Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Փյունիկ»-ի կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը որակազրկվել է 6 ամսով: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Որոշումը կայացվել է երեկ՝ հոկտեմբերի 31-ին, կարգապահական կոմիտեի նիստի ժամանակ:

Որակազրկումը կտեւի մինչեւ 2020թ. ապրիլի 30-ը: Բացի այդ՝ պատժվել է նաեւ ֆուտբոլիստի ակումբը: «Փյունիկ»-ը 600.000 դրամ տուգանք կվճարի:

Պատիժների պատճառը ՀՀ ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2019-20 առաջնության 12-րդ տուրի «Արարատ» - «Փյունիկ» հանդիպման ընթացքում Վարդանյանի ոչ մարզական պահվածքն է: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած խաղի ժամանակ նրա քայլերը հետեւյալ կերպ են արձանագրվել ՀՖՖ-ի կողմից. «մրցավարին հայհոյելու եւ հրելու, մարզադաշտը լքելիս հանդերձարան տանող ճանապարհի դռանը հարվածելու եւ կոտրելու, անվայել վարքագծի ու ոչ մարզական պահվածքի համար»:

Իր հանդեպ կակոններից դուրս պայքարող մրցակցի, ինչպես նաեւ գլխավոր մրցավարի նկատմամբ ոչ մարզական պահվածք դրսեւորելուց ու կարմիր քարտ ստանալուց հետո՝ խաղադաշտից հեռանալիս, նա միջնամատ էր ցույց տվել «Արարատ»-ի երկրպագուներին, ինչը թեժացրել էր մթնոլորտը նաեւ տրիբունաներում: 2 կողմի երկրպագուների միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, որին մասնակցել էր նաեւ նրա հայրը: Բացի այդ՝ ֆուտբոլիստը ոչ մարզական պահվածք էր դրսեւորել սոցցանցերում: Ինստագրամում՝ խաղի վերաբերյալ «Փյունիկ»-ի հրապարակման մեկնաբանություններում, նա հեռախոսահամար էր պահանջել իրեն քննադատող երկրպագուից: «Story» բաժնում էլ հայհոյանք պարունակող գրառում էր կատարել ու գրել իր հեռախոսահամարը: Քիչ անց նրա գրառումները հեռացվել էին:

Հետագայում ակումբն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես չի եկել: Միայն «Արարատ»-ի դեմ խաղից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում մարզիչ Սուրեն Չախանյան ասել է, որ չի գովաբանում 21-ամյա կիսապաշտպանի պահվածքը: Իր արարքին չի անդրադարձել նաեւ ֆուտբոլիստը:

ՀՖՖ-ն կարգապահական նիստի արձանագրությունում հիշեցրել էր, որ 2018-19 մրցաշրջանում Վարդանյանը որակազրկվել է 5 խաղով: Դրանցից 3-ը մարվել են 2018-19 մրցաշրջանում, իսկ մնացած 2 խաղ որակազրկումը տեղափոխվել է 2019-20 մրցաշրջան, որը, սակայն, կասեցվել է, եւ ֆուտբոլիստը մինչեւ վերջ չի կրել որակազրկումը:

Տպել
3592 դիտում

Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի

Հենց գալիս են՝ ապրանքը հավաքում, շենքերի բակ ենք փախչում». քաղաքապետարանի և փողոցային առևտրականների «հակամարտությունը»

Գյումրու պատմական «Վառեմ-մարեմի շենքի» փրկության հերթական ծրագիրը․ ով է այս անգամ պատրաստվում վառել Սիրանուշի տան լույսը

4 զոհ և 9 տուժած․ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվն աճել է

Քաղաքացու օրվա կապակցությամբ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ

Ցուցարարները կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դանակով ծակել ավտոմեքենայի անվադողը. մանրամասներ

Ռուսաստանում կփոխվեն օտարերկրացիների գտնվելու պայմանները

3 զոհ և 6 տուժած․ մանրամասներ Սյունիքում ձորն ընկած ավտոբուսի վթարից

Ողբերգական ավտովթար Սյունիքում․ ավտոբուսը կողաշրջվել, հայտնվել է ձորում, կան զոհեր և վիրավորներ

Ռուբեն Վարդանյանն առևանգվել է Լաչինից, ԼՂ մյուս ղեկավարներին հանձնել են ռուս խաղաղապահները․ Տիգրան Բալայան

Որոշ շրջանակներ, այդ թվում՝ ԶԼՄ-ներ, սոցհարթակներում համակարգված եղանակով թիրախավորում են Ոստիկանությանը․ ՆԳՆ

Հայաստանից շատերն են արտագաղթել հենց խաղաղության բացակայության պատճառով, խաղաղության օրակարգը դրա մասին է․ վարչապետ

Գրիգոր Գրիգորյանը ակցիայի վայրից բերման է ենթարկվել

Կռունկով տնակը տեղափոխելիս 59-ամյա բետոնագործը մոտ 5 մետր բարձրությունից վայր է ընկել և հիվանդանոցում մահացել

Շուշիի շրջանում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի սակրավորը վիրավորում է ստացել

Ակնկալում եմ ավելի ընդլայնել մեր օրակարգը․ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա տուժած

Հայաստանին և Նիդերլանդների միջև առկա են ակտիվ քաղաքական երկխոսություն և սերտ գործընկերություն․ ՀՀ նախագահի ուղերձը

Դուք փրկի՞չ եք, թե՞ խուլիգան՝ ձեր «սրբազաններով» հանդերձ, հը՞, Բգո․ Էդգար Առաքելյան

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)