Հանրապետականներն այդպես էլ ոչինչ չեն հասկացել

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը շատ կցանկանար կրկնել Կարեն Կարապետյանի վարչապետության ցուցանիշը՝ տնտեսական ակտիվության 10,7 %  աճ: Եվ իսկապես էլ, 10,7 % աճը շատ տպավորիչ ցուցանիշ է: Միայն թե հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀԿ-ն «քցեց» նման փայլուն արդյունք արձանագրած վարչապետին ու 2018-ի ապրիլին վարչապետ առաջադրեց Սերժ Սարգսյանին: Ի՞նչն էր խանգարում, որ  Սարգսյանն անցներ հանգստի կամ զբաղվեր կուսակցությունով, իսկ  Կարապետյանը շարունակեր պաշտոնավարել որպես վարչապետ ու երկնիշ աճ ապահովեր: Ի վերջո ՀՀԿ-ն նաեւ նրան էր պարտական խորհրդարանական ընտրությունների արդյունքների համար (ճիշտ է, հիմնական «գործն» էլի ընտրակաշառք բաժանողներն ու կեղծարարներն էին անում, բայց Կարեն Կարապետյանի նախընտրական քարոզչության «դրայվը» նույնպես որոշակի դեր խաղաց):

Պատասխանն ակնհայտ է՝ ՀՀԿ-ին տնտեսական աճն առանձնապես չէր հետաքրքրում, նրանց հետաքրքրում էր միայն այն, որ «դեպի իշխանություն տանող ճանապարհը դեռ երկար ժամանակ անցնի Մելիք-Ադամյանով», երկրում հաստատված խաղի կանոնները չփոխվեն, իրենք էլ շարունակեն կոռուպցիոն սխեմաներով հարստանալ, ու «ջանդամը», թե բանակն 80-ականների զենքերով չի կռվում: Սերժ Սարգսյանն էլ երեւի հրճվում էր, որ կարողացավ ե՛ւ Սահմանադրությունը փոխել՝ խոստանալով, որ չի ստանձնելու վարչապետի պաշտոնը, ե՛ւ Կարեն Կարապետյանին «ֆռցնել»՝ օգտագործելով որպես քարոզարշավի հիմնական դերակատար, ե՛ւ այնպես անել, որ հիմնական հարվածն իրենց վրա վերցնեն թիմակիցները՝ իրեն համեմատելով Բիսմարկի, Շառլ դը Գոլի կամ Չերչիլի հետ (իբր՝ նրանք էլ են հաճախ դրժել իրենց խոստումները):

Ի դեպ՝ Սերժ Սարգսյանը հիմա էլ է նույն բանն անում: Իր բացառիկ ագահության ու անհեռատեսության պատճառով ՀՀԿ-ն կորցրեց իշխանությունը, ու հիմա ինքը հանգիստ տանը նստած՝ հետեւում է, թե ինչպես են իր պատճառով իշխանությունից զրկվածներն իրենց պատառոտելով պայքարում նոր իշխանությունների դեմ ու փառաբանում իր ժամանակները: Ու երեւի նաեւ մտքում ծիծաղում է, որովհետեւ «թիմակիցներն» այդպես էլ չեն ըմբռնել «Նիկոլն իրավացի էր, ես սխալվեցի» խոսքերը ու չեն հասկացել, որ 2018-ի համաժողովրդական շարժումը նաեւ անձամբ իր դեմ էր, հետեւաբար՝ ցանկացած ուժ, որի նպատակը կլինի իր ժամանակները վերադարձնելը, հաջողության ոչ մի շանս չունի:

Կարո՞ղ էր արդյոք ՀՀԿ-ն պահպանվել որպես լուրջ կուսակցություն եւ  հաջողությունների հասնելու շանսեր ունենալ: Տեսականորեն, իհարկե, կարող էր: Բայց դրա համար առաջին հերթին պետք էր ձերբազատվել Սերժ Սարգսյանից ու ժամանակին նրա հետ կուսակցություն մտած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներից: Ճիշտ է, այդ դեպքում «տակը բան չէր մնա», եւ ՀՀԿ-ն չէր ունենա անգամ այն չորսուկես տոկոսը, որ ստացավ խորհրդարանական վերջին ընտրությունների ժամանակ, բայց գոնե կդառնար նորմալ կուսակցություն, եւ ոչ թե սեփական ունեցվածքը փրկել փորձող ագրեսիվ ռեւանշիստների ակումբ, որի միակ հույսը ֆորսմաժորային իրավիճակ հրահրելն ու հեղաշրջում իրականացնելն է:

Ինչ վերաբերում է Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ մյուսներին, ովքեր այսօր աղմուկ-աղաղակ են բարձրացրել, թե «երկրի ղեկը հանձնվել է պատահական մարդկանց», ապա նրանք գուցե դրա փոխարեն իրենք իրենց հարցնեն՝ «այդ ի՞նչ օրի էինք հասցրել երկիրը, որ ժողովուրդը իշխանությունը վստահեց անգամ «պատահական մարդկանց»՝ միայն թե ազատվի մեզանից»:

Տպել
4232 դիտում

Հարցնելու են՝ մեզ ապուշի տեղ ես դրե՞լ, Կիրանցի և Ոսկեպարի անունը տալով, գնացիր Քոչարյանի թրի տակով անցար․ Ալեքսանյան

Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ը․ «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Ինչպես են ցուցարարները հանրահավաքի ժամանակ հարվածում «Կամազ»-ին (տեսանյութ)

Լեգիտիմ վարչապետը չի կարող հեռացվել Քոչարյանի տարատեսակ խոսնակների պահանջով, նրա կլանը ՀՀ ժողովուրդը չէ․ Ալեքսանյան

Շիրակ Թորոսյանն ու Ռուստամ Բաքոյանը արձագանքել են Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Տղամարդը «Կամազ»-ը վարել է դեպի հանրահավաքի մասնակիցները․ նախաձեռնվել է քրեական վարույթ, վարորդը ձերբակալվել է

Շնորհակալ եմ պարոն Գալստանյանին մեր հակածխախոտային պայքարին միանալու համար․ Թորոսյան

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետը․ Պապիկյանի արձագանքը Գալստանյանի պահանջին

Ջարդել են տեսախցիկը․ լրագրողի մասնագիտական գործունեությունն առերևույթ խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Խաչերը իջնում են, բարձրանում են մանդատները` հեսա 2 խմբակցությունների հետ խորհրդակցեմ, գամ․ Խաչատրյանը՝ Գալստանյանին

Բագրատ Գալստանյանի հանրահավաքին եկած մարդիկ գնում են հրապարակից. նրանցից շատերը հիասթափված են

Հոկտեմբերի 27 արածներ` ծոծրակներդ կտեսնեք՝ իշխանազավթում չեք տեսնի․ Մկրտչյան

Ռուսական զինվորական համազգեստով անձ՝ Գալստանյանի հրավիրած հանրահավաքին

Ըստ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ այսօր նաև Եռաբլուրն է ցնծության մեջ (տեսանյութ)

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը ևս պատասխանել է Գալստանյանի՝ վարչապետի հրաժարականի պահանջին

Հայկ Կոնջորյանն ու Նազելի Բաղդասարյանն արձագանքել են Բագրատ Գալստանյանի պահանջին

Դեռ գլխի չեն ընկել, որ Գարեգինով, Միքայելով ու մյուսներով ինքնափիլոնազրկման սրընթաց փուլ են մտել․ Սաֆարյան

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «BMW»-ն. բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Իրավապահ համակարգը պատրաստ է կոշտ միջոցներ ձեռնարկել հնարավոր սադրանքների և անկարգությունների դեմ

Ավագ Սուրեն Պապիկյանն այսօր դարձավ 99 տարեկան․ պաշտպանության նախարարը ընտանեկան լուսանկար է հրապարակել

Եթե չեն ներկայացնում թե ինչն են այլ կերպ անելու՝ փողոցային պայքարը դառնում է զուտ իշխանության գալու գործիք․ Մարգարյան

Ռուսաստանի և Հայաստանի միջև առկա է տնտեսական համագործակցության բարձր մակարդակ․ Օվերչուկ

Որտեղի՞ց այն գումարները, որոնք տրամադրվում են այս հանրահավաքի համար, կարծում եք Մայր Աթո՞ռն է ֆինանսավորում․ Սարուխանյան

Քաղաքական գործիչ Բագրատ Գալստանյանը պահանջեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը

Իրականացվում են մասնագիտական, հումանիտար բոլոր քայլերը․ «Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Պրոդյուսրը քաղտեխնոլոգիայի կանոններով պետք է եռագույն շորեր հագցներ․ Սաֆարյանը՝ Բագրատ արքեպիսկոպոսի հանդերձանքի մասին

Հանրապետության հրապարակը 18։20-ի դրությամբ

Տևական ժամանակ կդադարեցվի Քասախ բնակավայրի գազամատակարարումը

Լևոն Քոչարյանը միացել է Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը

Հանրապետության հրապարակը 17։30-ի դրությամբ

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության գերակա ուղղություններից է․ Կարեն Կարապետյան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Հանրապետության հրապարակը 16։45-ի դրությամբ

Թունավորումից Աստրախանում 5 մարդ է մահացել, ևս 14-ը հիվանդանոցում է

Փոխվարչապետն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը

Ովքեր են միացել Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած շարժմանը. անուններ

Խժդժությունը ընդդեմ ՀՀ-ի, իհարկե, մուրազին չի հասնի, և չի մոռացվի, թե ով էր պատրաստ հետ շրջել պատմության անիվը․ Ոսկանյան

Որ դեպքում ոստիկանությունը ուժ կկիրառի. փոխոստիկանապետը պարզաբանել է

Ոստիկաններն Աբովյանում ճանապարհներ չեն փակել․ ՆԳՆ-ն կոչ է անում չհրապարակել չճշտված տեղեկություններ

Հայտարարեք, թե որն է ՀՀ քաղաքացիներին և հայ ժողովրդին առաջարկած հայրենիքի ձեր տարբերակը․ Արուսյակ Ջուլհակյան