Գագիկ Ծառուկյանն իրենով է արել ԲՀԿ-ական մեկ այլ պատգամավորի «գոլդ» համարը (տեսանյութ)

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իրենով է արել 111 HH 11 պետհամարանիշը, որն, ըստ ընդունված կարգի, պետք է պատկաներ նույն խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին:

Դեռեւս 2010 թվականին վարչապետի նորմատիվ որոշմամբ, ապա նաեւ դրա հիման վրա ոստիկանապետի 7-Ն հրամանով սահմանվել են բոլոր պետական կառույցներին հատկացվող ծառայողական մեքենաների պետահամարանիշները: Հրամանի համաձայն՝ 001 HH 11 – 200 HH 11 համարանիշերը պատկանում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին:

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշերը տրամադրում է ոստիկանությունը՝ ըստ Ազգային ժողովի կողմից ներկայացված պատգամավորների հերթական համարների, եւ այդ համարները կրող մանդատների հիման վրա:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ծառուկյանն, ըստ իրեն տրամադրված մանդատի, ունի 089 հերթական համարը: Այսինքն՝ նրա ստացած պետհամարանիշի համարը պետք է լիներ 089 HH 11: Սակայն վերջերս «Ազատություն» ռադիոկայանի հրապարակած տեսանյութում երեւում էր, որ Ծառուկյանի մեքենայի վրա 111 HH 11 պետհամարանիշն է:

Շուրջ մեկ շաբաթ է՝ ՀՀ ոստիկանությունից ու Ազգային ժողովից հնարավոր չէր լինում պարզել՝ ինչպե՞ս է ստացվել, որ 111 HH 11 պետհամարանիշը հայտնվել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մեքենայի վրա, Ջանիբեկ Հայրապետյա՞նն է իրեն պատկանող համարը նրան փոխանցել, թե՞ այլ ընթացակարգ է գործել: Մեր հարցումներին ի պատասխան Աժ-ից ուղղորդում էին այս հարցով դիմել ոստիկանություն՝ ընդգծելով, որ իրենք բացի հերթական համարը ոստիկանություն ուղարկելուց այլ լիազորություն չունեն, իսկ ոստիկանությունից ասում էին, որ առանց Ազգայի ժողովի դիմումի իրենք պատգամավորին չեն կարող պետական համար տալ:

Տարբեր գերատեսչություններ ուղարկված հարցումներից հետո երեկ ի վերջո պարզեցինք, որ 089 համարանիշը ԱԺ աշխատակազմի դիմումով փոխարինվել է 111-ով եւ այժմ փաստաթղթերով 111 HH 11 համարանիշը պատկանում է Գագիկ Ծառուկյանին:

«111 HH 11 պետհամարանիշը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Ոստիկանությունում դիմում կա Ազգային ժողովից, որով ասել են, որ էսինչ համարը փոխանակեք այս համարով»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանը:

Ո՛չ Ջանիբեկ Հայրապետյանից, ո՛չ էլ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանից համարանիշի փոփոխման վերաբերյալ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Մնում է միայն ենթադրել, թե ինչու է Ծառուկյանը ցանկացել իրեն վերցնել Հայրապետյանին պատկանելիք համարը:

Հ.Գ. Արթուր Տոնոյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե արդյոք պատգամավորն իրավունք ունի՞ իրեն պատկանող պետհամարանիշը տրամադրել մեկ ուրիշին: ՃՈ պետի տեղակալն ի պատասխան մեր հարցի՝ պարզաբանեց, որ դա ոչ միայն արգելվում է, այլեւ նախատեսվում է վարչական պատասխանատվություն՝ պետհամարանիշի փոխանցման դեպքում:

«Համարանիշի փոխանցումը ուրիշ որեւէ տրանսպորտային միջոց վարողին արգելվում է: Այսինքն՝ եթե կոնկրետ ինձ հատկացված է համարանիշ, ապա ես այն մեկ այլ անձի փոխանցելու իրավասություն չունեմ, քանի որ նշված համարանիշը տրամադրվում է կոնկրետ մարդու՝ նրան պատկանող կոնկրետ տրանսպորտային միջոցին ամրակցելու եւ շահագործելու համար: Համարանիշը տրանսպորտային միջոցի հաշվառման տվյալների վերաբերյալ կոմպոնենտներից մեկն է»,- ասաց նա:

Տպել
27705 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ