Էնրիկե Իգլեսիասի եղբոր կազմակերպությունը կփորձի հայ արտիստներին դուրս բերել միջազգային ասպարեզ

Իսպանացի ճանաչված երգիչ Էնրիկե Իգլեսիասի եղբոր՝ Խորխե Իգլեսիասի ու Մաքսիմ Բերինի Berin Iglesias Art միջոցառումներ կազմակերպող ընկերությունը մասնաճյուղ է բացում Հայաստանում: Այս մասին նրանք հայտնեցին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նրանք պատրաստվում են հայ արտիստներին առաջխաղացնել միջազգային ասպարեզում, ինչպես նաեւ դրսի աստղերի բերել Հայաստան:

«Ես ապրում եմ ԱՄՆ-ում: Մայամի, Լոս Անջելես, Նյու Յորք գնալիս բազմաթիվ հայերի եմ հանդիպել: Մենք փորձելու ենք հայ արտիստներին առաջխաղացնել արտասահմանում՝ համագործակցելով արտասահմանցի արտիստների հետ, որպեսզի մի կողմից միջազգային ասպարեզում առաջխաղացնենք հայերին, մյուս կողմից՝ արտասահմանցիներին՝ Հայաստանում»,- ասաց Խորխե Իգլեսիասը:

Այդ ուղղությամբ առաջին քայլը նոյեմբերի 6-10-ը Հայաստանում կայանալիք Silk Note փառատոնի հետ աշխատելն է: Berin Iglesias Art-ը գործընկեր է: Դրա շրջանակներում Հայաստան են հրավիրվել հայտնի կատարողներ, որոնցից է Գրեմիի մրցանակակիր Jamiroquai խումբը: Խմբի անդամները սկզբում մտավախություն են ունեցել ՀՀ գալու վերաբերյալ, սակայն հիմա էլ չեն ցանկանում հեռանալ այստեղից:

«Երբ խոսեցինք թիմի հետ, սկզբում զգուշավոր էին, բայց երբ հարցուփորձ արեցին, հասկացան, որ Հայաստանը լավ համբավ, հյուրասեր, բարեհամբույր մշակույթ ունի... Նա (խմբ. վոկալիստ Ջեյ Քեյ) 2 օր է՝ այստեղ է եւ ցանկանում է 1 շաբաթ էլ մնա»,- ասաց Իգլեսիասը:

Նա ընդգծեց, որ բավական ժամանակ է՝ Berin Iglesias Art-ը ՀՀ-ում համագործակցելու հնարավորություն է փնտրում, ու փառատոնը լավ առիթ է դարձել: Խոստացավ, որ հետագայում էլ կփորձեն հայտնի արտիստների բերել: Նշեց, որ արդեն խոսել է իր հանրահայտ եղբոր հետ:

«Էնրիկեի հետ արդեն խոսել ենք: Նրա հետ այս նախագծի մասին եմ խոսել, շատ հետաքրքրված էր: Մենք դիտարկում ենք մյուս տարվա նրա երթուղին, որպեսզի պարզենք՝ երբ կկարողանա գալ այստեղ: Շատ հնարավոր է, որ մյուս տարի կարողանա գալ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Silk Note-ին, ապա նախաձեռնող կազմակերպությունների ղեկավարները՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ Ժորա Սարգսյանը, Silk Note Festival-ի տնօրեն Արազ Բաղդասարյանն այն մշակութային տուրիզմի զարգացման կարեւոր միջոց են համարում: Բաղդասարյանն ընդգծեց, որ սրանով փորձելու են Հայաստանի վրա սեւեռել միջազգային մամուլի ուշադրությունը:

«Տարբեր ոճերի երաժշտություն է լինելու, փառատոնի ընթացքում լինելու են ամենաճանաչված արտիստները, մարդիկ, որոնց բրենդն օգտագործելով՝ փորձելու ենք Հայաստանը միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում պահել եւ ներգրավել հնարավորինս շատ զբոսաշրջիկներ»,- ասաց նա:

Ղազարյանը նույնպես շեշտեց մշակութային տուրիզմի հարցում նման միջոցառումների կարեւորությունը: Նա նշեց, որ ուսումնասիրության արդյունքում են եկել եզրակացության, որ նման նախաձեռնություն պետք է եւ այն կարեւոր կլինի ոչ միայն տեղացիների, այլեւ զբոսաշրջիկների համար: Արդեն օրինակով է համոզվել, որ նախագիծն աշխատում է:

«Մեր թիմի անդամներից մեկը 2 օր առաջ Սեւանում հանդիպել էր Բրազիլիայից մի ընտանիքի: Հատուկ ժամանել էին Հայաստան՝ Jamiroquai-ի համերգին ներկա գտնվելու համար: Սա, իսկապես, անակնկալ էր, որովհետեւ երբեւէ չէինք պատկերացնի, որ հնարավոր է այդքան հեռավոր երկրից գալ ՀՀ այս փառատոնին մասնակցելու համար»- ասաց նա:

Silk Note-ի բացման արարողությունը կայանալու է այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկսվելու է 19:00-ին: 20:30-ից 22:30-ը նախատեսվում է Jamiroquai համերգը, որից հետո ՄՀՀ-ի նախասրահում կլինի «Կամի փրոջեքթի» համերգը եւ Jamiroquai-ի «աֆթրփարթին»: Նոյեմբերի 8-ին՝ ժամը 19:00-ից ելույթ կունենա ավստրիական The Parov Stelar խումբը, նոյեմբերի 10-ին՝ նույնպես ՄՀՀ-ում՝ ժամը 18:00-ից հանդիսատեսին կներկայանա հայտնի կիթառահար Էլ Դի Մեոլան:

Տպել
1959 դիտում

Հայտնաբերվել է հանդամասում մոլորված 10-ամյա երեխան

Քայլերի հաջորդականությունը շատ պարզ է ու հստակ. իրականացնել հեղաշրջում, hրահրել նոր պատերազմ

Մի հարյուր մարդով ճեմելով գնում են Սևանի մայրուղով, որքան ավտոմեքենա կկուտակվի՞ կես ժամում. ճիշտ եք՝ հազարով. Սաֆարյան

Երևանում հայտնաբերվել է ծառից կախված տղամարդու մարմին

«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը

Ազգի ճաշակը 30 տարի տարել են մեկ ուղղությամբ. եթե մարդը որևէ բան չի հասկանում, նրա մեղքը չէ, այլ դաստիարակողի. Նշանյան

Այդ մարդկանց ուզածն ի՞նչ է, ուզում են գալ իշխանության և Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարել. Իոաննիսյան

Իշխանությունը չվերցրած ուժերը ցանկանում են նորից առանց ընտրության դա անել, քանի որ գիտեն՝ 2026-ին չի ստացվելու. Թորոսյան

5-րդ շարասյունից մարդ չմնաց, որ դեռ չի միացել հեղափոխություն կապկողներին. Չախոյան

Չեխիայի նախարարների կաբինետը պաշտոնապես հետ է կանչել իր դեսպանին Ռուսաստանից

Իսրայելում կարգելափակվի Al Jazeera-ի հեռարձակումը

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա

Գազայի հյուսիսում լայնամասշտաբ սով է. ՄԱԿ-ն ահազանգում է

Մեքենաների բախվելուց հետո դրանցից մեկը հայտնվել է ծառերի ու քարերի վրա. տուժածների թվում երեխաներ են

Երևանում փլուզվել է տներից մեկի արտաքին պատը՝ փակելով հարևան տան ճանապարհը

ՌԴ Պետդումայում առաջարկել են Անատոլի Չուբայսին օտարերկրյա գործակալ ճանաչել

Կիմ Չեն Ընը դարձել է TikTok-ի աստղը, հյուսիսկորեական քարոզչական հոլովակը՝ ամենահիթայինը սոցցանցերում. ինչ ենթատեքստ կա

Երևանում ուժգին կարկուտ է տեղացել (տեսանյութ)

«Mercedes-Benz»-ը Թուրքիայում հիմնել է պահեստամասերի լոգիտիկ կենտրոն

Իսակովի պողոտայում «Մազդա 6»-ը գլխիվայր շրջվել է (լուսանկար)

Հայաստանում առաջին անգամ հաստատվել են ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները

ԱՄՆ խաղաղության ինստիտուտում քննարկվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քառօրյա այցով ժամանել է Հայաստան

Ինձ հետաքրքրում է, թե ո՞րն է լինելու արդեն Երևան հասած հոգևորականների քարավանի քաղաքական հանգրվանը. Հարություն Մկրտչյան

Ցածր ջերմաստիճանն ու անձրևի տեսքով տեղումները կպահպանվեն առաջիկա օրերին. որոշ շրջաններում կարկուտ կտեղա

Լավագույն տարբերակը հարգանք վայելող սրբազանը կլիներ․ ինչ է հայտարարել Քոչարյանը (տեսանյութ)

Ուկրաինայի նախագահը հայտնել է ռուսական Սու-25 գրոհային ինքնաթիռ խոցելու մասին

Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Ամերիկյան համալսարանում տեղի ունեցած վիճաբանության, ծեծկռտուքի և կրակոցի դեպքից

Ռուսաստանում այսօր տոնում են Սուրբ Զատիկը. Պուտինը շնորհավորել է ուղղափառ քրիստոնյաներին

Երևանի դպրոցներից մեկում գործարկվելու է շչակ

Ֆինանսների նախարարը և ԱԶԲ նախագահը քննարկել են Հայաստանի հետ ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցեր

Այս աստիճան միֆականացնե՞լ Առաքելական եկեղեցու դերը հայոց պատմության մեջ, միֆերով փրկություն չի կարող լինել. Սաքունց

Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դեռ չի վերականգնվել

Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին

Երևանում հսկա ծառն արմատից պոկվել ու ընկել է՝ կոտրելով գազատար խողովակներ, էլեկտրալարեր, լուսավորման սյուն

Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ