Քաղաքապետարանը հայտնել էր, որ Ազարյանի դպրոցը կվերանորոգվի. 9 ամիս է՝ հարցը դեռ միայն քննարկման փուլում է

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները դեռ քննարկման փուլում են: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին տեղեկացրին Երեւանի քաղաքապետարանից: Նշեցին, որ դիտարկում են 3 տարբերակ:

«Մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները դեռեւս 2015 թ.-ին կազմվել են նախագծանախահաշվային փաստաթղթեր վերանորոգման աշխատանքների իրականացման համար 142.000.000 դրամի սահմաններում, իսկ 2018 թ.-ին կատարվել է շենքի տեխնիկական վիճակի հետազոտություն: Համաձայն եզրակացության՝ շենքը կապիտալ նորոգելու համար անհրաժեշտ է վերոնշյալ նախագծանախահաշվային փաստաթղթերը փոխել, կատարել լրամշակումներ, որոնց համար կպահանջվեն զգալի միջոցներ: Երկրորդ տարբերակով՝ հաշվի առնելով շենքի հնությունը՝ առաջարկվեց քանդել եւ տեղում կառուցել նորը: Ունենք նաեւ երրորդ առաջարկ՝ կառուցել շենքը ոչ թե նույն տեղում, այլ Թամանցիների փողոցում՝ գործարանային մետրոյի հարեւանությամբ գտնվող նախկին սառցադաշտի շենքի տեղում: Առայժմ վերոնշյալ առաջարկները գտնվում են քննարկման փուլում»,- նշում են քաղաքապետարանից:

Մարզադպրոցի վերանորոգման նպատակի մասին քաղաքապետարանը հայտնել է տարվա սկզբին՝ այն բանից հետո, երբ քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել էր դպրոց: Նաեւ հայտնել է, որ քաղաքային բյուջեից 146 միլիոն դրամ է տրամադրվելու հիմնանորոգմանը:

Ինչպես քաղաքապետարանից ընդգծել էին, 55 տարվա պատմության մեջ մարզադպրոցը երբեք չի հիմնանորոգվել: Ավելի վաղ ՀԺ-ի հետ զրույցում ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել էր, որ դպրոցը վերջին անգամ կոսմետիկ վերանորոգման է ենթարկվել 1999 թ.: Ասել էր նաեւ, որ պատի ծեփերը թափված են, տանիքը ջուր է լցվում, փայտե հատակը պետք է փոխարինել բետոնե եւ ռետինե հատակով, պետք է բարեկարգել սանհանգույցը, զուգարանակոնքեր ավելացնել: 2017 թ. մայիսին ՀՀ ֆեդերացիան միջազգային ֆեդերացիայից մարզագույք էր նվեր ստացել, սակայն ազատ վարժության հարթակը չի տեղադրվել, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ եթե այդ փտած հատակի վրա տեղադրվի, շատ արագ շարքից դուրս կգա:

Դպրոցն ունի ընդհանուր առմամբ 37 աշխատակից ու 196 սան: Այնտեղ են մարզվում նաեւ ՀՀ հավաքականի անդամները՝ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզեմեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոններ Վահագն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող Արթուր Թովմասյանը, Եվրոպայի երիտասարդների առաջնության արծաթեմեդալակիր Արթուր Ավետիսյանը:

Տպել
1973 դիտում

Եթե ինձ պաշտոնապես հանդիպելու առաջարկ անի, օրակարգն էլ ասի՝ կմտածեմ. Թունյանը՝ Գալստանյանի հետ հանդիպելու մասին

Հայաստանում թունավորման ավելի քան 900 դեպք է գրանցվել․ մասնագետը զգուշացնում է

AMIO Mobile բանկինգը այսուհետ կունանա նոր հնարավորություն

Ադրբեջանում 21 մարդ հետախուզվում է մարդկանց վաճառքով զբաղվելու, թրաֆիքինգի մեջ ներգրավելու համար

Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ

Խուզարկություններ են իրականացվում «Էվրիկա» սուպերմարկետների ցանցում. ինչն է պատճառը

«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարել է նոր բաց մրցույթ

Վազգեն Գալստանյանը հայտարարել է, որ շտապել են վարչապետի հրաժարականի պահանջի հարցում

Գազ չի լինի Լոռու մարզի և Երևանի մի շարք հասցեներում

«Ամիօ բանկ»-ը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍՆ-ի հետ

Նոր նշանակում՝ վարչապետի որոշմամբ

Շիրակի մարզում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Արարատ Միրզոյանը մասնակցում է ԵԽ Նախարարական կոմիտեի 133-րդ նստաշրջանին

«Դիվանագետների համահայկական միություն» կոչվող խմբի և նախկին ՄԻՊ-ի կողմից հայտարարությունները մանիպուլյացիա են. Ծառուկյան

Քաղաքակրթական վանդալիզմ. Ադրբեջանի կրթության նախարարը հայտարարել է «Արցախի պետհամալսարան»-ում ընդունելության մասին

Կիրանցի հատվածը բաց է երթևեկության համար. Երևանում և մարզերում փակ փողոցներ ու ճանապարհներ չկան

Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառված ավելի քան 32,5 միլիոն դրամի վնասը վերականգնվել է

Ժաննա Անդրեասյանը եռօրյա այցով մեկնել է Թուրքմենստան

3 մարզի լեռնային շրջաններում սպասվում են թաց ձյան տեսքով տեղումներ, մինչև -3 աստիճան ցուրտ

Լիլիթ Մակունցը սենատոր Մարկ Գրինի հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը

Այս տարի 8000 անձի ավանդները կփոխհատուցվեն. ովքեր կարող են դրանք ստանալ

Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)

Ռոնալդուն երկրորդ տարին անընդմեջ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան հոսպիտալացվածներ

Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը

Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքը կազմել է 251 մլն

Երևանում ծառերն ու էլեկտրական սյունն ընկել են ավտոմեքենաների վրա (լուսանկարներ)

Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված

Թիվ 26 երթուղին սպասարկող ավտոբուսը և 4 ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

«Մազդա»-ն բախվել է էլեկտրական սյանը. կան տուժածներ

Խոշոր հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում. ամբողջությամբ այրվել է 6 տաղավար (լուսանկարներ, տեսանյութ)

Կրակոցներ Ոստան գյուղի գերեզմանատանը. կա զոհ ու վիրավոր, հայտնաբերվել են պարկուճներ, հրացան, մահակ

«Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում (տեսանյութ)

Սյունիքի մի մասում մառախուղ է

Ամենասկզբում հնարավոր էսկալացիայի գործընթաց է եղել, փոխարինվել է դիվանագիտական լուծմամբ․ Գրիգորյանը՝ սահմանազատման մասին

25 հեկտարի մասով որևէ բլեֆ չկա․ Գրիգորյանը մանրամասնել է՝ Կիրանցում ինչ 4 շինություն է դուրս մնում ՀՀ տարածքից

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Քո ենթակայության տակ լինելն ու քոնը լինելը տարբեր բաներ են, Հայաստանի տարածքից ոչ մի միլիմետր չի հանձնվել․ ԱԽ քարտուղար