«Ընդհատումը վերջ չէ»․ կայացավ Յուրի Բախշյանին նվիրված ֆիլմի պրեմիերան

«Ընդհատումը միշտ չէ, որ վերջ է նշանակում»,- ասում էր հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխխոսնակ, հոկտեմբերի 27-ին խորհրդարանում սպանված Յուրի Բախշյանը։

Երկու օրից լրանում է 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության 20-րդ տարելիցը։ Սրան ընդառաջ՝ այսօր «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ընդհատումը վերջ չէ» խորագրով վավերագրական ֆիլմի պրեմիերան, որն ընդհանուր առմամբ ներկայացնում էր Հոկտեմբերի 27-ի քաղաքական երեսը եւ ամփոփում  Յուրի Բախշյանի կենսագրությունը։ Պրեմիերային ներկա էին նաեւ Բախշյանի հարազատները, ընկերները, Հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի ընտանիքները։

Ֆիլմի հեղինակը լրագրող, կինոռեժիսոր Վարդ Սիմոնյանն է։ Նրա խոսքով՝ այս ֆիլմի ուղերձն այն է, որ ողբերգական իրադարձությունից քսան տարի անց թարմացնեն հիշողությունը, որոշակի առումով հասարակական դիմադրություն ձեւավորեն Հոկտեմբերի 27-ի շուրջ եւ, իհարկե, նշանավորեն Յուրի Բախշյանի հիշատակը։

Ֆիլմն սկսվում էր աբսուրդի ժանրի գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի մտքերով։ «Տրամաբանություն չփնտրել. այնտեղ, ուր թեւածում է կաֆկայականությունը, տրամաբանությունն անելիք չունի»,- ասվում էր ֆիլմում, եւ դրա ամբողջ ընթացքում կարմիր թելի պես հանդիսատեսին հետեւում էր մեկ աբսուրդը, մեկ՝ թախիծը, մեկ՝ հավատը, որ վերջապես մի օր Հայաստանի համար այս ամոթալի էջը կբացահայտվի ու կփակվի հավերժ։

Ֆիլմի հեղինակին աջակցել է նաեւ Յուրի Բախշյանի այրին՝ հասարակական-քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Ֆիլմում նա ներկայացրել է իր եւ ամուսնու նամակները, անկեղծորեն պատմել իրենց խոսակցությունների մասին։ Բախշյանը նշում է, որ 1999 թվականի հոկտեմբերի 26-ին Յուրի Բախշյանի մոտ անհանգստություն է զգացել, Բախշյանն ասել է՝ արի խոսենք, իսկ ինքը չի ուզել լսել։ Տիկին Բախշյանը մինչ օրս խորապես ափսոսում է, որ այդ օրը չլսեց ամուսնուն։

Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ ծանոթանալ նաեւ Յուրի Բախշյանի որոշ գրառումներին, որտեղ նշված էին նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպումների մասին, Հայաստան՝ ինչ-ինչ պատճառներով չմտած գումարների մասին, Վազգեն Սարգսյանի հետ կապ հաստատել չկարողանալու մասին եւ այլն։ Դրվագներ կային նաեւ իր եւ տիկնոջ անձնական ու սրտառուչ նամակներից։

Ֆիլմի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տիկին Բախշյանը դեռեւս հարցականով խոսեց գործող կառավարության կողմից այս ահաբեկչության բացահայտման ընթացքի մասին։ Նա այս պահին այդ ուղղությամբ գործնական քայլեր չի տեսնում։ Միեւնույն ժամանակ, մեր հարցին ի պատասխան, Բախշյանը նկատեց, որ «Իմ քայլի» նախընտրական ծրագրում հստակ նշված է, որ իրենց նպատակներից են Մարտի 1-ի եւ Հոկտեմբերի 27-ի բացահայտումները, եւ սա արդեն հիմք է՝ մտածելու, որ կառավարող ուժը պատրաստակամ է այս եղելությունների վրա լույս սփռելու առումով։

Լրագրողների հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ Նաիրի Հունանյանը կարող է տալ Ռոբերտ Քոչարյանի անունը, Անահիտ Բախշյանն ասաց՝ չեմ կարող ասել. «Չգիտեմ՝ հավանական է դա, թե ոչ:

Բախշյանի խոսքով՝ տարբեր մարդիկ արդեն իսկ նոր հանգամանքների մասին են խոսել, տարբեր մարդիկ նոր փաստեր են ասել, այդ թվում՝ նախկին պատգամավոր Տարոն Սահակյանը, սակայն իր համար անհասկանալի է, թե ինչու դատախազությունը եւ ՀՔԾ-ն դրանով չեն զբաղվում: Նրա կարծիքով՝ իշխող քաղաքական ուժը դանդաղում է Հոկտեմբերի 27-ի բացահայտման հարցում, քանի որ այս պահին զուգահեռ ընթանում է նաեւ Մարտի 1-ի գործը։

Մեր հարցին՝ որպես տուժողի իրավահաջորդ՝ ինքը պատրաստվո՞ւմ է դիմել դատախազությանը՝ գործը վերաբացելու, Բախշյանը պատասխանեց, որ քանի դեռ անջատված մասով գործը կարճելու վերաբերյալ դատարանի որոշմանը ծանոթ չէ, չգիտի՝ ինչը բողոքարկել։

Մեր զրուցակիցը նշեց՝ ինքը եւ զոհերի բոլոր հարազատներն անպայման հետամուտ են լինելու այս գործի վերջնական բացահայտմանը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին ահաբեկչության զոհ դարձած ՀՀ խորհրդարանի նախագահ Կարեն Դեմիրճյանի որդին՝ Ստեփան Դեմիրճյանը, ֆիլմի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ անհրաժեշտ է համարում գործի վերաբացումը:

«Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հասարակական պահանջ կա։ Ոճրագործությունից 20 տարի անց էլ այդ պահանջը է՛լ ավելի է ուժեղացել, այն պատճառով, որ ժողովուրդը տեսնում է՝ նոր իշխանությունները բացահայտում են պետության դեմ կատարված հանցագործությունները, եւ ակնկալում են, որ ամեն ինչ կարվի նաեւ Հոկտեմբերի 27-ի լիարժեք, ամբողջական բացահայտման համար»,- ասաց Ստեփան Դեմիրճյանը՝ եւս մեկ անգամ շեշտելով, որ սա պետության դեմ կատարված ծանրագույն հանցագործություն է, եւ բացահայտումը պետք է ոչ միայն զոհվածների հարազատներին, այլ հենց մեր պետությանը։ Նրա պնդմամբ՝ իշխանությունը պետք է ականջալուր լինի հանրությանը, եւ թեպետ Դեմիրճյանը գործնական քայլեր դեռ չի տեսնում, բայց հույս ունի, որ կառավարող ուժը ձեռնամուխ կլինի կատարվածի ամբողջական բացահայտմանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 13։30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում՝ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ, տեղի կունենա հիշատակի արարողություն, որին կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Տպել
3593 դիտում

Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժած իրանցիներին նվերներ ու ծաղիկներ է տարել

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվել է

Կատարում Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական գրավչությանը նպաստող գործոնները

Արգելակները «չեն պահել», ավտոբուսը կոտրել է պատնեշն ու գլորվել ձորը, բոլոր զոհերն իրանցիներ են. ձերբակալվել է վարորդը

Արևշատ գյուղի կամրջից ավտոմեքենան ընկել է Ազատ գետը. կա տուժած

Ավինյանի որոշմամբ՝ Արման Տեր-Թովմասյանն ազատվել է «Ջրային Կառույցներ» ընկերության տնօրենի պաշտոնից

Վանաձորում վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Միրզոյանը Կատարի գործընկերոջը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի զարգացումները

Աղդամում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորում ստացել

Ավտովթար Ջերմուկ-Գնդեվազ ճանապարհին. ծանր վիճակում հոսպիտալացվել է 2 տուժած

Երևանում փակ ճանապարհներ չկան, դեպի Գյումրի ուղղությամբ երթևեկությունը վերականգնվել է

Քիմ Քարդաշյանն այցելել է Սպիտակ տուն և հանդիպել ԱՄՆ փոխնախագահին (լուսանկարներ)

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար

Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ

Շվեդիայում կրկին հրապարակայնորեն այրել են Ղուրանը (լուսանկարներ)

Կիևը գերմանական ընկերությունից պահանջել է ավելի քան 800 Vector անօդաչու թռչող սարք

Սպասվում է անձրև, ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ և քամու ուժգնացում. կցրտի 7-9 աստիճանով

Սյունիքի մարզպետը և Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը տեսակցել են ավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներին

Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. ԱԳՆ

Մեկնարկել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտային մարմնամարզության ԵԱ. Արթուր Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել

Բլինքենն ուղևորվելու է Մերձավոր Արևելք

Քաղաքացին Գութանասար բարձրանալիս կոտրել է ոտքը. փրկարարները մոտ 6 կմ-ից իջեցրել են, օգնել հոսպիտալացվել

Վրաստանից էլեկտրաէներգիայի արտահանումն աճել է 14 անգամ. որքան է վաճառվել Հայաստանին

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Մահացել է ազատամարտի մասին երգեր կատարող Սահակ Սահակյանը

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի որդուն մեղադրանք է առաջադրվել

Սուրենյանը հայտնել է Երևանում սպասվող գրեթե ռեկորդային տաքության մասին

Մահացել է Պարույր Սևակի որդին` ոստիկանության գնդապետ Արմեն Ղազարյանը

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան