Դավիթ Սանասարյանի գործով դատավոր Դավիթ Բալայանը ինքնաբացարկի առերեւույթ երեք հիմք նշեց

Դավիթ Սանասարյանի եւ մյուսների գործն սկսվելուն պես նախագահող դատավոր Դավթի Բալայանը կողմերին տեղեկացրեց, որ մի քանի հիմքեր կան, որոնք կարող են առերեւույթ իրեն ինքնաբացարկ հայտնելու հիմք հանդիսանալ:

Բալայանը նշեց, որ այս հիմքերը չեն խոչընդոտում, որպեսզի ինքն անկողմնակալ քննի գործը, սակայն որպեսզի կասկածներ չառաջանան իր անաչառության վերաբերյալ, ուստի նշում է ինքնաբացարկի 3 հիմք:

Բալայանը որպես առաջին հիմք նշեց այն, որ ինքը հոկտեմբերի 14-18-ը Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանի եւ Շիրակի մարզի դատախազի հետ մեկնել է արտերկիր՝ գործուղման, մասնակցել սեմինարի: Այդ սեմինարի մասին դատավորը տեղեկացված է եղել հունիսի ամսին: «Այս հանգամանքն ինձ չի խոչընդոտում, բայց ցանկացա ձեզ այդ մասին տեղեկացնել»,- հավելեց Բալայանը:

Դատավորի կողմից երկրորդ մատնանշած հիմքն այն է, որ սույն գործով ամբաստանյալ Տարոն Ավետիսյանի պաշտպան Հրանտ Անանյանը մի քանի ամիս առաջ դատարանի դռները շրջափակելու դեպքով դիմել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն, որպեսզի քրեական գործ հարուցվի իր մուտքը դատարան խոչընդոտելու դեպքի առթիվ: «Ես նրան չեմ լիազորել, ինքը որպես մասնավոր անձ է դիմել: Հետագայում տեղեկացել եմ, որ այդ դեպքով գործ չի հարուցվել, ինչից հետո Հրանտ Անանյանը բողոքարկել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի որոշումը, եւ հիմա գործի քննությունը գտնվում է դատարանում»,- ասաց դատավոր Դավիթ Բալայանը:

3-րդ հիմքը առնչվում էր սույն գործով վկա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ: Դատավոր Դավիթ Բալայանը նշեց, որ իր քեռու որդին հանդիսացել է ՀՀ Առողջապահության նախարարության Վ․ Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, որն ազատվել է աշխատանքից: Դավիթ Բալայանը պարզաբանեց, որ ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 2-րդ մասում նշված է, որ ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլնի այն դեպքերը, երբ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, փաստաբանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ: Բալայանի պարզաբանմամբ՝ Արսեն Թորոսյանը սույն գործով այլ մասնակից է: «Իմ կողմից նշված այս հիմքերը, իմ կարծիքով, հիմք չեն կարող հանդիսանալ, որպեսզի ես կողմնակալություն ունենամ սույն գործով, բայց անհրաժեշտ գտա բացահայտել դրանք, որպեսզի դրանք հանրության կողմից  չդիտարկվեն որպես թաքնված հանգամանք»,- եզրափակեց դատավորը:

Կողմերը, լսելով վերը նշված հիմքերը, հայտարարեցին, որ ինքնաբացարկի միջնորդություն չունեն դատավորին: Դրա վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ Դավիթ Սանասարյանը. «Հարգելի՛ դատարան, շուրջ 6 ամիս առաջ իմ դեմ իրականացվեց ապօրինի հետապնդում. ԱԱԾ քննչականի անվան տակ կատարվեց ապօրինի գործողություն, որի նախաքննության ավարտից հետո դատախազությունը հանցակից եղավ էդ պրոցեսին, եւ ես հիմա ձեզ կոչ եմ անում, որ դուք ինքներդ չանդրադառնաք դրան...»: Նախագահող դատավորը, սակայն, ընդհատեց Սանասարյանին՝ հորդորելով, որ ինքը դատարանին կոչեր չանի եւ պիտակավորումներ չկպցնի. «Կոչ չեմ անում, հույս եմ հայտնում, որ անկողմնակալ կընթանա պրոցեսը, հատկապես, որ ձեր մասին որոշակի օբյեկտիվ գնահատականներ եմ լսել ե՛ւ իմ փաստաբաններից, ե՛ւ համայնքից»,- ասաց Սանասարյանը:

 

Տպել
7891 դիտում

Պատահական չէ, որ շեֆն էլ, ով Սպարապետի անունը տալ արգելում էր ու 27֊ը կոծկում, իրեն միակ տղամարդն էր համարում. Խաչատրյան

Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իրանի նախագահի ուղղաթիռի հետ կապված միջադեպով

Ռաիսիի հետ ուղղաթիռում գտնվող իմամը 2 անգամ կապի է դուրս եկել, հայտնել առողջական վատ վիճակի մասին

ԻՀՊԿ-ն հայտարարել է Ռաիսիի ուղղաթիռի գտնվելու վայրի ճշգրիտ հայտնաբերման մասին

Իրանական Կարմիր մահիկը հերքել է Ռաիսիի ուղղաթիռի հայտնաբերման մասին տեղեկությունը

Իրանի փոխնախագահը հայտնել է 2 ուղևորի հետ կապ հաստատելու մասին

ՌԴ-ն պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնմանը. Զախարովա

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը (տեսանյութ)

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

Ցնցված ենք Իրանից եկող լուրերով, մեր մտքերն ու աղոթքները նախագահ Ռաիսիի, նախարար Աբդոլլահիանի և բոլորի հետ են․ ԱԳՆ

Որոնողափրկարարական խմբերից մեկը հասել է Իրանի նախագահի ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայր

Ուր էր գնում Իրանի նախագահը․ վերջին նորություններն է հայտնել նրան ուղեկցած լրագրողը

Էբրահիմ Ռաիսիի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է․ Reuters

Պարզվել է Իրանի նախագահ Ռաիսիի ուղղաթիռի կnշտ վայրէջքի ճշգրիտ վայրը

Որոնողափրկարարական աշխատանքների նոր կադրեր՝ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի տարածքից (տեսանյութ)

Իրանի նախագահի կամ որևէ մեկի հետ կապ հաստատել հնարավոր չէ․ առաջին կադրերը ուղղաթիռի կոշտ վայրէջքի վայրից (տեսանյութ)

Հանդիսատեսն ու դերասանները՝ բեմում․ մեկնարկել է Գյումրու միջազգային թատերական փառատոնը

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել Իրան-Ադրբեջան սահմանի մոտ

«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. տուժածը տեղափոխվել է հիվանդանոց

Օպերատիվ իրավիճակից ելնելով, բացի Կիրանցի բնակիչներից այլ անձանց մուտքն արգելվում է․ Տավուշի ոստիկանապետ

Սահմանազատման գործընթացը հուսադրում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր կնքվել․ Ալիև

Ալյասկայի լճերից մեկում ինքնաթիռ է հայտնաբերվել, որում դիեր են եղել

Լարված իրավիճակ Թալինի հիվանդանոցի ծննդատանը․ 29-ամյա կին է մահացել

Գազայի կենտրոնական հատվածում իսրայելական հարվածների հետևանքով 20 մարդ է զոհվել

Սպասում եմ նրան Վրաստանի անկախության օրը․ Զուրաբիշվիլին Մակրոնին կոչ է արել այցելել Թբիլիսի

ԱԱԾ-ն Կիրանցի հետ կապված հայտարարություն է տարածել

«Հայաստան» խմբակցության պատգամավորները Կիրանցում սադրում են ոստիկաններին

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի կյանքին այլևս վտանգ չի սպառնում

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ շրջանների զգալի մասում անձրևային եղանակը կպահպանվի

Ինչ մեղադրանք է ներկայացվել Վահագն Չախալյանին․ մանրամասներ

Սալոմե Զուրաբիշվիլիի կիրառած վետոն հետագա մտորումների տեղիք է տալիս․ Շառլ Միշել

Ռաիսին ու Ալիևը շահագործման են հանձնել Արաքսի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը

Աշխաբադում բացվել է Սայաթ-Նովայի արձանը

Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

ՀՀ զինված ուժերում մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները շարունակվում են (լուսանկարներ)

Գազամատակարարման անջատումներ են սպասվում Վանաձորում․ հասցեներ

Պարզվում է՝ 40 քաղաքական ուժեր հանդիպել են նորաթուխ մեսիայի հետ, նրանք աղմկում են ընդամենը մեկ պատճառով․ Արսեն Թորոսյան

Աշակերտները չեն միացել ակցիային, ցուցարարներն էլ նրանց վիրավորել են․ դպրոցի մոտ ծեծկռտուք է եղել, հնչել են հայհոյանքներ

Իրան-Ադրբեջան պետական սահմանին մեկնարկել է Ռաիսի-Ալիև հանդիպումը