Վանաձորի օրը շնորհավորելու են եկել հյուրեր՝ աշխարհի տարբեր անկյուններից․ տոնակատարությունների մեկնարկը տրված է

Վանաձորի օրը շնորհավորելու են եկել հյուրեր՝ աշխարհի տարբեր անկյուններից․ «Վանաձորի օր» տոնակատարությունների մեկնարկը տրված է:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր աշխատասենյակում ընդունում է Հայաստանի երրորդ քաղաքի տոնը շնորհավորելու եկած բազմաթիվ հյուրերի աշխարհի տարբեր անկյուններից:

Ներկա են տեղական ու մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, Վանաձորի քույր քաղաքների ներկայացուցիչներ, Եվրամիության դեսպանը, Լեհաստանի փոխդեսպանը՝ տիկնոջ հետ, Պոդոլսկի փոխքաղաքապետը, ԱՄՆ Փասադենա քաղաքի ներկայացուցիչները, Գերմանիայի Ռեգեն երկրամասային շրջանի պատվիրակությունը, դեսպաններ, կառավարության անդամներ:

Հյուրերը բաժակ են բարձրացրեցնում Վանաձորի զարգացման եւ առաջընթացի համար: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն իր խոսքում ասաց, որ չի պատկերացնում իր կյանքն՝ առանց Վանաձորի:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, շնորհավորելով հյուրերին, մասնավորապես ասաց, որ քաղաքային իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում քաղաքը օր առաջ բարեկարգ դարձնելու նպատակով. «Ասում են՝ մարդն ամուր է, երբ թիկունքում զգում է սատարող հարազատ ուժ: Վանաձորի ուժը վանաձորցին է՝ իր քաղաքի հանդեպ անմնացորդ սիրով, նվիրվածությամբ ու սրտացավությամբ, իր պարզ ու սրտաբաց էությամբ: Երկիրն ամուր է համայնք-կառավարություն սերտ կապի եւ փոխգործակցության արդյունքում համայնքների հզորացմամբ, ինչն այսօր տեսանելի եւ շոշափելի է գործնականում»:

Վանաձոր այցելած հյուրերն էլ իրենց հերթին շնորհավորելով վանաձորցիներին՝ նշեցին, որ ամեն անգամ այցելելով Վանաձոր՝ կրկին ու կրկին սիրահարվում են գեղեցիկ քաղաքին ու նրա բարեհամբույր, ջերմ բնակիչներին:

Այժմ հյուրերն ու վանաձորցիները պատրաստվում են այցելել Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցի՝ միասնական աղոթքի համար: Հիշեցնենք, որ տոնական օրվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: Վանաձորցիներին շնորհավորելու է գալու նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Տոնական միջոցառումը կավարտվի Հայքի հրապարակում՝ մեծ համերգային շոու ծրագրով, որի ընթացքում տեղի կունենա նաեւ Կառավարություն-Վանաձորի համայնքապետարան համաֆինանսավորմամբ կառուցված տարածաշրջանում նախադեպը չունեցող լուսաձայնային հզոր էֆեկտներով երգող, պարող շատրվանների բացման հանդիսավոր արարողությունը:

Տպել
2304 դիտում

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)

Սահմանագծման արդյունքում հայկական կողմին է անցնում 3 հեկտար տարածք. Կիրանցի վարչական ղեկավարը մանրամասներ է հայտնել