Ծխե՞լ, թե՞ չծխել. ծխախոտ օգտագործողների եւ չօգտագործողների «պայքարը» Հայաստանում տեւական ժամանակ է շարունակվում: Մի մասին ծուխն է խանգարում, մյուսներին՝ չծխելու կոչերն ու հորդորները: Ծխախոտի հիմնական թիրախը թոքերն են, որի ծուխը ոչ միայն վնասում է ծխողին, այլեւ նրա շրջապատում գտնվող մարդկանց:

Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրվան ընդառաջ զանգահարելով բոլոր նախարարություններ՝ փորձեցինք պարզել, թե այսօր նախարարներից քանիսն են օգտագործում ծխախոտ: Մեր հարցումները ցույց տվեցին, որ ՀՀ կառավարությունում 12 նախարարներից 8-ը չեն ծխում, ավելին՝ մեծամասնությունը ծխախոտ երբեք չի էլ օգտագործել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չծխողների շարքում է, վերջինս երբեւէ գլանակ չի վառել: Նույնը Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Վերիջինիս մամուլի քարտուղար Արմինե Մուրադյանի խոսքով՝ ծխախոտ չեն օգտագործում նաեւ այս գերատեսչության բոլոր վեց փոխնախարարները, ինչպես նաեւ բոլոր մարզպետները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ոչ միայն երբեւէ չի փորձել ծխել, այլեւ, ըստ նրա մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանի, շատ վատ վերաբերմունք ունի դրա նկատմամբ եւ խրախուսում է առողջ ապրելակերպը:

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության, Պաշտպանության, Արդարադատության, Կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարություններից եւս հայտնեցին, որ նախարարները չեն ծխում:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի օգնականը նշեց, որ նախարարը չի ծխում, երիտասարդ տարիներին փորձել է, սակայն դա եղել է տարիներ առաջ:

Գործընկերներից այս առումով ետ են մնում Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ում մամուլի քարտուղար Աննա Օհանյանի խոսքով՝ նախարարը ճիշտ է, երբեմն գլանակ օգտագործում է, բայց՝ քիչ, ժամանակ առ ժամանակ, Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ինչպես նաեւ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Վերջինիս մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի խոսքով՝ նախարարը էլեկտրոնային ծխախոտ է օգտագործում:

Նշենք նաեւ, որ բացի նախարարներից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը նույնպես չծխողների շարքում են: Ինչպես նշեց քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, Հայկ Մարությանը երբեք ծխախոտ չի օգտագործել:

2008 թվականից ամեն տարի Հայաստանը հոկտեմբերի 12-ին նշում է Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը: 2004 թվականից մեր երկիրը միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային:

Ծխախոտի օգտագործման հետեւանքով տարեցտարի միլիոնավոր մարդիկ են մահանում: ԱՀԿ տվյալների համաձայն` ծխախոտի օգտագործման հետեւանքով յուրաքանչյուր տարի վախճանվում է ավելի քան 8 մլն մարդ, որից ավելի քան 1,2 մլն-ը չծխողներն են, որոնք ենթարկվում են երկրորդային ծխի ազդեցությանը: Այս մասին նշվել էր` Ծխախոտի դեմ պայքարի օրվան ընդառաջ Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ հայտարարության՝ վիճակագրական տվյալները վկայում են, որ Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է: Նրանց գերակշռող մասը տղամարդիկ են: Ծխում են տղամարդկանց  51.5%-ը եւ կանանց 1.8%-ը: Սական ծուխը միայն ծխախոտ օգտագործողներին չի վնասում, դրա ազդեցությունը վատ է անդրադառնում նաեւ պասիվ ծխողների, այլ կերպ ասած՝ այդ աղտոտված օդը շնչողների վրա:

«Հարցվածներից 10-ից 5-ը ենթարկվում է երկրորդային ծխի վնասակար ազդեցությանը՝ տանը (56.4%), իսկ յուրաքանչյուր չորրորդը` աշխատավայրում (26.6%)»,- նշված էր հայտարարության մեջ:

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 20-ին Ազգային ժողով է ուղարկել «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում են որոշակի սահմանափակումներ, մասնավորապես ծխելու արգելք փակ եւ կիսափակ տարածքներում, խիստ տուգանքներ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նախագիծն այսօր քննարկման է ներկայացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ: Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ օրինագիծը կներկայացնի նաեւ մյուս խմբակցություններին: Նախատեսվում է, որ օրենքն ընդունվելու դեպքում սահմանափակումներն ու տուգանքները ուժի մեջ են մտնելու ոչ միանգամից, այլ աստիճանաբար՝ առաջիկա տարիներին:

Տպել
3007 դիտում

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել