այս իրադարձության տրամաբանական և նույնքան շրջադարձային իրադարձություն՝ Էջմիածինը դարձավ հայոց գրերի ստեղծման կենտրոնը, որովհետև դրանով զբաղվեցին Ամենայն Հայոց Կաթողիկոս  Սահակ Պարթևը՝ Վռամշապուհ արքայի հանձնարարությամբ և Մեսրոպ Մաշտոցը: Գրերն ստեղծվեցին, և Էջմիածինը դարձավ հայոց դպրության մայրաքաղաքը, և այստեղ հիմք դրվեց հայերենով կրթությանը: Սա նույնպիսի հեղափոխական մի իրադարձություն էր, որ տեղի է ունեցել մեր կյանքում, և այսօր նույնպես մեր ինքնության անբաժանելի մասն է:

Հաջորդ իրադարձությունը, որի մասին նույնպես հիշատակվեց, Սարդարապատի ճակատամարտն է: Շատերը՝ պատմաբաններ, ոչ պատմաբաններ, համոզված են, որ Սարդարապատի ճակատամարտի ճակատագրում շատ մեծ նշանակություն ունեցավ այն հանգամանքը, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժարվեց հեռանալ Էջմիածնից, երբ նրան բացատրում էին, որ, ահա, թշնամին շատ մոտ է, Ձեր կյանքին վտանգ է սպառնում և խելամիտ կլինի հեռանալ Էջմիածնից: Բայց Ամենայն Հայոց կաթողիկոսը, ցուցաբերելով բացառիկ խիզախություն, ասաց, որ եթե իմ ժողովուրդը և մեր բանակը չեն կարող ինձ պաշտպանել, ես ինքս սուր կվերցնեմ և կպաշտպանեմ ինքս ինձ, մեր հավատը և մեր եկեղեցին: Եվ այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց Սարդարապատում կանգնած զինվորների շրջանում, ինչն աներկբա կերպով կրկնապատկեց, բազմապատկեց նրանց ուժը, եռանդը, բարձրացրեց նրանց մարտական ոգին:

Հաջորդ փուլը, որտեղ Էջմիածինը շատ կարևոր նշանակություն է ունեցել, շատ մեծ ակտիվություն է ցուցաբերել, ուզում եմ ընդգծել՝ արցախյան հերոսամարտի շրջանն էր, երբ բազմաթիվ էջմիածինցիներ մեկնեցին առաջնագիծ ու սեփական կյանքի և առողջության գնով պաշտպանեցին մեր հայրենիքը, պաշտպանեցին Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, ինչպես Հայաստանի բազմաթիվ  այլ քաղաքներ, բնակավայրեր:

Իհարկե, անկախության շրջանում Էջմիածնի պատմությունը շատ մեծ հակասություններ է ունեցել, քաղաքը միշտ եղել է ուշադրության կենտրոնում. եղել են հաջողություններ, եղել են անհաջողություններ, եղել են լուսավոր էջեր, եղել են ոչ այնքան լուսավոր էջեր: Բայց ես ուզում եմ ընդգծել, որ արդի իմաստով, քաղաքական իմաստով Էջմիածինը ևս մեկ շրջադարձային նշանակություն ունեցող իրադարձության կենտրոն դարձավ: Եվ ես դա շատ սիմվոլիկ եմ համարում, որ այդ հազարամյա պատմության ընթացքում այս կարևոր, իհարկե, իր մասշտաբներով գուցե ոչ այնքան մեծ, բայց բովանդակությամբ գուցե շրջադարձային իրադարձություն տեղի ունեցավ, և երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ընտրվեց կին քաղաքապետ: Ես սա նույնպես շատ կարևոր իրադարձություն եմ համարում և հույս ունեմ, որ այս իրադարձությունը նույնպես մեր երկրում ունենալու է շրջադարձային հետևանքներ:

Հայաստանի Հանրապետությունում կանանց ներգրավումը պետական կառավարման գործում, քաղաքական գործընթացներում, հանրային կյանքում պիտի ավելի ու ավելի մեծ մասշտաբներ ունենա, և դա պետք է իր ազդեցությունն ունենա Հայաստանի զարգացման գործում: Այսօր կանայք Հայաստանում բնակչության ավելի քան կեսն են, և եթե մենք բոլոր անհրաժեշտ և տրամաբանական պայմանները և մթնոլորտը չապահովենք, որպեսզի կանայք հանրային կյանքում, տնտեսական ակտիվության իմաստով գործունեության բավարար դաշտ ստանան, դա կնշանակի, որ մենք մեր զարգացման ռեսուրսի կեսից ավելին սահմանափակում ենք ,և մենք մեր զարգացման ճանապարհին դնում ենք անհարկի խոչընդոտներ: Ընդ որում, ինչպես բազմիցս ասել եմ, հիմա էլ ուզում եմ ընդգծել, որ իմ ընկալմամբ և պատկերացմամբ, և թող ներվի ինձ ասել, նաև փորձով, կանանց ակտիվությունն ամենևին չի հակասում ավանդական ընտանիքի վերաբերյալ մեր պատկերացումներին, որովհետև բազմաթիվ կանայք, ովքեր ակտիվ տնտեսական, հանրային գործունեություն են ծավալում, նրանք նույնքան պարտաճանաչ և հոգատար ընտանիքի մայր են, և նրանք կարողանում են, ի տարբերություն տղամարդկանց, երկու ճակատով աշխատել և կռվել՝ բառիս փոխաբերական իմաստով:

Սիրելի էջմիածինցիներ,

սիրելի հայրենակիցներ,

հարգելի տիկին քաղաքապետ,

մեզ բոլորիս շնորհավորում եմ Էջմիածնի 2704–ամյակի այս լուսավոր օրվա կապակցությամբ: Ես չգիտեմ՝ 2704 տարի առաջ արդյոք մեր նախնիները մտածե՞լ են այսօրվա մասին, մտածե՞լ են արդյոք, թե ինչպիսին են ուզում տեսնել մեզ, ինչպիսին են ուզում, որ մենք տեսնենք իրենց, բայց Էջմիածինը մեր յուրաքանչյուրի, աշխարհում ապրող յուրաքանչյուր հայի ինքնության անբաժանելի մասն է: Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա Էջմիածնում, այսօրվա Հայաստանում կա մտածողության այդպիսի կերպ, որ մենք մտածենք ոչ միայն այսօրվա մասին, ոչ միայն երեկվա մասին, այլև վաղվա մասին, ոչ միայն մեկ օրվա, մեկ շաբաթվա, մեկ տարվա, այլև հազարամյակի կտրվածքով: Ես հավատում եմ, որ 2704-ամյա Էջմիածինն ամենամեծ և կարևոր վկայությունն է, որ մենք ունենք պատասխանատվություն նաև այն սերունդի առաջ, որը պիտի նշի Էջմիածին քաղաքի 5408-ամյակը: Եվ ես ուզում եմ, որ նրանք շնորհակալությամբ հիշեն մեզ և մեր նախնիներին:

Այս շնորհակալությանն արժանանալը, թերևս, մեր ամենակարևոր առաքելությունն է, և այդ առաքելությունն իրականացնելու համար մենք պետք է կենտրոնացնենք մեր բոլոր ուժերը, մեր հավատը: Հավատն իսկապես նույնքան կարևոր է, որովհետև, ինչպես ասված է Աստվածաշնչում, եթե մանանեխի հատիկի չափ հավատ ունենաս և սարին ասես՝ ահա, վեր կաց և ծովն ընկիր, սարը կշարժվի իր տեղից և կընկնի ծովը: Մենք բազմաթիվ և եթե ոչ բազմաթիվ, ապա մի քանի սարեր մեր հավատով և համոզվածությամբ արդեն իսկ ուղարկել ենք կամ տեղափոխել ենք կամ շարժել ենք: Եվ այս հավատը մեզ պետք է ուղեկցի մեր հետագա գործունեության մեջ, որովհետև մեր նպատակը չի կարող շեղվել այն պարզ գաղափարից, որը դրված էր 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հիմքում. այդ գաղափարն ազատ քաղաքացին է, պաշտպանված քաղաքացին է, օրենքի գերակայությունը, իրավունքի պետությունը և, ի վերջո, ազատ և երջանիկ Հայաստանը, ի վերջո, մենք և մեր երեխաները, մեր հետագա հազարամյա, երկուհազարամյա այն սերունդները, որոնք պիտի ապրեն ազատ և երջանիկ Հայաստանում:

Ահա այսքան պարզ և այսքան բարդ է այն խնդիրը, որ մենք պետք է լուծենք, և իհարկե, այդ խնդրի լուծումը սկսում է ամեն փողոցից, ամեն բակից, ամեն տանիքից, ամեն շքամուտքից, ամեն դպրոցից, ամեն մանկապարտեզից: Նկատի ունեմ գլոբալ այս խնդիրները մենք, այո՛, պետք է կարողանանք դետալացնել մինչև քաղաքապետի, վարչական շրջանի ղեկավարի, ավագանու անդամի անելիք, և այդ անելիքն է, որ պետք է մեզ առաջնորդի ամենօրյա աշխատանքում:

Հարգելի ներկաներ,

ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Էջմիածին քաղաքի 2704-ամյակի կապակցությամբ և մեզ, մեր ժողովրդին, մեր երկրին, մեր պետությանը, մեզանից յուրաքանչյուրին, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու մաղթում եմ վստահություն և հավատ սեփական անձի, սեփական տաղանդի, սեփական երկրի, սեփական ժողովրդի և սեփական ապագայի նկատմամբ:

Շնորհակալ եմ»:

Նիստի շրջանակում նաև հանձնվել են «Քաղաքի բարեկամ» և «Պատվավոր քաղաքացի» կոչումները:

Հանդիսավոր նիստի ավարտից հետո վարչապետը շրջել է Էջմիածնում, հանդիպել էջմիածինցիներին և շնորհավորել նրանց քաղաքի հիմնադրման օրվա առթիվ: Տոնական միջոցառումների շրջանակում կառավարության ղեկավարը քաղաքի Սուրբ Մարիանե այգում հետևել է «Ռուբեն Նալբանդյան Վարպետաց դպրոցի» սաների կողմից քանդակագործության արվեստի ցուցադրությանը:

Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Էջմիածնի օրվա առիթով այսօր շահագործման հանձնված Հայաստանում առաջին «խելացի կանգառ»՝ ստեղծված Էջմիածնի քաղաքապետարանի և «Խելացի կանգառ» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ։ Վարչապետը ծանոթացել է «Խելացի կանգառի» հնարավորություններին՝ տեղադրված են հատուկ էկրաններ, որոնց միջոցով քաղաքացիները կարող են տեղեկություններ ստանալ նախատեսված երթուղիների, իրենց հետաքրքրող երթուղու համարի և այլ մասին։ Կանգառը փակ է՝ ապահովված օդափոխության և ջեռուցման համակարգերով, տեղադրված են աղբը տեսակավորելու համար նախատեսված աղբամաններ, գործում է հակահրդեհային համակարգ, ուղևորափոխադրումը վերահսկող տեսախցիկներ։ Կանգառն առաջարկում է բազմաթիվ տեղեկություններ նաև զբոսաշրջիկների համար՝ քաղաքի տեսարժան վայրերի, ժամանցի վերաբերյալ, գործում է անվճար wifi կապ, բջջային սմարթֆոնների լիցքավորման վարդակներ, բանկոմատ և վճարային տերմինալ, սուրճի և քաղցրավենիքի սարքեր։

Տպել
1470 դիտում

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ

1 զոհ, 1 վիրավոր․ ՃՏՊ Երևան-Գյումրի ավտոճանապարհին

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

Հաջիևն ու Սալիվանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Միրզոյանը Անալենա Բերբոքին է ներկայացրել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները

ԵՄ-ն ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը

Ինչ է հայտնաբերվել տեսակցության գնացած քաղաքացու տաբատի մեջ

Շուշիի հայության վերադարձի իրավունքը ամրագրված է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ՝ ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին

«Ամենաշատը 7-10 օր՝ վարչապետին հեռացնելու համար». Գալստանյանի «հավեսը» եկե՞լ է

Կինը տնից գողացել է 1 մլն 200 հազար դրամ, 3200 դոլար, 20 հազար ռուբլի, ոսկյա զարդեր․ գումարը ծախսել է խաղադրույքների վրա

Ալեն Սիմոնյանը կարգադրություններ է ստորագրել

Երբ եղանակը կտաքանա, մինչև երբ անձրևները կշարունակվեն. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Որոշ ոլորտներում երկու երկրներն ունեն չիրացված մեծ ներուժ․ ԱԺ է այցելել Քիշնևի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը

Վահե Հովհաննիսյանն ու Սլովենիայի ֆինանսների նախարարը քննարկել են հնարավոր համագործակցության զարգացման հեռանկարները

Վրաստանում քաղաքական իրավիճակը փոխելու միակ ճանապարհը ընտրություններն են․ Զուրաբիշվիլի

Վահան Կոստանյանը Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյին է ներկայացրել միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումները

Փորձել են թալանել Գուավայի «բունկերը»․ հնչել է կրակոց, գողերը և անվտանգության աշխատակիցները փախել են տարբեր ուղղությամբ

Արարատ Միրզոյանը Ավստրիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Ալմաթիում կայացած բանակցությունների մանրամասները

Վազգեն Գալստանյանը ամփոփում է օրը

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանցիսկոս Պապին

Սլովակիայի վարչապետը կրկին վիրահատվել է․ ինչ վիճակում է Ռոբերտ Ֆիցոն

Բելառուսը Լեռնային Ղարաբաղում նոր գյուղատնտեսական քաղաք կկառուցի

Բեռնատարը չի կարողացել շարունակել ընթացքը և հետադարձի ժամանակ բախվել է մեկ այլ մեքենայի, փակել ճանապարհը

Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին․ դեսպան

Ադրբեջանը նախիջևանացնում է ԼՂ-ն, որովհետև այդպես էլ չարժանացավ պատժի և պատասխանատվության․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Դատախազի միջնորդագրով Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից