ՀՀ հավաքականից Եվրո 2020-ի եզրափակիչ փուլի ուղեգի՞ր էինք սպասում. օբյեկտիվորեն դա հնարավո՞ր էր

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի ավարտից 2 տուր առաջ մնում է առանց գլխավոր մարզչի: Ինչո՞ւ: Որովհետեւ նա չի կարողացել Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել: Մասնագետը հենց այսպես է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային բացատրել իր որոշումը: Ընդգծել է՝ հասկանում է, որ չի արդարացրել երկրպագուների հույսերը ու թիմին դուրս չի բերել Եվրոյի եզրափակիչ փուլ: Նշել է, որ թեեւ ի սկզբանե նման առաջադրանք չի էլ ունեցել, սակայն զգացել է պատասխանատվությունը:

ՀՀ հավաքականում ավանդույթ է դառնում, որ մարզիչները հեռանում են՝ ընտրական ցիկլն անավարտ թողնելով: 2018-ի հոկտեմբերին Ազգերի լիգան կիսատ թողեց Վարդան Մինասյանը, հիմա էլ Եվրո 2020-ի ընտրական փուլն ավարտին չի հասցնի Գյուլբուդաղյանցը: Ոչ վաղ անցյալում Եվրո 2016-ի որակավորման փուլը չէր ավարտել Բեռնար Շալանդը, աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլը հազիվ էր սկսվել, երբ հեռացավ Վարուժան Սուքիասյանը: Առհասարակ 2009-14 թթ.՝ Վարդան Մինասյանից հետո, ոչ մի մարզիչ ընտրանու հետ ամբողջական ցիկլ չի անցկացրել, այդ թվում՝ եւ ինքը Մինասյանը:

Բացի Մինասյանի 2 հրաժարականներից (առաջին դեպքում կարիերայի այլ շարունակություն էր փնտրում, 2-րդը կապում են ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գնալու հետ)՝ մյուս դեպքերում մարզիչներից եղել են մեծ ակնկալիքներ, որոնք իրականություն չեն դարձել. ընտրանին չի հայտնվել խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլում: Ու հենց Մինասյանն է «մեղավոր», որ երկրպագուները բոլորից հենց դա են սպասում: Այն բանից հետո, ինչ Եվրո 2012-ում ՀՀ-ն մոտ էր 2-րդ տեղին, որը փլեյ-օֆում ուղեգրի համար պայքարելու հնարավորություն էր տալիս, ոչ մեկին առանց ուղեգրի մնալը երկրպագուները չեն ներում: Հետեւաբար Եվրո 2020-ում գործնականում պայքարից դուրս մնալուց հետո սկսեցին պահանջել Գյուլբուդաղյանցի հրաժարականը:

Բայց ի՞նչ սպասելիքներ կային հավաքականից այս ընտրական փուլից առաջ: Արդո՞ք իրատեսական էր պահանջել Եվրո 2020-ում հայտնվել: Երբ ՈՒԵՖԱ-ն ստեղծեց Ազգերի լիգան, շատերը գիտակցում էին, որ դա հնարավորություն է: Դա հնարավորություն էր, քանի որ այսօրվա հավաքականն իր ներուժով կարող է հավասարը հավասարի պայքարել միայն Եվրոպայի ամենաթույլերի դեմ, մյուս դեպքերում, որքան էլ ցավալի է խոստովանել ու ընդունել, պետք է հույսը դնի ոչ թե իր որակների, այլ նվիրվածության, անձնվիրության, հիմնը բարձր ձայնով երգելու ուժի ու նման ռոմանտիկ այլ գործոնների, ինչպես նաեւ նրա վրա, որ ուժեղները կսայթաքեն, ինքն էլ կօգտվի:

Իսկ Ազգերի լիգայում ձախողվելուց հետո մի՞թե հավաքականում հրաշք էր տեղի ունեցել: Մի՞թե մինչեւ Եվրոյի որակավորման փուլը՝ 3-4 ամսում, կախարդանքով նույն ֆուտբոլիստների տաղանդն ավելացել էր կամ հավաքական կանչելու համար 23 մխիթարյաններ էին հայտնվել: Ընտրական խաղերից առաջ ուղեգիր կարող էին ուզել միայն ամենալավատեսները: ՀՖՖ ղեկավարությունն ու մարզիչն էլ ոչ մի խոստում չէին տվել: Պարզապես բախտը ժպտաց, որոշակի հատվածում հավաքականի խաղն ստացվեց, ու դա համընկավ մրցակիցների անհաջողությունների հետ: Արդյունքում ուղեգրի համար պայքարելու հնարավորություն ստեղծվեց, բայց այդ իրավիճակում նույնպես, ինչպես ընտրական փուլից առաջ, որակի ու կազմի կախարդական փոփոխություն չէր եղել, թիմը պայքարելու էր այն ներուժով, որն ուներ: Պետք է աներ իրենից կախված ամեն ինչ ու տեսներ՝ ինչ կլինի: Այս առումով, իհարկե, թերացավ. 2 միավոր կորցրեց Լիխտենշտեյնում:

Հենց այս խաղում պետք է հաղթեր, որ գործնական շանսեր պահպաներ: Բայց չափազանց թույլ մրցակցի դեմ խաղում սայթաքելով Գյուլբուդաղյանցը՝ քննադատության ամենահարմար թիրախը, երկրպագուներին, որոնք առանց այդ էլ իրենից դժգոհություններ ունեին, ավելի տրամադրեց իր դեմ: Ֆինլանդիայի դեմ հանդիպումից առաջ ինքնավստահ հայտարարություններով, այդ թիմին խոշոր հաշվով պարտվելով (0:3), հետո Իտալիայի ու Հունաստանի դեմ խաղերում հաղթանակի համար դուրս գալու մասին խոսակցություններով՝ շարունակեց նյարդայնացնել: Ընդհանուր ընտրական փուլում էլ նրա մի շարք որոշումներ հարցերի տեղիք էին տվել: Եվ ահա գլխավոր մեղավորը հայտնի է ու «չեզոքացված»՝ չնայած Մինասյանից հետո նա հավաքականի հետ ընտրական փուլերում ամենաշատ միավորները հավաքած մասնագետն է՝ 10: Մինասյանը Եվրո 2012-ի ընտրական փուլում վաստակել է 17, աշխարհի 2014 թ. առաջնության որակավորման փուլում՝ 13 միավոր:

Անցած տարի ՀՖՖ եկած նոր ղեկավարներն ակնհայտորեն շեշտը դրեցին մանկապատանեկան ֆուտբոլի վրա, սակայն երկրպագուներն անհապաղ արդյունք են ուզում: Նրանք չեն ուզում սպասել, թե նոր ներդրված ծրագրերը մի 10 տարի հետո ինչ արդյունք են տալու: Ու կրկին համացանցում նրանց կարծիքների պակասը չկա. ոմանք համարում են, որ լուծումն արտասահմանցի մարզիչն է կամ էլ գոնե արտասահմանից եկած հայը: Արդեն շրջանառվում են Ֆրանսիայի հավաքականում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, մարզչական փորձ չունեցող Յուրի Ջորկաեֆի, «Մոնպելյե»-ի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանի, Պերուի հավաքականի նախկին գլխավոր Սերխիո Մարգարյանի անունները: Ոմանք էլ հիշեցնում են, որ ՀՖՖ-ն դեռ չի սպառել ներքին առաջնությունում առկա տարբերակները՝ «Ալաշկերտ»-ի նախկին գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյան եւ «Շիրակ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյան:   

Ինչպես երեւում է, ֆուտբոլային մի հարցում ՀՀ-ն չի զիջում աշխարհում ընդունված կարգին: Այստեղ էլ կա այն մշակույթը, որ երկրպագուներն ազդեցություն են ունենում մարզիչներ նշանակելու կամ հեռացնելու հարցում: Դա երեւաց Վարուժան Սուքիասյանի հեռացումից, Մինասյանին 2-րդ անգամ նշանակելուց, Գյուլբուդաղյանցի այս որոշումից: Պարզապես ով էլ նշանակվի, աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի մեկնարկից առաջ էլ դժվար թե հրաշք տեղի ունենա այս նույն ֆուտբոլիստների որակների, հայկական ֆուտբոլում տաղանդավոր խաղացողների քանակի հարցում: Գումարած սրան՝ տարիներն անցնում են, ու շոտով կգա ժամանակ, երբ կարիք կլինի մտածել՝ ինչ է լինելու, երբ հեռանան «ոսկե սերնդի» վերջին ներկայացուցիչները՝ Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելին, Գեւորգ Ղազարյանը:

 

Տպել
2521 դիտում

Կրակոցներ՝ եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է

Վրաստանի նախագահը վետո է դրել աղմկահարույց օրինագծի վրա

Սպանություն՝ Ոստան գյուղի գերեզմանատան մոտ. ձերբակալվածներ կան

Նախկին ղեկավարները հանուն ռուսական լծի մի կողմ են թողել անհամաձայնությունները, 30 տարին դուրս է եկել հրապարակ. Խզմալյան

Վազգեն Գալստանյանի հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա հղի կին է մահացել

ԵԽ նախարարական համաժողովի շրջանակներում նախարար Միրզոյանի հետ արծարծվել են Հարավային Կովկասում զարգացումները

Կքննարկվի Վահագն Չախալյանին կալանավորելու միջնորդությունը

ՊՊԾ գունդը գրավածների հետ չեմ համախմբվի. Շարմազանով կարծում է, որ կուսակցությունների համախմբման օրակարգը կեղծ է

«Վալենսիա» ռեստորանային համալիրում հայտնաբերվել է տղամարդու դի

Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը

Գալստանյանի շարժման տարբերանշանը համեմատում են Բաքվում տեղադրված «Ղարաբաղի պատերազմի խորհրդանիշ» արձանի հետ

Մենք ուժեղ մարզական ավանդույթների սկիզբ ենք դնում մեր հանրապետությունում. վարչապետը ներկա է եղել խճուղավազքի մրցաշարին

Ուղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան

ԵԽ նախարարական նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը մտքեր է փոխանակել Շվեյցարիայի գործընկերոջ հետ

Գիշերային անկարգություններ Բիշքեկում, բողոքն օտարերկրացիների դեմ է. կան տասնյակ վիրավորներ

Մահափորձից փրկված Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել. նրան կրակողը հայտարարել է՝ չի զղջում

Մամուլում հրապարակվել են կեղծ, վարկաբեկող տեղեկություններ․ ոստիկանությունը պարզաբանում է

Վարելու իրավունք չունեցող երիտասարդը ոչ սթափ վիճակում «Մազդա»-ով կոտրել է էլեկտրասյունն ու եզրաքարը. մեքենան կիսվել է

Կիևը մերժել է Օլիմպիական հրադադարի մասին Մակրոնի գաղափարը

Թանգարաններում սովորելը պետք է դառնա մեր դպրոցների, այլ հաստատությունների ուսումնական ծրագրերի անբաժան մասը. Անդրեասյան

Քաղաքացին 2800 դոլարով տարբեր տեսակի հրազեններ է գնել, կան ձերբակալվածներ. ՌՈ (տեսանյութ)

Առանձին շրջաններում սպասվում է անձրև, ամպրոպ ու թաց ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ, կան տուժածներ

Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է 2028-2029 թվականներին «Զանգեզուրի միջանցք»-ի շահագործման մասին

Անապահով տարեցներին գումարի դիմաց հավաքների բերելու մասին ահազանգած քաղաքացուն զանգահարել, վիրավորել ու սպառնացել են

Փարիզի փոխքաղաքապետի հետ հանդիպմանը կարևորվել է երկու մայրաքաղաքների ավագանիների միջև գործակցության հաստատումը

Զելենսկին հայտարարել է, որ Կիևը 120-130 «F-16» կործանիչի կարիք ունի

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները դադարեցվել են. համաձայնության գալ չի հաջողվում

Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է

ԱԳ նախարարը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ՀՀ կառավարության ջանքերը ԼՂ-ից բռնի տեղահանվածների կարիքների համար

Կիրանցի մոտ ձերբակալվել է Երևանի 2 բնակիչ. նրանք թմրամիջոց են պահել ու տեղափոխել

ԿԳՄՍ նախարարը Թուրքմենստանի պաշտոնակցի հետ քննարկել է համագործակցության հարցեր

Երևանի մետրոպոլիտենն աշխատելու է արտակարգ ռեժիմով

Հենց լայքեք, սրբազան դատախազի ասածը կատարվելու է, Քեթրինի Միհրանը՝ սրբադասվի, Արցախը չերեզ Ոսկեպար հետ գա. Սաֆարյան

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում շների համար նոր զբոսայգի է կառուցվում (տեսանյութ)

Ալեն Սիմոնյանը Կանադայի և Քաթարի խորհրդարանների ներկայացուցիչների հետ քննարկել է փոխադարձ հետաքրքրության հարցեր

Արարատ Միրզոյանը Նիդերլանդների պաշտոնակցի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերին

Մայիսի 19-ին մայրաքաղաքի փոքր կենտրոնում կլինեն փակ փողոցներ