Սուպերկլասիկոն անժամկետ հետաձգվել է քաղաքական պատճառներով

Համաշխարհային ֆուտբոլի ամենակարեւոր հանդիպումներից մեկը՝ Սուպերկլասիկոն, հետաձգվել է: Այս մասին գրում են իսպանական լրատվամիջոցները: Իսպանիայի առաջնության՝ Լա լիգայի 10-րդ տուրի «Բարսելոնա» - «Ռեալ-Մադրիդ» խաղը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 26-ին Բարսելոնայում՝ «Կամպ Նոոու» մարզադաշտում, սակայն Կատալոնիայում հիմա զանգվածային ցույցեր ու անկարգություններ են:

Իրավիճակը բավական լարված է: Օրեր առաջ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ Իսպանիայից անջատվելու հանրաքվեի 2-րդ տարին նշելու, սակայն հայտնի դարձավ, որ Մադրիդն ազատազրկման է դատապարտել կատալոնցի մի շարք քաղաքական գործիչների, ինչը բորբոքել է իրավիճակը:

Այս պայմաններում Իսպանիայի ֆուտբոլի արքայական ֆեդերացիան ու Լա լիգան նպատակահարմար չեն համարում անցկացնել Կլասիկոն՝ հանդիպում, որն ավանդաբար ոչ միայն ֆուտբոլային է, այլեւ պայքար է Կատալոնիայի ու Մադրիդի միջեւ: Այս թիմերի՝ միմյանց միջեւ խաղերն առանց այդ էլ, անգամ սովորական պայմաններում, բարձր ռիսկայնության են համարվում, ու անվտանգությունը միշտ շատ խիստ է լինում:

Թե երբ տեղի կունենա խաղը, դեռ հայտնի չէ: «Ռեալ»-ին ու «Բարսելոնա»-ին մինչեւ առաջիկա երկուշաբթի ժամանակ են տվել՝ ինքնուրույն համաձայնության գալու համար: Եթե նրանք որոշում չկայացնեն, օրը կընտրի առաջնության ղեկավարությունը: Տարբեր ամսաթվեր են նշվում: Ամենահավանական տարբերակը համարվում էր դեկտեմբերի 18-ը, սակայն Լա լիգան համաձայն չէ, քանի որ կոմերցիոն տեսանկյունից չորեքշաբթին նման կարեւոր խաղի համար հարմար չէ: Առաջնության ղեկավարության տարբերակը դեկտեմբերի 7-ն է:

Ավելի վաղ ակումբներին առաջարկում էին առաջնության առաջին ու 2-րդ շրջանի հանդիպումների տեղերը փոխել. առաջին շրջանի խաղն անցկացնել Մադրիդում, 2-րդինը՝ Բարսելոնայում: Երկու ակումբներն էլ դեմ էին սրան ու երկուսն էլ պատրաստ էին հոկտեմբերի 26-ին «Կամպ Նոոում» խաղալուն:

Տպել
1998 դիտում

Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութեր)

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահը կժամանի Հայաստան

Ալեն Սիմոնյանը Ռուբեն Ռուբինյանին գործուղում է Ալմաթի

Սա ձյուն չէ, այլ կարկուտ. Սուրենյան

Ջերմուկում ձյուն է տեղում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետը թվարկել է՝ որոնք են ՀՀ ժողովրդի ազգային արժեքները

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան