«Հայոց եկեղեցու պատմություն» դպրոցներում չի լինի. առարկան կմատուցվի ինտեգրված կամ այլ բովանդակությամբ ու անվանումով

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան դպրոցներում դասավանդվում է արդեն ավելի քան 15 տարի եւ նույնքան էլ շարունակվում են քննարկումներն ու կարծիքների բախումները, թե ինչքանով է այդ առարկայի գոյությունը նպատակահարմար, որքանով է դա կրոնի քարոզ եւ ընդդեմ մարդու իրավունքների ու Սահմանադրությամբ նրան վերապահված խղճի ու կրոնի ազատության:

Թեման այս ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվել է օրակարգում: Որոշ իրավապաշտպան ակտիվիստներ, կրոնական փոքրամասնություններ եւ աթեիստներ պարբերաբար մտահոգություն են հայտնել «Հայոց եկեղեցու պատմություն»-ը պարտադիր դասավանդվելու վերաբերյալ: «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն, օրինակ, 2016 թ. դեկտեմբերին բաց նամակով դիմել էր վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ընդգծելով, որ պետությունը ոտնահարել է եզդի երեխաների կրոնական ազատության իրավունքը՝ իրականացնելով կրոնական դաստիարակություն եւ ոչ քրիստոնյա աշակերտների դավանափոխություն՝ դպրոցում որպես պարտադիր առարկա դասավանդելով Հայոց եկեղեցու պատմությունը:

«Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի նախագահ Ստեփան Դանիելյանը մի առիթով նկատել է, որ դասագրքերի բովանդակությունը միանշանակ եկեղեցու պատմություն չէ, այլ գաղափարախոսության քարոզչություն: «Մենք այս տարիների ընթացքում բազմաթիվ բողոքներ ենք ստացել ծնողներից, որ դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, որոնք ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել: Ուսուցիչներն ամոթանք են տալիս այն աշակերտներին, որոնց ծնողներն այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջեւ նրանց անվանում աղանդավորներ: Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում, մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին»,- պատմել է Դանիելյանը:

Հետհեղափոխական Հայաստանում «Հայոց եկեղեցություն պատմություն» առարկայի լինել-չլինելու հարցը հերթական անգամ ծառացավ, ու թեմայի շուրջ սկսվեցին քննարկումներ: Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է այս տարվա հունվարին, քննարկման է առել նաեւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը շարունակելու անհրաժեշտությունը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը, վերջերս խոսելով հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրից դուրս գալու հնարավորության մասին, ասել էր. «Մեր առջեւ նման հարց չի բարձրացված: Մենք կարծում ենք, որ հայ եկեղեցու պատմությունը կշարունակվի ուսուցանվել դպրոցներում, պարզապես մենք մեր համատեղ հանդիպումների ընթացքին անդրադարձ ենք կատարել, որ պետք է բարեփոխվի դասագիրքը բովանդակային առումով»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում, սակայն, հակված են վիճահարույց առարկան չպահպանելու եւ այն ինտեգրված ձեւով ուսուցանելու տարբերակին: Նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանը, որը վարչապետի որոշմամբ ստեղծված հանձնաժողովում նախարարության ներկայացուցիչն է, մեր զրույցում արձագանքելով կաթողիկոսի դիտարկումներին, ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության ինքը չի տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել:

«Հարցը քննարկելիս մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ինչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաեւ քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ): Եթե նպատակն այն է, որ մեր սովորողները գիտակցեն եւ հասկանան հայ եկեղեցու կարեւորությունը հայ ժողովրդի պատմության ընթացքում, ապա լավագույնս դա հնարավոր է անել «Հայոց պատմության» շրջանակներում: Եթե նպատակը արժեքային հենք ստեղծելն է, ապա դա չպետք է լինի մեկ առարկայի խնդիր, այլ բոլոր առարկաների խնդիրը պետք է լինի: Այսինքն՝ հստակ մենք փորձում ենք նպատակից գալով տեսնել, թե որտեղ է ավելի նպատակահարմար»,- ասաց Արեւիկ Անափիոսյանը:

Կրթական գերատեսչության համար այդ նպատակը հստակ է: «Հայոց եկեղեցին մեծ կարեւորություն է ունեցել հայ ժողովրդի պատմության գործում՝ հայապահպանությունից սկսած մինչեւ շատ-շատ հարցեր: Եվ աբստրակտել սա պատմությունից ու ցույց տալ առանձին՝ որպես զուգահեռ պատմություն՝ ե՛ւ մեթոդաբանական, ե՛ւ դասավանդման, ե՛ւ ուսումնառության, ե՛ւ նաեւ փորձագիտական տեսանկյունից սխալ է: Այսինքն՝ լավագույնս դա պետք է անենք՝ պատմության մեջ ճիշտ ձեւով ճիշտ ժամաքանակ հատկացնելով: Իսկ եթե արժեքային հենքի մասին է խոսքը, ապա մենք ունենք արվեստ, մշակույթ, ունենք հայագիտություն. այս բոլոր առարկաների միջոցով այդ արժեքային հենքը ձեւավորվում է սովորողների մոտ»,- համոզմունք հայտնեց ԿԳՄՍ նախարարի տեղակալը:  

Նախարարությունն, ըստ նրա, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան տեսնում է որպես ինտեգրված առարկա՝ հայ ժողովրդի պատմություն առարկայի շրջանակներում:

«Ինտեգրված տարբերակով սովորեցնելը լավագույն մեթոդն է, որով կարող է մեր եկեղեցու դերն ու կարեւորությունն արժեւորվի հասարակությունում: Արհեստական առանձնացնելով՝ իրականում մեծ չարիք արեցին սովորողներին, որովհետեւ հիմա երեխաները նախ չեն պատկերացնում, որ դրանք նույն բանն են, եւ կան անվերջ բողոքողներ»,- շարունակեց փոխնախարարը: 

Բայց եթե, այնուամենայնիվ, այնպես ստացվի, որ աշխատանքային խմբի որոշումը չլինի նշված երկու առարկաների միավորման օգտին, «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլ անվանում կստանա, բացի այդ էլ կսահմանվեն որոշակի չափանիշներ:

«Եթե այնպիսի որոշում կայացվի, որ պետք է առանձին դասավանդվի, ապա մի բան շատ հստակ է․ Եվրոպայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը ունի «Տոլեդոյի սկզբունքներ» կրոնագիտություն դասավանդելու համար՝ չի կարող լինել քարոզչություն, չի կարող լինել հոգեորսություն եւ չի կարող լինել որեւէ կրոնի նկատմամբ այլատյացության սերմանում։ Եթե նույնիսկ որոշում կայացվի, որ պետք է լինի առանձին առարկա (չնայած այն նպատակները, որ ես նշեցի, մենք դա միանշանակ տեսնում ենք ինտեգրված տեսքով), ապա պետք է լինի՝ ըստ «Տոլեդոյի սկզբունքների»: Դա արդեն կլինի այլ առարկա եւ ոչ թե «Հայոց եկեղեցու պատմություն»: Իսկ հայ ժողովրդի պատմության շրջանակներում «Հայոց եկեղեցու պատմության» ուսումնասիրությունը այն լավագույն տարբերակն է, որով որ մենք կկարողանանք մեր սովորողներին ներկայացնել եկեղեցու դերն ու կարեւորությունը մեր պատմության մեջ»,- ընդգծեց Արեւիկ Անափիոսյանը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան»-ի ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակության պատասխանատվությունը կրում է հեղինակը եւ այն չի արտացոլում Եվրոպական միության եւ «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան»-ի տեսակետները:

Տպել
24684 դիտում

Հայաստանի քաղաքացիները կկարողանան Ղազախստան այցելել նաև նույնականացման քարտերով

Դա հենց այն է, ինչին ձգտում էր Պուտինը․ Զելենսկին քննադատել է Շոլցին

Խոշոր վթար Գեղարքունիքում․ 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ԵՆԲ Գլոբալը 236 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ

Ուրախ էի լսել, որ նա կրկնեց լեհական դիրքորոշումը․ Տուսկը՝ Պուտինի և Շոլցի զրույցի մասին

Կիբեռանվտանգությունը դարձել է նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը. նախագահը՝ «Կրան Մոնտանա» ֆորումի բացմանը

Աբխազիայի նախագահը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը

Արտաշիսյան փողոցում ավտոմեքենա է այրվել

Վարչապետը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Նարայանա Մուրթիին

Արդարադատությունը չի գործում, քանի որ ՀՀ կողոպտված անցյալի հետ կապվածները տեղավորված են համակարգում. քաղաքագետ

Քննարկվել են Վեդու և Կապսի ջրամբարների շինարարական աշխատանքներին, փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը

Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված փակ կլինեն Նոր Նորք, Նորք-Մարաշ վարչական շրջանների որոշ փողոցներ

Եվրամիությունը Ուկրաինային 4,1 մլրդ եվրոյի աջակցություն կհատկացնի

Ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի մայրաքաղաքի որոշ փողոցների երթևեկությունը

ՍԱՏՄ ղեկավարի տեղակալն ազատվել է պաշտոնից

Կոչ եմ անում այցելել հայ գերիներին և պահանջել նրանց անհապաղ ազատ արձակումը. Գրետա Թումբերգ (տեսանյութ)

Սպանություն «Նուբարաշեն» հոգեկան առողջության կենտրոնում․ մահացածը նախկինում հարկադիր բուժման մեջ է եղել

Վահագն Խաչատուրյանը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է գերիներին և անհետ կորածներին առնչվող հարցեր

Պետք է վերջ տալ ուկրաինական հակամարտությանը․ զրուցել են Շոլցն ու Պուտինը

Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակի արժանացած Նարայանա Մուրթիին

Ինչպե՞ս քվեարկել ՀՀ-ից Հայաստանի պատվիրակ Լեոյի օգտին

Միրզոյանն ու Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Երկրներն ունեն քաղաքական ակտիվ երկխոսություն․ վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին

«Կիլիկիա ավտոկայան»-ում «լևի» տրանսպորտային միջոցներ շահագործելու դեպքեր հայտնաբերվել. կան կուտակումներ

Պետականության խորհրդանիշերից մեկի՝ նամականիշի մարումը դրա լավագույն ցուցիչներից է․ Հարությունյան

Կալանավորվել է Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Խաչատուր Բալասանյանը

Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել

Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. մեքենաներից մեկը կողաշրջվել է

Վարչապետի թրաշն ավելի լավ է օրակարգ թելադրում, քան ողջ ընդդիմությունը, մի թրաշի չափ էլ չկան. Չախոյան

Հանրային տրանսպորտից օգտվող հատուկ խմբերի համար կներկայացվի արտոնությունների փաթեթ

ՀՅԴ-ն խասյաթ ունի պատերազմի ընթացքում Կառավարության շենքի մոտ միտինգ անել․ Արշակյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոր նախագահ ունի

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի․ հայտնի է նորը

Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ

Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է

Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ

Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել

Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց