Դեմոկրատիան որոշները սխալ են հասկացել․ մեկին ազատում ես՝ ստացվում է՝ աթոռը տնից է բերել ու շատ է սիրում պաշտոնը․ նախարար

Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն է: Նախ տեղեկություն շրջանառվեց, որ նա իր ծանոթներին աշխատանքի է տեղավորել ԱԻՆ-ում, ապա քննարկվեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանի ազատումը. շատերն այս պաշտոնանկությունը կապեցին Ֆելիքս Ցոլակյանի հետ վատ հարաբերություններով:

«Հայկական ժամանակ»-ը երեկ մի քանի հարց ուղղեց նախարարին:

- Պարո՛ն Ցոլակյան, մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ ձեր եւ Արտակ Նահապետյանի հարաբերությունները լարված են, եւ որ նրա պաշտոնանկությունը կապված է դրա հետ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Եւ որքանո՞վ դուք առնչություն ունեք Նահապետյանի ազատման հետ:

- Լարված բառը ես չէի օգտագործի, որովհետեւ ես որեւէ մեկի հետ լարված հարաբերություններ չեմ կարող ունենալ: Նահապետյանն ազատվել է իմ միջնորդությամբ: Այն պայմանավորված է եղել վերջին շրջանում նրա գործունեության հետ, որը չի բավարարել ինձ՝ որպես նախարարի: Կար վստահության հարց, եւ երկրորդ՝ եղել են պահեր, երբ ես չեմ կարողացել հանդուրժել այն վերաբերմունքը, որն ունեցել է Արտակ Նահապետյանը աշխատանքի նկատմամբ: Մասնավորապես ամառային հրդեհների ժամանակ, երբ նա արձակուրդ էր գնացել, երբեւէ չի հետաքրքրվել, թե ինչ է կատարվում: Մի անգամ ինձ զանգ չի եղել, պարզելու, թե ինչ հրդեհներ են, երբ որ ամբողջ աշխարհն ինձ այդ հարցով զանգում էր: Սրանք բաներ էին, որոնք ավելանալով՝ առաջացրին այն անվստահության պակասը, ինչի հետեւանքով ես միջնորդություն ներկայացրի վարչապետին: Դրանից հետո կառավարությունից եկել է ծանուցում, որպեսզի ես ծանուցեմ Նահապետյանին, որ ինքն ազատվում է աշխատանքից: Դրանից հետո Նահապետյանը մարդկանց՝ մի մասին խաբելով, մյուս մասին՝ համոզելով, (մի մասն էլ այն մարդիկ են, որոնք գիտեին, որ կառուցվածքային փոփոխություններից հետո իրենց հարցը կարող է բացասական լուծում ստանալ), ընդհանուր՝ 9 հոգի՝ գումարած ինքը, վարչապետի անունով բողոք-նամակ են ստորագրում, որը ես չեմ տեսել: Վարչապետն ստացել է իհարկե դա, ինձ հետ խոսել է այդ մասին, ասել է, որ այսպիսի նամակ կա, ես, իհարկե, բովանդակությանը ծանոթ չեմ: Ինչից հետո ես խնդրել եմ վարչապետին, որ նա այդ նամակի հետ կապված այստեղ ուղարկի Պետական վերահսկողության ծառայությանը, որպեսզի նամակում նշված բոլոր փաստերը ստուգեն. դա շատ շուտով կարվի: Բայց մինչ այս ամենը, ես ինձ մոտ էի հրավիրել փրկարար ծառայության տնօրեն Նահապետյանին, առաջարկել, որ ազատվի աշխատանքից՝ իր դիմումի համաձայն, ինչից նա հրաժարվել էր ու դրանից հետո կատարել այս քայլերը:

Ընդհանրապես զինվորական հիմնարկում սա համարվում է արտառոց երեւույթ, երբ մարդիկ խմբով բողոք են արտահայտում: Հետաքրքիր բան է կատարվում հիմա մեզ մոտ. դեմոկրատիան որոշ մարդիկ սխալ են հասկացել, ազատ խոսքը սխալ են մեկնաբանում: Հասկացել են այս ձեւ. եթե մեկի խաթրին կպան, մեկին ազատեցին աշխատանքից, ուրեմն՝ անպայման պետք է ինչ-որ քայլեր անել: Ստացվում է, որ որեւէ մեկին ազատել չի կարելի, որեւէ տեղ կամ որեւէ մեկից ազատվել չի կարելի: Ստացվում է, որ այդ աթոռներն իրենք իրենց տնից են բերել իրենց հետ ու շատ են սիրում այդ պաշտոնը:

Ի՞նչ կստացվեր, եթե ես խելքս տայի իրենց խելքին, ասեի՝ գնացեք (3500 հոգի փրկարար ծառայությունում մարդ է աշխատում) 3 հազար հատ ստորագրություն հավաքեք: Հետո՞, դա ի՞նչ բան է: Դա անընդունելի է: Այն մարդիկ, որոնք ստորագրել էին, նրանցից մեկն արդեն որերորդ անգամ հայտարարում է, թե տեքստը չի տեսել: Ասում է՝ ես իմացել եմ, թե պետք է ստորագրենք, որ ՓԾ տնօրենին չազատեն աշխատանքից, նա ինձ այդպես է ասել: Մեկ ուրիշն ասում է, թե ինձ խաբել են, ասել են՝ հենց ՓԾ տնօրենը դուրս եկավ աշխատանքից, ուրեմն՝ բոլորիս ազատելու են, որովհետեւ նախարարն այդպես է տրամադրված: Մեկին ասել են՝ ՓԾ տնօրենը պետք է դառնա նախարար, այդ դեպքում բոլորս լավ կլինենք, եկեք ստորագրենք: Սա է ամբողջ պատմությունը:

- Ի՞նչ է լինելու այն աշխատակիցների ճակատագիրը, որոնք ստորագրել են այդ բողոքի տակ:

- Դա իրենց բարոյականության հարցն է, ես ասելիք չունեմ այստեղ: Ես չեմ գնացել այդ ճանապարհով: Ես դրանից հետո խորհրդակցություն եմ անցկացրել եւ ասել, որ հաշվում եմ, թե իրենք մոլորված են եւ մոլորյալները թող իրենք որոշեն իրենց անելիքը:

- Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ինչպեսն են ձեր հարաբերությունները: Շատ է նշվում, որ Արտակ Նահապետյանը Տոնոյանի կադրն էր, ու դա էր պատճառը, որ ցանկանում էիք ազատվել նրանից:

- Տոնոյանի հետ կապված ես որեւէ խնդիր չունեմ: Ամբողջ հարցն այն է, որ երբ եկա այստեղ աշխատելու, պետք է շարժվեի կուսակցական մոտեցումներով ընդունվածներին ազատելու սկզբունքով, ինչը չեմ արել, ցավոք սրտի, հաշվի առնելով մարդկային գործոնը: Հետաքրքիրն այն է, որ ես որեւէ տեղ աշխատանքի գնալուց երբեք առաջին շրջանում մարդկանց չեմ ազատում աշխատանքից: Ես միշտ ասում եմ՝ աշխատեք կտեսնենք, ով լավ կաշխատի, կմնա, ով վատ կաշխատի՝ նա դուրս կգա: Բայց այդ սկզբունքն այստեղ մի քանիսը շատ վատ են հասկացել, ու սա այդ մի քանիսի արածն է:

Դավիթ Տոնոյանի հետ ես խոսել եմ այս հարցով: Ասել եմ՝ դուք եք նշանակել նրան, նա ինձ ասել է՝ ես չեմ նշանակել ՓԾ տնօրեն, ես իրեն բերել եմ քաղպաշտպանության վարչության պետ, որտեղ հավանաբար իր աշխատանքը ստացվել է: Բայց ոչ դրանից ավելի: Այդ ավելին արդեն արվել է Տոնոյանին հաջորդող նախարարի կողմից (Հրաչյա Ռոստոմյան): Թե ում միջնորդությամբ, ինչպես՝ դրա մասին չեմ ուզում խոսել:  

- Մամուլը գրեց, որ դուք ԱԻՆ-ում տեղավորել եք ձեր ծանոթ-բարեկամներին: Այս տեղեկությունները ճի՞շտ են:

- Ծանոթ, այո՛, բարեկամ՝ ո՛չ: Ես դրա համար եմ ասել, որ գան ստուգեն, տեսնեն՝ ես այստեղ որեւէ բարեկամական-հարազատական կապեր չունեմ: Իսկ ծանոթը պարտադիր է, որ լինի: Եթե ես գալիս եմ մի տեղ, որտեղ ես ոչինչ չգիտեմ, ինձ պետք են ծանոթ եւ վստահելի մարդիկ, եւ ես նրանց ընդունել եմ աշխատանքի: Այո՛, ես դրանից չեմ հրաժարվում, կարծում եմ, որ ճիշտ եմ արել: Ես չգիտեմ մեկ ուրիշ տեղ, որտեղ այդպես չի արվում: Սուտ-սուտ գրել են, թե փոխնախարարն իմ քրոջ որդին է: Ես այստեղ աշխատող քրոջ որդի չունեմ, ոչ էլ՝ այստեղ աշխատող եղբոր որդի: Ինչ է՝ չե՞ն դիմում, դիմում են, քրոջ որդի էլ է դիմում, եղբոր որդի էլ է դիմում, ազգական էլ է դիմում, հորեղբոր որդի էլ է դիմում: Բայց ես ոչ մեկին չեմ ընդունել, ասել եմ՝ ո՛չ, քանի ես այստեղ եմ, բարեկամներ չեն աշխատելու:

- Որքանո՞վ է ձեր ծանոթը լինելու հանգամանքը ազդում այդ աշխատողների աշխատանքին:

- Ես այստեղ եկել եմ աշխատելու, 3-4 ամիս զբաղվել ենք վառելիքի, հագուստի հարցերով: Բերել ենք նոր թիկունքի վարչության պետ, որի մասին շատ են ակնարկում, ասում են՝ պաշտոն եմ բարձրացրել: Թիկունքի վարչության պետը կարողացել է կարճ ժամանակում կարգավորել վառելիքի, հագուստի եւ բոլոր պարագաների հարցերը, որը երբեւիցե չի եղել: Պատմության մեջ փրկարար ծառայության ստորաբաժանումը օճառ չի ստացել, ավել չի ստացել, ոչինչ չի ստացել: Մեր պահեստներն այսօր լիքն են, ամեն ինչ ունենք, ու այդ բոլորը արվել են թիկունքի վարչության պետի անմիջական մասնակցությամբ եւ ջանքերով: Ու թիկունքի վարչության պետի կոչումը ես բարձրացրել եմ, լավ եմ արել: Կադրերի հարցն ինձ համար մութ անտառ էր, ես չգիտեի՝ ովքեր են ընդունվում: Օրենքը թույլատրում է, որ ՓԾ տնօրենը պետք է շարքային անձնակազմից մինչեւ ենթասպա ընդուներ: Կադրերի վարչության պետի փոփոխություն է եղել, նշանակել եմ իմ վստահելի մարդուն, որպեսզի ես տիրապետեմ իրավիճակին: Վա՞տ բան եմ արել՝ ո՛չ, ես կարծում եմ, որ լավ բան եմ արել, ճիշտ բան եմ արել: Ու սա մարդկանց վրա շատ բացասական ազդեցություն է թողել: Ու որպեսզի մարդկանց ավելի համոզիչ լիներ, թե ինչի համար է գրվում այդ բողոք-նամակը, նրանց ասել են, թե ՓԾ տնօրենին ազատում են, որ նշանակեն այդ թիկունքի վարչության պետին: Ասել են՝ նա, որ եկավ, վատ է լինելու ձեր վիճակը՝ սկզբունքային է: Ես խորհրդակցության ժամանակ ասացի, որ նման մտադրություն չունեմ եւ երբեք չեմ մտածել այդ մասին, քանի որ թիկունքի վարչությունն իսկական նրա տեղն է: Փրկարար ծառայությունում 29 ղեկավար պաշտոններ կան, որոնք վարչության պետեր են եւ կարեւորագույն կառույցի ղեկավարներ: 29 մարդուն էլ ասել են՝ եկեք ստորագրեք: Նրանցից 20-ը հրաժարվել է՝ ասելով, որ այդտեղ սուտ է գրված: Դա ոչ մեկը չի տեսնում, բոլորը տեսնում են այն 9-ին, որ ստորագրել են:

- Այս պահին ԱԻՆ-ում կադրային ի՞նչ փոփոխություններ են իրականացվում:

- Շուտով մեր նոր կառուցվածքը կուղարկենք վարչապետի հաստատմանը: Մենք 2 ամիս առաջ զգուշացրել ենք, որ կառուցվածքային փոփոխությունների հետեւանքով կարող են կադրային փոփոխություններ լինել: Կադրային փոփոխություններն այսպես են լինելու. ՓԾ հաստիքացուցակը, մեր կարծիքով, քիչ է, եւ մենք հաստիքներ կրճատելու մտադրություն չունենք: Ըստ այդմ՝ մենք միավորելու ենք կրկնվող բաժինները, կրկնվող վարչությունները: Մենք ղեկավար անձնակազմի հաստիքների կրճատման խնդիր ենք դնում: Մենք չենք դնում շարքային անձնակազմի հաստիքի կրճատում:

- Կառույցի ներսում, բացի ՓԾ տնօրենի հետ կապված խնդրից, ձեր աշխատանքի կամ ձեր մեթոդների հետ կապված այլ դժգոհություններ կա՞ն:

- Ես որտեղ որ աշխատել եմ, չեմ լսել, որ իմ հետ կապված որեւիցե դժգոհություն լինի: Այսօր մեկին էլ եմ ասել, որ ազատեն աշխատանքից ու ասել եմ, որ ասեն՝ դիմում գրիր, գնա: Ճիշտ եմ արել:

- Բարձրաստիճան պաշտոնյաների՞ց է, կնշե՞ք անունը:

- Այո՛, բարձրաստիճան է: Ո՛չ, չեմ նշի, դրա ձայնն էլ կելնի: Մեկ այլ բան ասեմ. Ճգնաժամային կառավարման կենտրոն ունենք՝ կարեւորագույն օղակներից մեկն է: Ղեկավարը (Հովհաննես Խանգելդյան) այլ աշխատանք է գտել իրեն, դիմում է գրել այս աշխատանքից ազատվելու համար: Դրանից հետո գրել են, թե Ցոլակյանի հետ չունենալու պատճառով այս մարդը դիմում է գրել: Այդ մարդը, ընդհակառակը, շատ վատ հարաբերություններ ուներ ՓԾ տնօրենի հետ: Ու երբ որ ես ասում եմ բարոյաքաղաքական կլիման լավ չի, ես նկատի ունեմ նաեւ դա: Երկու կարեւոր կառույցների ղեկավարներ իրար հետ չեն շփվում: Այդ մարդը 20 տարի աշխատելուց հետո իր համար բարձր աշխատավարձով աշխատանք է գտել: Երբեք իր հետ որեւէ խնդիր չեմ ունեցել: Մեկին ազատել ենք աշխատանքից, եկել է ինձ մոտ, ասում է՝ շատ շնորհակալ եմ, ես էլ ասել եմ՝ ապրես, գնա՛: Իմանալով իր բնավորությունը՝ ասել եմ՝ հանկարծ իմ վրա գրել չտաս: Հաջորդ օրը գրել է տվել՝ չնայած, որ ինձ խոստացել էր՝ չի գրի: Հավանաբար ինչ-որ մարդիկ մի քիչ շատ թեւ են տվել՝ ասելով, որ շատ լավ կլինի: Այդ ամեն ինչը ազդեցություն է ունեցել այս ամբողջ պրոցեսի վրա: Ես ամբիցիաներ չունեցող մարդկանցից մեկն եմ այս երկրում, երբեք աթոռի համար կռիվ չեմ տվել: Մի անգամ իմ խորհրդակցության ժամանակ ասել եմ՝ հրդեհի ժամանակ տարածքում կանգնածները սպիտակ վերնաշապիկով ֆռֆռում են: Ինձ անընդհատ հարցնում են՝ սպիտակ վերնաշապիկներովներին ազատելո՞ւ եք, այո՛, ազատելու եմ, դրանցից մի քանիսը կան՝ հերթ են կանգնած, թե երբ պիտի ազատեմ: Նրանք փրկարարի անունը գցող են: Ես մի բան գիտեմ՝ իմ գալուց հետո՝ 1 տարվա մեջ, փրկարար ծառայության պրեստիժը շատ է բարձրացել: Ասում են՝ Ցոլակյանի ժամանակ կոռումպացված վիճակ է. այսպես չի եղել: Վայ, ձեր տունը շինվի, կոռումպացվա՞ծ, ասացի՝ ամեն ինչ կարող եք կպցնել Ցոլակյանին, բացի կոռուպցիայից: Ինչ ուզում եք գրեք՝ բարեկամ-հարազատ: Ի՞նչ է եղել այն ժամանակ այստեղ՝ լեւի փող, լեւի յաշիկ, ինչ ասես՝ եղել է, ես եկել եմ ու ասել՝ պիտի օրենքով անենք: Բայց դա ոչ մեկի դուրը չի գալիս:

- Կոնկրետ վերջին օրերին ինչո՞վ եք պայմանավորում ձեր մասին այսքան հրապարակումները:

- Նույն խմբերն են: Հավանաբար իմ նկատմամբ էլի մարդիկ կան, որ կուզեին գրվեր, դա արդեն այստեղից դուրս: Եթե ուշադիր նայեք, թե որ մամուլն է գրում իմ մասին, կտեսնեք, թե քամին որտեղից է փչում:

- Պարո՛ն Ցոլակյան, այժմ ո՞վ է փոխարինում ՓԾ տնօրենին:

- ՓԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եմ նշանակել տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանին եւ միջնորդելու եմ վարչապետին, որ հենց նա նշանակվի տնօրեն:

 

Տպել
8775 դիտում

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Գրեթե ռեկորդային. Սուրենյանը հայտնել է Երևանում այսօր սպասվող մինչև +32 աստիճան տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ