Հայաստանը Ռուսաստանում գրանցել է ապրանքների ներմուծման ռեկորդային՝ 22% ցուցանիշ

Հայկական արտադրողներին և ապրանքանիշերը ներկայացնող «Ոսկե նուռ» տոնավաճառը Մոսկվայում անցկացվում է 15-րդ անգամ, սակայն, առաջին անգամն է, որ այն հյուրընկալվել էր ВДНХ առևտրա-ցուցահանդեսային համալիրի տարածքում գործող «Արմենիա» տաղավարում: ВДНХ-ն այսօր ամենխոշոր առևտրա-ցուցահանդեսային համալիրն է Մոսկվայում: Այն տարեկան ունենում է շուրջ 40 միլլիոն այցելու:

Ի դեպ, առաջին անգամն է նաև, որ Երևանի քաղաքապետարանի մոսկովյան ներկայացուցչությունը «Ոսկե նուռ» տոնավաճառի կազմակերպման ու անցկացման մեջ, կարծես թե, մասնակցության չի ցուցաբերել: Համենայն դեպս, ներկայացուցչությունից ոչ ոք ներկա չէր կլոր սեղանի շուրջ, որտեղ քննարկվեց երկու մայրաքաղաքների առևտրային և մշակութային համագործակցության հեռանկարներն ու առաջնահերթությունները:

Տոնավաճառի անցկացման ֆինանսավորումը, ինչպես ամեն տարի այս անգամ էլ, Մոսկվայի կառավարությունն է հոգացել, իսկ կազմակերպչական աշխատանքների մեջ ներգրավվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը:

Մոսկվայի կառավարության արտաքին տնտեսական և միջազգային կապերի վարչության նախարար Սերգեյ Չերյոմինը, որը մասնակցում էր տոնավաճառի պաշտոնական բացման արարողությանը, ներկայացրեց հայկական կողմի հետ համագործակցության հետագա ծրագրերը:

«Մենք ցանկանում ենք, որ տոնավաճառը դուս գա բերքի տոնի շրջանակներից և ցանկանում ենք միջոցառմանը այլ՝ առավել ընդգրկուն  բնույթ հաղորդել: Հաջորդ տարի մենք նախատեսում ենք անցկացնել Հայաստանին նվիրված մեծ փառատոն ВДНХ -ի ողջ տարածքում, որի ժամանակ տարածքի բոլոր ռեստորաններում ներկայացված կլինի ազգային ուտեստների ճաշացանկ, կկայանա տեղական արտադրության ապրանքների վաճառք և հայկական մշակույթի ու արհեստի ցուցադրություն»,- ասում է Սերգեյ Չերյոմինը:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանն էլ հույս է հայտնում, որ մինչև հաջորդ տարի, երբ տեղի կունենա Հայաստանին նվիրված ֆեստիվալը, «Արմենիա» տաղավարը հյուրերին կներկայանա կերպարանափոխված: ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը արդեն Մոսկվայի կառավարության քննարկմանն է ներկայացրել տաղավարի վերաձևավորմանը վերաբերող համապատասխան նախագիծ:

Ինչ վերաբերվում է հայկական ապրանքների տարածվածությանը ռուսական շուկայնում, Սերգեյ Չերյոմինը այդ հարցում  ոչ մի խնդիր չի տեսնեւմ, քանզի իր իսկ խոսքերով շփվում է խոշորագույն ներմուծողների հետ և գտնում է, որ հայական ապրանքները բավարար կերպով ներկայացված են ռուսական շուկայում: Իսկ հարցին, թե ի՞նչու հայկական ապրանքները լայն տարածում չունեն ռուսաստանյան  խոշոր ցանցային սուպերմարկետներում, նա պատասխանում է, որ յուրաքանչյուր առևտրային կետ ունի իր չափորոշիչները՝ գնի և որակի առումով, և եթե ապրանքը լիցենզավորված է ու մրցունակ, ապա խանութը անպատճառ այն կներգրավի իր ապրանքացանկում:

Մեր հարցին ի պատասխան, թե հայկական արտադրողներն այսօր ի՞նչ խնդիրներ ունեն ռուսական շուկան լայնորոն գրավելու հարցում, նույն համոզմունքն է հայտնում նաև ՌԴ-ում ՀՀ Դեսպան Վարդան Տողանյանը: Դեսպանի խոսքերով որևէ հայկական արտադրող, որը պատրաստ է աշխատելու ռուսաստանյան խոշոր շուկայի հստակ օրենքներին համապատասխան, այսօր որևէ խնդիր ունենալ չի կարող: Իսկ խոշոր շուկան, դեսպանի խոսքերով, պահանջում է խոշոր ծավալներ և ներմուծման կայուն պարբերականություն, ինչը մենք դեռևս ապահովել չենք կարողանում:

«Գյուղատնտեսական ապրանքների մրցունակության հարցում մենք ունենք լուրջ խնդիրներ և առաջիկայում դեռ կավելանան այդ խնդիրները, քանի որ Ռուսաստանում մեծանում է գյուղատնտեսական ապրանքների արտադրությունը, ընթանում է սուբսիդավորման գործընթաց, շուկա է մտնում այլ երկրների արտադրանքը: Կա նաև գնային խնդիր: Հայկական ապրանքները թանկ են և, չնայած այդ ամենին, այսօր համարյա բոլոր ռուսական սուպերմարկետներում կարելի է գտնել հայկական ապրանք ու այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանը գրանցել է ներմուծման ռեկերդային՝ 22% ցուցանիշ անցած բոլոր տարիների համեմատ,- եզրափակում է դեսպանը:

Վերջինս հայտնում է նաև, որ Հայաստանն այս պահին Ռուսաստանում չունի առևտրային ներկայացուցիչ, քանի որ ՌԴ-ում ՀՀ առևտրային ներկայացուցչիչ Կարեն Ասոյանը սույն թվականի հուլիսի 1-ից դադարեցրել է իր պաշտոնավարումը և նոր առևտրային ներկայացուցիչ կնշանակվի այն ժամանակ, երբ ՀՀ կառավարությունը կմշակի նոր կանոնակարգ՝ առևտրային ներկայացուցիչների ու ներկայացուցչություններին վերաբերող:

«Ոսկե նուռ» տոնավաճառը կշարունակվի մինչև հոկտեմբերի 20-ը:

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Տպել
2146 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ