Վարչապետի առաջացրած զբոսաշրջային բումին Գյումրին պատրաստ չէր

Երկար հերթեր թանգարանների բակերում, սրճարանների դիմաց, արագ սննդի կետերում եւ հոծ բազմություն Կումայրի պատմական միջուկում: Հատկապես շաբաթ-կիրակի օրերին Գյումրու նշված տարածքներում զբոսաշրջիկների կուտակումներ են: Նման մեծ հոսքը նկատելի դարձավ սեպտեմբերին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերից հետո: 

Գյումրիում այսօր արդեն հստակ ցուցանիշ կա. նախորդ տասնամյակների համեմատությամբ 2019-ին շեշտակի ավելացել է զբոսաշրջիկների թիվը: Հատկապես հանգստյան օրերին Վարդանանց հրապարակում տարբեր տուրօպերատորների փոխադրամիջոցներին, ինչպես նաեւ մասնավոր մեքենաներին կայանելու տեղ անգամ չի լինում:

Գյումրի այցելած զբոսաշրջիկներից մի քանիսը, որոնք հիմնականում Երեւանից էին եկել, ՀԺ-ի հետ զրույցում տարբեր խնդիրներ նշեցին: Տեւական ժամանակ չեն կարողացել մտնել, օրինակ, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարան, չեն հասցրել թանգարան մտնել, մնացել են բակերում, քանի որ երկար հերթեր են եղել: Շատերը նաեւ բողոքեցին հասարակական զուգարանների, Գյումրիում ուղեցույց-նշանների բացակայությունից:Շիրակի տուրիզմի եւ հետազոտության  կենտրոնի պատասխանատուները նշում են. «Գյումրին զբոսաշրջիկների նման մեծ թվի պատրաստ չէր: Փոփոխությունը եղավ միանգամից, այս հարցում «մեղք»-ի իր բաժինն ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եկավ տեսավ եւ երեսուն տարվա լռությունից հետո բացահայտեց պատմական Գյումրին՝ այն գրավիչ դարձնելով ինչպես արտերկրում, այնպես էլ հենց Հայաստանում ապրողների համար: Բայց, որ Գյումրին պատրաստ չէ անգամ այս պահին, անհերքելի է»,- ասում է կենտրոնի համակարգող Նարինե Գրիգորյանը:

«Հայաստանում սպասարկման ոլորտը զրոյական մակարդակի վրա է: Բայց մենք զբոսաշրջիկ չտեսած քաղաք ենք, չտեսած մարզ ենք, պետք է նրանց կարողանանք սպասարկել, նրանց հետ կարողանանք աշխատել, խնդիրներին ծանոթանանք, որ կարողանանք մենք էլ մեզ վրա աշխատել: Գյումրին պատրաստ չէ, կարծում եմ՝ այստեղ դեռեւս շատ խնդիրներ ունենք: Հիմա կառավարության որոշում կա, որ պարտադիր ուսումնական պլանով նախատեսված է տարեկան գոնե մեկ անգամ աշակերտները պետք է այցելեն Գյումրի, դա է պատճառը, որ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսներին ունեցանք մեծ թվով զբոսաշրջիկների եւ դպրոցականների հոսք: Մենք արդեն նկատում ենք, թե ինչ է կատարվում շաբաթ-կիրակի օրերին: Նաեւ կա որոշում, որ կարող են անգամ աշխատանքային օրերին այցելել Գյումրի, սա շատ գովելի է, բայց մտավախություն կա, որ կարճ կտեւի եւ արագ կավարտվի: Պետք է կարողանանք պրոգրեսիվ աճի շնորհիվ անընդհատ պահենք այդ վիճակը, որ անընդհատ գան: Ոչ թե գան մեկ-երկու ամիս, եւ ամբողջ տարին չունենանք տուրիստներ»,- փաստում է Նարինե Գրիգորյանը:

Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանում երեքշաբթիից-ուրբաթ դռներն ու սրտերը բաց հյուրերի են սպասում: Օր է լինում՝ հազիվ երկու մարդ է այցելում թանգարան: Բացառություն են միայն շաբաթ-կիրակիները: Այդ օրերին թանգարանի տնօրեն Արա Պապանյանը ե՛ւ ուրախ է, ե՛ւ տխուր: Ուրախ է, որ վաղ առավոտից այցելուներ ունեն, եւ տխուր է, քանի որ բակում սպասողների թիվը մեծ է լինում, եւ բոլորին չէ, որ կարողանում են ընդունել: Տարածքը մեծ է, հյուրերը բակում կարողանում են նստել, նաեւ իրենց հետ բերված սնունդն ուտելու հնարավորություն ունեն: Բայց այլ ծառայություններ չկան, որից կարողանան օգտվել, մինչեւ թանգարան մտնելու իրենց հերթն էլ հասնի: Սուրճի մեկ սարք կա, հուշանվերների մի փոքրիկ տաղավար եւ ուրիշ ոչինչ:  «Չենք հասցնում սպասարկել բոլորին, եւ ստիպված են լինում ետ ուղարկել խմբերին: Բայց մի խնդիր էլ կա. քաղաքում չկան զուգարաններ, եւ հաճախ են մեր այցելուները նախքան թանգարան մտնելն օգտվում մեր աշխատակիցների համար նախատեսված սանհանգույցից: Մենք այդ մեկն ունենք, բայց մարդկանց չտրամադրել էլ չենք կարող»,- ասում է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանը:«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերը Գյումրի մի մեծ ալիք բարձրացրին, որին մենք պատրաստ չէինք: Նրա այցից հետո եռակի ավելացավ մեր այցելուների թիվը: Չի եղել բումային օր, որ մենք խմբերին անկախ մեզանից չնեղացնենք: Գալիս են ու չեն կարողանում մտնել թանգարան: Նրանք, ովքեր էքսկուրսիա չեն ուզում, ուղղակի մտնում, դուրս են գալիս, մի կերպ կարողանում են, բայց էքսկուրսիայի դեպքում երկար ժամանակ է պետք: Հատկապես դպրոցականների դեպքում էքսկուրսիաները պարտադիր են: Դեպքեր են լինում նաեւ, որ մեր էքսկուրսավարը, բաներ կան, որ պետք է Շիրազի մասին պատմի, բակում է պատմում, որ մյուս խումբը կարողանա ներս մտնել»,- հավելեց տնօրենը:Տարեսկզբից մինչ այս պահը թանգարանն ունեցել է 18.000 այցելու՝ նախորդ տարիների 14.000-ի դիմաց: Օգոստոսի 29-ին՝ Գյումրու տոնին, 2700 եւ ավելի, սեպտեմբերի 21-ին 5200-ից ավելի այցելու է ունեցել Շիրազի թանգարանը: 5-ից 7 տոկոսն եղել են արտերկրից ժամանածները:

Այս թվերը, սակայն, չեն նշանակում, որ թանգարանի բյուջեում դրական տեղաշարժ է արձանագրվել: Արա Պապանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այդ օրերին թանգարանն աշխատել է անվճար հիմունքով, բայց եթե լիներ հակառակը, թանգարանի օգտին կլիներ: Այս թանգարանը եւս աշխատում է առանց ՀԴՄ սարքի: Տոմսերի վաճառքից ստացված գումարը մուտք է արվում Գյումրու քաղաքապետարանում թանգարանի անունով բացված արտաբյուջետային հաշվեհամարին, որից հետո կարիքի դեպքում օգտագործում են: Այստեղ հայերենից զատ, այցելուներին սպասարկում են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն լեզուներով:

Մեծ հերթեր են նաեւ Մհեր Մկրտչյանի թանգարանի դիմաց: Սա իր տարածքով ամենափոքր թանգարանն է, անգամ բակ չունի: Դրա համար էլ այցելուներն իրենց հերթին սպասում են հենց փողոցում:

Նիկոլ Փաշինյանի այցից հետո Գյումրի ժամանող զբոսաշրջիկների մեծ թիվը միայն մեծ ու փոքր հյուրանոցներում, հյուրատներում եւ ռեստորաններում խնդիրներ չի առաջացրել: Փոքրիկ հյուրատներն ու գիշերակացի առաջարկ ունեցող հաստատությունները գոհ են իրենց հաճախորդներից, իսկ հյուրանոցներն աշխատում են՝ ունեցած նախնական պայմանավորվածությունների համաձայն: Օրինակ՝ «Բեռլին» հյուրատան տնօրեն Ալեքսան Տեր-Մինասյանն ասաց՝ հյուրանոցում ազատ սենյակներ չեն ունեցել, սակայն այդ մասին վաղուց են իմացել, քանի որ սենյակները զբոսաշրջիկները ամիսներ առաջ են ամրագրած եղել:  

Զբոսաշրջիկների մեծ թիվը Գյումրիում հիմնականում պայմանավորված է ներգնա տուրիզմի աճով: Նրանք, ովքեր հանրապետության տարբեր մարզերից ու քաղաքներից, մեծ մասամբ Երեւանից են գալիս Գյումրի, նույն օրն էլ վերադառնում են, հիմնականում օգտագործում են իրենց հետ բերված սնունդը կամ նախընտրում են փոքրիկ ու էժան սրճարաններ, արագ սննդի կետեր, խանութներից ձեռք բերված քաղցրավենիք ու ուտեստ:

Տպել
2943 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)