Արտաշատի դպրոցում թունավորված աշակերտները դուրս են գրվել, բացի մեկից. նա պիցցան ամբողջն էր կերել եւ վիճակն ավելի վատ էր

Սննդային թունավորմամբ Արտաշատի բժշկական կենտրոն տեղափոխված շուրջ 25 երեխաներից գրեթե բոլորը դուրս են գրվել: Առայժմ հիվանդանոցում է գտնվում տուժածներից միայն մեկը: Այս մասին մեր հարցին ի պատասխան՝ նշեց կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Հայկուհի Հովակիմյանը: Նրա խոսքով՝ երեկ երեկոյան՝ ժամը 21:30-ի դրությամբ, երեխաներն արդեն դուրս էին գրվել: Աշակերտներից մեկը ջերմել է, այդ պատճառով նրան թողել են բժիշկների հսկողության ներքո: Երեխան 37.5 ջերմություն է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում. ջերմությունն իջել է, սրտխառնոց չունի եւ նախատեսվում է այսօր նրան դուրս գրել:

«Բոլոր երեխաները, պիցցայից մի փոքր փորձելով, չեն կերել, միայն նա է ամբողջը կերել, այդ պատճառով նրա մոտ մի փոքր բարդություն առաջացավ»,- նշեց Հայկուհի Հովակիմյանը:

Հիշեցնենք, որ երեկ Արտաշատի Հայկազ Ճգնավորյանի անվան հ. 5 հիմնական դպրոցի 25 աշակերտներ սննդային թունավորում ախտորոշմամբ առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում դպրոցից տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Մի մասը բուժհաստատություն են տեղափոխվել շտապօգնության մեքենայով, մյուսները՝ ծնողների միջոցով: Երեխաները նշել էին, որ դպրոցի բուֆետում մեծ մասը պիցցա է կերել, մի քանիսն էլ հոթ դոգ եւ խաչապուրի: Աշակերտները մանրամասնել են, որ շատերի ինքնազգացողությունը վատացել է հենց մթերքներն ուտելուց հետո:

Կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի վարիչի խոսքով՝ տեղափոխվելիս աշակերտների վիճակը գնահատվել է միջին ծանրության, ի սկզբանե ոչ ոք ծանր վիճակով չի ընդունվել հիվանդանոց:

Թունավորված աշակերտները 9-12 տարեկան են: Նրանցից արդեն կղանքի անալիզ են վերցրել, որպեսզի տեսնեն, թե ինչ ինֆեկցիա կհաստատվի:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Այն մասնավորապես վերաբերում է սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելուն կամ իրացնելուն, աշխատանքներ կատարելուն կամ ծառայություններ մատուցելուն: Եթե այդ արարքներն անզգուշությամբ վնաս են պատճառել մարդու առողջությանը, պատժվում են տուգանքով՝ 200-400 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Տպել
2270 դիտում

Չգիտեմ՝ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանո՞վ է օգնում դրան, ավելի շատ կոմիկ դաշտում է. Ալեքսանյան

Երևանում Մկրտիչ Սարգսյանի անվամբ փողոց է անվանակոչվել

Ավագանիները չեն վճարվում, հիմա նրանց արգելում ենք աշխատել, ո՞նց են ապրելու․ Գաբրիելյան

Սահիբա Գաֆարովան անդրադարձել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը

Իրանի իշխանություններն իրենք են մեղավոր, եղանակային վատ պայմաններում 45 տարվա ուղղաթիռ են կիրառում. Պետդեպ

Ո՞նց ես դու էդ մարդկանց կողքին, նրանց նազիր-վեզիրների խառնամբոխում խոսում Վազգենից և ուրանալուց. Մկրտչյանը՝ Գալստանյանին

Որ մեր հակառակրդը գա, ձեր գրասենյակի մոտ «պոստ» դնի, ասի՝ Արծվիկ Մինասյանն ասել է սահման չկա, ի՞նչ եք ասելու. Սիմոնյան

Անունը դրել են «սրբազան շարժում», շարժման առաջնորդ սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը, էս չե՞ք․ Ալեքսանյան

Էրդողանն Իրանի նախագահի և ԱԳ նախարարի մահվան կապակցությամբ 1-օրյա սուգ է հայտարարել

Մեր նոր զորամասերից մեկն է, մեծ բարեփոխումները իրականություն են դառնում. Արայիկ Հարությունյան (լուսանկարներ)

ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը

Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք Հայաստանում քաղաքական իշխանություն զավթել. Կոնջորյան

Արման Խոջոյանն ու Քու Դոնգյուն անդրադարձել են պարենային համակարգերի ամրապնդմանն ու կայունացմանը

Ռաիսիի հուղարկավորության կապակցությամբ Իրանում մայիսի 22-ը հայտարարվել է ոչ աշխատանքային

Բերբոքը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Լոռու մարզի որոշ բնակավայրերում 8 ժամ գազ չի լինի

«Շիրակ Ավիա»-ի ինքնաթիռներն անվանակոչվել են Հովհաննես Շիրազի և Ավետիք Իսահակյանի անուններով

Թումանյանի անվան զբոսայգում կկայանա «Երևանի բալետային փառատոն»-ը

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 6 մարզի բազմաթիվ հասցեներ

Կիրանցի մոտից բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. ՆԳՆ

Կործանված ուղղաթիռի վթարի վայրից հայտնաբերվել է Էբրահիմ Ռայիսիի մատանին (տեսանյութ)

Համացանցում տարածվել են Իրանի նախագահի ուղղաթիռի հայտնաբերման առաջին կադրերը (տեսանյութ)

Հրամանատարաշտաբային զորավարժության ժամանակ ի հայտ եկած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել․ ՊՆ

Թուրքիան ուշադիր հետևում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին․ Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

Ով դուրս է գալիս, ուզում է դիմացինի գլխին քարով խփել. Վահագն Հայրապետյանը՝ ներքաղաքական զարգացումների մասին

Վիեննայում համաժողովը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ․ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի ներկայացուցչին

Կիրանցում հիմնական խնդիրը կապված է ճանապարհի հետ․ Գնել Սանոսյանն ասել է՝ ինչ լուծում է նախատեսված

Երկաթուղային գծանցի վրա բեռնատարը բախվել է գնացքին

Տեխնիկական անսարքությո՞ւն, թե՞ ծրագրած գործողություն. ինչպես կանդրադառնա Ռաիսիի մահը հայ-իրանական հարաբերությունների վրա

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը հանձնարարել է մանրամասն հետաքննել Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառները

Պուտինն իր խորհրդականին ազատել է պաշտոնից

Փրկարարները ջրատարից կնոջ դի են դուրս բերել․ համայնքի ղեկավարը գտել է հողաթափերն ու ձեռնափայտը

Պաշտպանության նախարարն այցելել է գումարտակներից մեկի նոր շահագործված մշտական տեղակայման վայր (լուսանկարներ)

Իրանում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն․ օրը հայտնի է

Ամեն ոք պատասխան է տալու Աստծո մոտ. երկար տարիներ եկեղեցում ծառայած Արթուր Մանուկյանին ապշեցնում է Գալստանյանի վարքագիծը

Իրանի նախագահի կործանված ուղղաթիռում գտնված իմամը աղետից հետո մեկ ժամ ողջ է եղել, կարողացել է հեռախոսային կապ հաստատել

Կիրանցից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ րոպե լռությամբ հարգել է Իրանի նախագահի, արտգործնախարարի և մյուս զոհերի հիշատակը

Ուժ եմ մաղթում այս դժվարին պահին․ Անահիտ Ավանեսյանը ցավակցել է Իրանի գործընկերոջը

Տրվում է վերջին նախազգուշացումը․ Շիրազի պատանեկության երկու թաքնված էջ է բացահայտվել, գտնվել՝ երկու կարևոր փաստաթուղթ