Ի՞նչ նոր կարգավորումներ են նախատեսվում ՀՀ-ում ինտերնետ ծառայություններ մատուցողների համար. պարզաբանում

21/10/2019 schedule12:54

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է հրապարակել ինտերնետ ծառայություններ մատուցողների համար նախատեսվող կարգավորումների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Հարգելի գործընկերներ,

«Վերջին օրերին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներով ակտիվորեն քննարկվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում կարգավորվող անձանց կողմից մատուցվող ինտերնետ հասանելիության ծառայությունների վերաբերյալ արխիվների պահպանման ստանդարտներ սահմանելու  մասին» որոշման նախագիծը, որի առնչությամբ հնչում են իրականությանը չհամապատասխանող մի շարք մտահոգություններ և կարծիքներ, այդ թվում՝ ինտերնետից օգտվելու ազատության սահմանափակման, դրա բովանդակության (կոնտենտի) և բաժանորդների անձնական տվյալների բացահայտման, նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների վերաբերյալ:

Այս կապակցությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է հետևյալը.

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր օպերատոր և ծառայություններ մատուցող պարտավոր է իր հաճախորդների կողմից օգտագործվող ծառայությունների տեսակի, վայրի, նպատակի, նպատակակետի, քանակի, տեխնիկական պայմանների և հաճախորդի անձնական տվյալների վերաբերյալ տեղեկությունները համարել և պահել գաղտնի: Նշված տեղեկությունները կարող են բացահայտվել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով (49-րդ հոդված): Հիշյալ կարգավորումը կիրառելի է լինելու նաև նախագծով կարգավորվող հարաբերությունների նկատմամբ:

Խնդրի կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող անձանց կողմից համապատասխան տեղեկությունների պահպանման և օրենքով նախատեսված հիմքերի պարագայում իրավապահ մարմիններին դրանց հասանելի դարձվելու դեպքերում՝ այդ հարաբերությունների հստակեցմամբ:

Նախագիծը մշակվել է օրենքով հանձնաժողովին վերապահված իրավասության շրջանակում, այն է՝ ընդունել կարգավորման ենթակա անձանց համար արխիվների պահպանման ստանդարտներ, սահմանել հանրային կամ ազգային անվտանգության շահերից բխող հատուկ կանոններ և կարգեր (Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետ)։

Խնդրի կանոնակարգման հիմքում ընկած է միջազգային առաջավոր փորձը, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի և Խորհրդի 2006 թվականի մարտի 15-ի №2006/24/ԵՀ կանոնակարգը, ԵՄ անդամ մի շարք պետությունների (այդ թվում՝ Չեխիայի, Լատվիայի և Միացյալ Թագավորության) էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավական կարգավորումները։

Տարընկալումներից խուսափելու նպատակով, կարևոր է նկատի ունենալ, որ ինտերնետ ծառայություններ մատուցող անձինք ինտերնետային բովանդակության (կոնտենտի) պահպանման որևէ իրավասություն չունեն, ավելին, օրենքով հանձնաժողովին վերապահված չէ կոնտենտի հետ կապված որևէ կարգավորիչ գործառույթ (այդ թվում՝ վերահսկում, խմբագրում, պահպանում):

Հանրային քննարկումների մասով.

Հանձնաժողովը, որպես կոլեգիալ ինքնավար մարմին, իր բոլոր որոշումներն ընդունում է դռնբաց նիստերի միջոցով՝ նախապես քննարկելով բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Նորմատիվ կարգավորումների ընդունման դեպքում նշվածին գումարվում են հանրային լայն քննարկումներ, որոնք հաջորդում են ակտի անմիջական հասցեատերերի հետ քննարկումներին:

Խնդրո առարկա նախագիծը ներկայացվել է ավելի քան 170 ինտերնետ ծառայություններ մատուցող անձանց (օպերատորների), ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննարկմանը։ Վերջիններիս կարծիքները ստանալուց, ամփոփելուց և նրանց հետ անհրաժեշտ քննարկումներն ավարտելուց հետո լրամշակված նախագիծն անցնելու է առավել լայն հանրային քննարկման փուլ, այդ թվում՝ տեղադրվելով իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական ինտերնետային կայքում (www.e-draft.am), հանձնաժողովի պաշտոնական www.psrc.am կայքում:

Ամփոփելով, հայտնում ենք, որ նախագծի ոչ թափանցիկ՝ «ծածուկ» քննարկումների և հնարավոր  ընդունման վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը, ավելին, հանձնաժողովը բաց է նախագծի վերաբերյալ ցանկացած կառուցողական առաջարկության ու դիտողության քննարկման համար և նախաձեռնված գործընթացում ակնկալում է Ձեր ակտիվ մասնակցությունը»:

Տպել
1275 դիտում

Մեքենան գլխիվայր շրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Փակ ճանապարհներ ու փողոցներ չկան. ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների նոր թիվը

Ինչպես է պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայհոյում քաղաքացուն (տեսանյութ)

Հանրապետություում փակ փողոցներ չկան, ՆԳՆ-ն հայտնել է բերման ենթարկվածների մասին. թարմացվող

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանում. միջադեպի մասնակիցների թվում կան անչափահասներ

Բագրատ Գալստանյանի «տոտալ շրջափակման» կոչից հետո որքան է Երևանում փողոցների ծանրաբեռնվածությունը

Վայոց ձորի մարզում ճանապարհ փակելու ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառած անձը կալանավորվել է

Երևանում ճանապարհներից մեկը փորձում են փակել չոր խոտի տուկերով (տեսանյութ)

Վարորդները հրում են աղբամանները ճանապարհից դուրս` վերականգնելով երթևեկությունը (տեսանյութ)

Մայրաքաղաքի մի շարք փողոցներում ակցիաներ են, աղբամաններով փակվում են փողոցներ

Հրդեհի հետևանքով մեքենան վերածվել է մոխրակույտի

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Մենք հանրահավաքներ, որպես այդպիսին, չենք ունենալու. Բագրատ Գալստանյան

Պուտինն ազատել է Շոյգուին ՌԴ ՊՆ ղեկավարի պաշտոնից

Մայր Աթոռը կարմիր գծից շատ վտանգավոր հեռավորության վրա է, անելիքը այժմ եկեղեցու դաշտում է. Խալաթյան

Բագրատ Գալստանյանի ելույթի ժամանակ մարդիկ խմբերով լքել են հրապարակը

Կղերական առաջնորդը հայտարարեց, որ իրեն Աստված է ուղարկել ընդդիմությանն առաջնորդելու. Ջուլհակյան

Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՆԳՆ

Ալբանացին ցանկանում է ճամպրուկով վերցնել իշխանությունը, ախորժակներիդ քացախ. Տարոն Չախոյան

Երբ սին ես էությամբ, մարդկանց պետք է զբաղեցնել վարչապետի՝ տարբեր ժամանակների և իրավիճակների մասին ելույթներով. Դավոյան

Խոսում են մարդիկ, որոնք Ադրբեջանի առաջին ագրեսիայի ժամանակ թողեցին ու փախան դիվանագիտական խրամատից. Թորոսյան

Հանրապետության հրապարակը՝ 19:00-ի դրությամբ

Հանրապետության հրապարակը՝ 18:45-ի դրությամբ

39 համարի ավտոբուսում քաղաքացի է հանկարծամահ եղել

Հանրապետության հրապարակը՝ 18:30-ի դրությամբ

Ինչ է կատարվել Արարատի մարզում. ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հրապարակել (լուսանկարներ)

Ինչքան հայ սակրավոր մտնի ականապատ դաշտ, ցանկանում ենք այնտեղից դուրս բերվի նրա մարմինը. Էդգար Ղազարյան (տեսանյութ)

Կոսովոն ամբողջությամբ կանցնի եվրոյով գործարքների

Հիտլերը նրան կնախանձեր. Էրդողանը՝ Նեթանյահուի մասին

Լոռիում ուժգին կարկուտ է տեղացել

Պայթյուն-փլուզում Արարատի մարզի բենզալցակայաններից մեկում

Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ռազմական օգնության ռեկորդային փաթեթ կփոխանցի

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՌԴ սահմանապահները սկսել են դուրս գալ Սյունիքից

Գազամատակարարման անջատումներ են սպասվում 4 մարզի բազմաթիվ համայնքներում

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Փասադենայի քաղաքապետին

Տեղի է ունեցել Գարեգին Երկրորդի հանդիպումը Բագրատ արքեպիսկոպոսի հետ․ Բաբաջանյան

Լիտվայում նախագահական ընտրություններ են

Երկար ճանապարհ ունենք թշնամանքը կառավարելու համար. որոնք են Ադրբեջանի հետ սահմանազատման դրական և բացասական կողմերը