Երևան
12 °C
Երեւանի կենդանաբանական այգու տնօրենին ազատման դիմում գրելու առաջարկը կապված է վերջին օրերին ստեղծված բազմակի անկումների դեպքերի հետ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
Փոխքաղաքապետի համոզմամբ՝ կենդանաբանական այգու ղեկավարությունը չի կարողացել ամբողջական ռիսկերը գնահատել եւ իրավիճակային լուծումներ տալ, որպեսզի տեղի չունենար այն, ինչ կատարվեց հոկտեմբերի 31-ին եւ նոյեմբերի 1-ին:
«Երբ տեղի ունեցավ առաջին դեպքը, մենք դա ընկալեցինք որպես անակնկալ, մտածեցինք, որ այնուամենայինիվ ռիսկերը ճիշտ չէին հաշվարկվել, բայց երբ այն շարունակություն ստացավ, դա ցույց տվեց, որ իրավիճակային լուծում չի առաջարկվել հակառակ դեպքում երկրորդ օրվա դեպքը տեղի չէր ունենա: Նրանք չէին կարողացել նախորդ օրը տեղի ունեցածից դասեր քաղել եւ գոնե այդ օրը գտնել պաշտպանման ճանապարհներ ու խնդիրը լուծել»,- նկատեց Վիրաբյանը՝ հավելեով՝ այդտեղ տեսնում են որոշակիորեն աշխատանքի թերացում:
Փոխքաղաքապետը այգում տեղի ունեցող մի շարք իրադարձություններ կապում է որոշակի անհետեւողականության հետ. «Այն համակարգերը, որոնք աշխատում են՝ անվտանգություն, պահակային ծառայություն, տնօրենի կողմից հետեւողականություն պիտի ցուցաբերվեր, որպեսզի այդ ծառայությունները հավուր պատշաճի կազմակերպվեին»:
Ըստ փոխքաղաքապետի՝ շատ դեպքերում կենդանաբանական այգու ղեկավարությունը չի կարողացել անել հստակ ռիսկերի գնահատում: Նա միաժամանակ չժխտեց, որ վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը ուղիղ կապ ունեն այգու ցանկապատ չունենալու հետ: Այնուամենայնիվ, Վիրաբյանն այն կարծիքին է, որ պետք է կարողանային թեկուզ նման իրավիճակում հաշվարկել բոլոր ռիսկերը եւ պատրաստ լինեին ցանկացած նմանատիպ միջադեպի, որը կարող էր կենդանիների կյանքին վտանգ սպառնալ:
Նա ասաց, որ վերջին դեպքերից հետո նաեւ Երեւանի քաղաքապետարանն է հասկացել, որ հավուր պատշաճի պատրաստ չեն եղել նմանատիպ ռիսկերի: «Այսօր մենք պահպանման նոր ուժեր ենք ներգրավել այգու տարածքում: Հսկողությունը եւս մեկ անգամ ուժեղացնելու ենք, որովհետեւ հասկանում ենք, որ չենք կարող մեկ-երկու օրում ամբողջ այգին ցանկապատել: Եթե գիտենք, որ այգին ցանկապատ չունի, պիտի կարողանանք համապատասխան լուծումներ գտնել, որպեսզի մինչեւ ցանկապատի կառուցումը պաշտպանենք կենդանիներին»,- նշեց Տիգրան Վիրաբյանը:
Եվս մեկ անգամ հիշեցրեց, որ այգու տնօրենի շուրջ ստեղծված զարգացումներն ամիսների պատմություն ունեին, բայց հրաժարականի առաջարկը կապ չունի նրա դեմ պարբերաբար կազմակերպվող բողոքի ցույցերի հետ: «Սրանք բացառապես տարբեր հարթություններում են»,- ասաց փոխքաղաքապետը:
Չթերագնահատելով Ռուբեն Խաչատրյանի այս 8 տարիների պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքը՝ նա նկատեց, որ կենդանաբանական այգում մի շարք բարեփոխումներ են եղել, բայց չնայած խախտված է եղել աշխատանքների առաջնահերթությունը: «Եթե մենք այսօր ստեղծել ենք մի շարք ազատավանդակներ, կատարել մի շարք աշխատանքներ, բայց տարիների ընթացքում չենք կարողացել այգու ցանկապատի հարցը լուծել, որը մոտավորապես ձգվում է չորս կիլոմետ, սա խնդիր է»,- ասաց նա:
Փոխքաղաքապետը նշեց, որ Ռուբեն Խաչատրյանի հետ առանձնազրույց են ունեցել այսօր առավոտյան: «Խաչատրյանը իր ազատման տեքստում էլ նշել է, որ հնարավորությունների սահմաններում հետագայում էլ օժանդակելու է, որպեսզի այգուն նեցուկ լինի: Կարծում եմ՝ նոր ղեկավարությունը կբերի նոր մոտեցումներ, որոնց շնորհիվ այգում ապրող կենդանիներն ավելի ապահով կլինեն»,- հույս հայտնեց Վիրաբյանը:
Դեռեւս պարզ չէ, թե ով կլինի Երեւանի կենդանաբանական այգու նոր տնօրենը: Հայտնի չէ նաեւ, թե այս փուլում ով է նշանակվելու տնօրենի պաշտոնակատար: Այդ հարցն, ըստ Վիրաբյանի, առայժմ քննարկվում է:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի․ հայտնի է նորը
Տղամարդը ծեծել է ՍՊԸ-ի սեփականատիրոջը, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից գողացել 2 մլն 500 հազար դրամ
Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է
Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկի հետ
Բաքվում COP29-ի ժամանակ էկոակտիվիստները ակցիա են անցկացրել
Ինչպե՞ս օգտվել Սուպերայից. համառոտ ուղեցույց
«Շնորհավոր, իմ աղջիկ»․ Աննա Հակոբյանը շնորհավորել է ավագ դստեր ծննդյան տարեդարձը (լուսանկար)
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարարին
Լիբանանը կրկին իսրայելական հարձակման է ենթարկվել. զոհերի թվում տասնյակից ավել փրկարարներ են (տեսանյութ)
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
Աբխազիայում ցուցարարները կոտրել են ԱԺ-ի դարպասը, ընդդիմադիրներին կոշտ ձերբակալել են. ինչ է կատարվում երկրում
Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա
Առանձին մարզերում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
Դատարանը որոշել է մյուս նիստին ներկայացնելու համար բերման ենթարկել Քոչարյանին, Օհանյանին և Խաչատուրովին
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Silicon Mountains տեխնոլոգիական գագաթնաժողովին
911, 102, 103 հեռախոսահամարները չեն գործի, քաղաքացին իր կանչը կիրականացնի 112 հեռախոսահամարով. նախագիծ
Կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա. Բայրամովը՝ կոմունիկացիաների բացման մասին
Նոյեմբերի 16-ին սպասվում է «Մանկական Եվրատեսիլ 2024»-ը
Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան
Ազգերի լիգա․ ինչ հանդիպումներ են սպասվում
Շվեդ նախարարը ամենատարօրինակ ֆոբիաներից մեկն ունի. նա արգելել է բանանի առկայությունն իր այցելած վայրերում
Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում ոչնչացվել է 51 ուկրաինական անօդաչու
Իմ համբերության բաժակը լցվել է, կայացնելու եմ որոշումներ. վարչապետը՝ դատաիրավական համակարգի մասին (տեսանյութ)
Սերոբ Գասպարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
2018-ից հետո շատերն ակնկալում էին, որ խմբեր կձևավորվեն, կմտնեն կասեն՝ սեյֆդ բացիր, փողերդ հանիր. վարչապետ
Առանց Քոչարյանի և մյուսների շարունակվում է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Ոստիկանությունը պետության ողնաշարն է, չի կարելի թիրախավորել, դա այն ժամանակ էլ է եղել իմ համոզմունքը. վարչապետ
Կառավարությունը որոշել է մաքսատուրքից ազատել «Ջերմուկ Գրուպ»-ին
Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
ՀՀ նախագահը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ քննարկել է ԼՂ-ից տեղահանվածներին ուղղված ծրագրերը
Հիմա ամեն մարզում ունենք քրեական, համայնքային և պարեկային ոստիկանություն. Փաշինյան
Կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը
Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին
Վերին Լարսի անցակետի մոտ շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել
Ֆրանսիա-Իսրայել ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուները ծեծկռտուք են սարքել (տեսանյութ)
Մասկը ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի հետ քննարկել է Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության թուլացումը
Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով
Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կանոնների խախտում. տուգանքը՝ մոտ 100 մլն դրամ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT